Կրկնակի գրանցման եղանակի հեղինակը

pacholi 1869թ-ին հաշվետարների Միլանյան ակադեմիայի անդամները խնդրեցին մաթեմատիկայի պրոֆեսոր Լյուչինիին դասախոսություն կարդալ հաշվապահական հաշվառման պատմության մասին:Պատրաստվելով դասախոսությանը` Լյուչինին պատահաբար գտավ հին մի գիրք, որը գրված էր ոմն Լուկա Պաչոլիի կողմից:

Այդ գրքի բաժիններից մեկը, որը կոչվում էր “Հաշիվների և գրանցումների մասին տրակտատ”,նվիրված էր առևտրի մեջ մաթեմատիկայի կիրառմանը:Այստեղ ներկայացված էր նաև կրկնակի գրանցման եղանակի սկզբունքը,որը այժմ կիրառվում է հաշվապահության բոլոր համակարգերում(ամենատարրական մակարդակի վրա այդ սկզբունքը կարելի է նկարագրել հետևյալ կերպ. առաջին գրանցում`որտեղից է առաջացել գումարը,երկրորդ գրանցում`ուր է այն գնացել):Զարմանալի չէ, որ պատմաբանները անհապաղ սկսեցին վերականգնել Պաչոլիի կենսագրությունը:

Ծնվել է Պաչոլին 1445թ-ին իտալական Բոլգո-Սան-Սեպոլկրո քաղաքում:Վաղ հասակում նա օգնում էր գործարարչական գրանցումներ կատարել տեղի առևտրական Ֆոլկո դե Բելֆոչիին` միաժամանակ սովորելով նկարիչ և մաթեմատիկոս Պյերո դելլա Ֆրանչեսկիի արհեստանոցում:

Երբ Լուկան դարձավ 19 տարեկան,նա տեղափոխվեց Վենետիկ, որտեղ դարձավ առևտրական Անտոնիո դե Ռոմպիազիի օգնականը: Ազատ ժամանակ Պաչոլին սովորեցնում էր դե Ռոմպիազիի որդիներին հաշվետարությանը, և 1470թ-ին իրենց համար գրեց իր առաջին գիրքը` առևտրական մաթեմատիկայի դասագիրք:

1472-ին,ընդունելով աղքատության ֆրանցիսկանյան ուխտը,Պաչոլին ֆրա Լուկա դի Բորգո-Սան-Սեպոլկրո անվան տակ վերադարձավ հարազատ քաղաք և սկսեց աշխատել “Հանրահաշվի, երկրաչափության գումարը,համամասնությունների ու հարաբերությունների ուսմունքներ” գրքի վրա,որի բաղկացուցիչ մասն էր “Հաշիվների և գրանցումների մասին” տրակտատը:

1494թ-ի նոյեմբերի 10-ին, վենետիկյան պռետոր Մարկո դի Սանուտոյի աջակցությամբ գիրքը տպագրվեց Պագանինո դի Պագանինիի տպարանում և անմիջապես մեծ ճանաչում բերեց Պաչոլիին:

1496-ին նրան հրավիրում են Միլան` դասախոսություններ կարդալու,1499-ին` Բոլոնյա`Եվրոպայի հնագույն համալսարան: Այստեղ Պաչոլին ծանոթացավ Լեոնարդո դա Վինչիի հետ, ով,կարդալով “Գումարը”, իր`երկրաչափության մասին գրքի աշխատանքները թողեց և սկսեց պատկերներ պատրաստել Պաչոլիի նոր գրքի համար:Այդ գիրքը կոչվեց “Աստվածային համամասնություն” և տպագրվեց 1508թ-ին: Գիրքը իր մեջ ընդգրկում էր հեղինակի և Լեոնարդո դա Վինչիի զրույցները:

Հետագայում Պաչոլին գրեց ևս մի շարք աշխատություններ(մասնավորապես` “Շախմատի մասին տրակտատը”),որոնք հեղինակի կենդանության օրոք այդպես էլ լույս չտեսան:

Պաչոլին մահացավ հայրենի քաղաքում: Նրա մահվան ճշգրիտ օրն է 1517թ-ի հունիսի 19,ինչը հայտնի դարձավ միայն XX դարում:

XIX դարի կեսերին Պաչոլին մոռացվեց, և նրան հիշեցին միայն 1869թ-ի գտածոյի շնորհիվ:Սակայն որոշ հետազոտողներ նրա”Հաշիվների և գրանցումների մասին տրակտատը” համարեցին կեղծիք,իսկ մյուսներն էլ մեղադրեցին նրան գրագողության մեջ(նրանց կարծիքով`Պաչոլին “Գումարների” մեջ ընդգրկել էր անհայտ հեղինակի ավելի վաղ աշխատություն):

Ըստ ռուս պատմաբան Գոլենիշեվ-Կուտուզովի`կրկնակի գրանցման եղանակի առաջին նկարագրությունը եղել է Բենեդետտո Կոտրուլիի “Առևտրի և կատարյալ առևտրականի մասին” գրքում,որը գրվել է 1458թ-ին, սակայն առաջին անգամ տպագրվել միայն 1573-ին:Գոլենիշեվ-Կուտուզովի կարծիքով`”ժամանակակից հաշվապահության իրական նախահոր” իրական անունն է Բենկո Կոտրուլյեվիչ,ինչը ցույց է տալիս նրա սլավոնական ծագումը:

Ամեն դեպքում ժամանակակից հաշվապահության հայրենիքն է Իտալիան:Կրկնակի գրանցման սկզբունքի կիրառմանը կարելի է հանդիպել XIV դարասկզբի իտալացի առևտրականների առևտրային գրքերում,իսկ այդ սկզբունքի առանձին տարրերի` XIII դարի վերջին վերագրվող գրանցումներում(օրինակ` Բարդի և Պերուցցի առևտրա-ֆինանսական տների գրքերում):

Աղբյուր` accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Man in Black

Որքան գիտեմ, այժմ արդեն ապացուցված փաստ է, որ կրկնակի գրանցման եղանակի հեղինակը իրականում Կոտրուլին էր:

Accountant.am

XV դարի վերջում Լուկա Պաչոլին ձևավորել է սկզբունքներ, որոնք այժմ հայտնի են “Պաչոլիի օրենքներ” անվամբ: Համաձայն այդ սկզբունքներին`
1. “Ոչ մեկին չի կարելի դեբիտոր համարելˋ առանց նրա իմանալու, նույնիսկ եթե դա նպատակահարմար լինի”:
2. “Ոչ մեկին չի կարելի կրեդիտոր համարելˋ առանց նրա համաձայնության”:

[…] փոփոխության վերաբերյալ: Լեֆֆսոնը նաև տեսնում է կրկնակի գրանցման եղանակի և հաշվետվություններ կազմելու հաշվեկշռային մեթոդի […]

[…] օրը նշվում է նոյեմբերի 10-ին։ 1494թ-ին այս օրը իտալացի մաթեմատիկոս Լուկա Պաչոլին, ով համարվում է հաշվապահության ժամանակակից […]