Նարինե․
Հարգելի հաշվապահներ, ես ֆրիլանս աշխատում եմ արտասահմանյան ընկերության հետ։ Ցանկանում եմ հարկայինում հաշվառվել որպես ֆիզ. անձ և վճարել եկամտային հարկ և սոց. վճար։ Ցանկանում էի իմանալ՝ գրանցումը և հաշվարկի ներկայացումը ո՞ր կայքում պետք է իրականացնել՝ file-online.taxservice.am, թե՞ self-portal.taxservice.am։ Արդյո՞ք գրանցումը պետք է հիմա անել, որպեսզի գործունեությունը ապօրինի չլինի, թե՞ դա կարլեի է անել նաև 2026 թվականի ընթացքում։ Կանխավ շնորհակալություն։



գրանցումը և հաշվարկի ներկայացումը պետք է իրականացնել՝ և file-online.taxservice.am, և self-portal.taxservice.am։
գրանցումը հիմա արեք, քանի որ 2025թ. համար հայտարարագիր պետք է ներկայացնեք,
եթե ՏՏ կամ ինժեներական գործնեություն է ,կարող եք ԱՁ-ով գործել,
Շնորհակալ եմ պատասխանի համար։ Մի հարց էլ եթե հնարավոր է։ Արդյո՞ք օրենքը թույլատրում է ֆրիլանս իրականացնել ֆիզ. անձ գրանցվելով եթե գործունեությունը միկրո դաշտում չէ։ Արդյո՞ք Դա չի համարվի ապօրինի գործունեություն։ Հասկանում եմ, շատ դեպքերում որպես ԱՁ աշխատելը առավել շահավետ է, ուղակի հետաքրքիր է զուտ օրինականության հարցը։
Այո օրենքը թույլատրում է ֆրիլանս իրականացնել ֆիզ. անձ գրանցվելով
Անչափ շնորհակալ եմ։