«

»

Aug 02 2019

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Հայկ.

Բարև ձեզ։

2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։

Կատարված/կատարվելիք պարտավորվածություններ՝

1․ Որպես նորաստեղծ Ա/Ձ՝ ուղարկել եմ ՊԵԿ 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը, որպեսզի հարկվեմ շրջանառության հարկատեսակով:
2․ Պարտավորված եմ լրացնել 232. Շրջանառության հարկի հաշվարկի 5-րդ բաժնի 5.1. «Հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտները» դաշտը՝ invoice-ում առկա գումարի չափին համապատասխան, և մինչև հուլիսի 20-ը նույնպես ուղարկել ՊԵԿ:
3․ Պարտավորված եմ կատարել սոցիալական վճար 12 * 5 000 դրամ:
4․ Պարտավորված եմ վճարել 12 * 1 000 դրամ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
5․ Պարտավորված եմ e-Invoicing համակարգում դուրս գրել ամենամսյա հաշիվ-ապրանքագիր ամսվա վերջին օրը:

Հարցեր՝

1․ Արդյո՞ք 201 ձևում նշվում է այն օրը, որ օրով բացվել է Ա/Ձ–ն:
2․ Նվազեցումների հետ կապված հարցեր՝
2․1. Արդյո՞ք նվազեցումների համար պետք է լրացնել համապատասխան ծախսը ծառայությունների մատուցման համար 5.4. «Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար» դաշտում:
2․1․1. Եթե ԱՅՈ, ապա պարտավորվա՞ծ եմ որևէ տեղ ավելացնել ձեռքբերման ապացույցը, արժեքը:
2․1․2. Եթե ԱՅՈ, ապա ապրանքի արժեքը համարվում է միայն գնման գինը՞, թե՞ ներառված մաքսը և ներմուծման ծախսերը:
Որպես օրինակ՝ ձեռք է բերվել համակարգիչ Amazon.com կայքից և Onex-ի ծառայությունների միջոցով բերվել է Հայաստան: Արդյո՞ք պարտավորված էի գնումները կատարել Ա/Ձ-ին պատկանող հաշվից:
3․ Արդյո՞ք վճարումը պետք է իրականացնել www.1000plus.am համապատասխան ՀՎՀՀ-ով և ամրացնել դա որևէ այլ համակարգում՝ որպես վճարի ապացույց:
4․ Արդյո՞ք պետք է լրացնել 244. «Հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի» ձևը:
5․ Արդյո՞ք պարտադիր պայման է համարվում invoice-ի դուրսգրումը միայն e-Invoicing համակարգով, թե՞ նման դեպքերում կարող են լինել բացառություններ, քանի որ տրամադրում եմ ծառայություններ ոչ ՀՀ ռեզիդենտին և ՀՀ սահմաններից դուրս, քանի որ համակարգը միայն հայերեն invoice է տրամադրում, և միայն դրամով են հաշվարկները։
6․ Ի՞նչ այլ պարտավորվածություններ ունեմ որպես սկսնակ Ա/Ձ:

Շնորհակալ եմ ընթերցման համար:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Մարինե

    Շրջանառության հարկ վճարողի հայտարարությունը ներկայացնում են բացվելուց 20 օրվա ընթացքում, բացվելու օրը պարտադիր չէ գրել:
    Շրջ. հարկի դեպքում ծառայության մատուցումը չի նվազեցվում, միայն ձեռք բերված ապրանքի գնի 4 տոկոսն է նվազեցվում հարկի գումարից: Ձեռքբերման ապացույցի արժեքը հենց ինվոյսով է երևում: Քանի որ ինվոյս չի գրվել, Դուք ուղղակի արժեքի 4 տոկոսը նվազեցրեք, հետո կամերալ կգա, որտեղ կասվի, որ սխալ կա, համապատասխան փաստաթղթերի պատճենները կուղարկեք հարկային, բայց այնտեղ պետք է ԱՁ-ի անունը երևա:
    Ապրանքի ինքնարժեք է համարվում ձեռքբերման գինը + ներմուծման ծախսը + մաքսային արժեք + մաքսատուրք + ԱԱՀ:
    Ցանկալի է ծախսերը կատարել ԱՁ-ի հաշվից:
    Ոչ ռեզիդենտի համար ինվոյս գրելը պարտադիր չէ, սակայն համակարգը թույլ է տալիս գրել ու նշել: ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ:

     
  2. Avatar
    Տիգրան

    2.1 մասով՝ եթե համակարգիչը գնել եք Amazon.com կայքից, և Onex-ի ծառայությունների միջոցով բերվել է Հայաստան, այո պարտավորված էիք գնումները կատարել Ա/Ձ-ին պատկանող հաշվից: Դուք Onex-ին վճարելու եք իր ծառայությունների դիմաց, որի համար նրանք կտան հաշիվ, և կկատարեք նվազեցում, իսկ Amazon-ը չեմ կարող ասել՝ տալիս է ինվոյս տուփի մեջ, թե ոչ, Onex-ից հարցրեք: Համակարգչի մասով Դուք պետք է նաև մաքսային վճարներ կատարեք, եթե գումարի չափը գերազանցում է սահմանվածը, կարող է ԱԱՀ-ի և մաքսատուրքի խնդիր լինել:
    3 մասով՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցեք բանկով և ՀՎՀՀ-ի պարտադիր նշումով:

     
  3. Avatar
    Ալլա

    Բարև Ձեզ: Դուք նշել եք, որ իրականացնում եք ծառայությունների մատուցում ոչ ռեզիդենտին, այլ ոչ թե առք ու վաճառք, այդ դեպքում լրացնում եք շրջանառության հարկի հաշվարկի 16-րդ կետը, և այդ դեպքում Ձեր կատարված ծախսերը հաշվի չեն առնվում: Ինչ վերաբերում է դուրս գրվող հաշիվներին, Դուք պարտավոր եք e-Invoicing համակարգով դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ համապատասխան դրամային արտահայտությամբ՝ օգտագործելով տվյալ օրվա փոխարժեքը, իսկ ոչ ռեզիդենտին ներկայացնում եք արտարժույթով հաշիվ (Invoice):

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...