«

»

Sep 24 2019

Արդյո՞ք ԱՁ կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Սեյրան․

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն 2020թ․ հունվարի 1-ից կհամարվի՞ միկրոբիզնես, եթե շրջանառության գումարը չի գերազանցում 20 մլն դրամը։

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    Միկրոբիզնես կարող է համարվել ոչ թե միայն շրջանառության հարկի շեմի չափանիշով, այլ գործունեության կոնկրետ տեսակից ելնելով, շրջանակը սահմանափակ է: Այդ ցանկին առնչվող տեսակներից որևէ մեկո՞վ եք զբաղվում:

     
  2. Avatar
    Ալլա

    Տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որոնց՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը, եթե հարկ վճարողը մինչև տվյալ հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն:
    Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝
    1) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները.
    2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.
    3) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը.
    4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ (ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ և ՋՐԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ) և 19.8-րդ (ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ) հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերը՝ այդ գործունեության տեսակների մասով.
    5) հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.
    6) փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք,
    7) համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք.
    8) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

     
  3. Avatar
    Արա

    Բացի շրջանառությունից կան նաև այլ սահմանափակումներ՝ արդյո՞ք ԱՁ-ն գտնվում է Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս, միայն ֆիզիկական անձա՞նց է մատակարարում ապրանք, ունի՞ արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու գործունեության տեսակ և այլն:

     
  4. Avatar
    Հայկանուշ

    Քանի դեռ շրջանառությունը չի գերազանցել 24 մլն դրամը, ապա կարող եք:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...