«

»

Oct 24 2019

Դրամարկղային գիրքը լրացնելու վերաբերյալ

Լիզա.

Քանի՞ օրը մեկ կարող ենք լրացնել դրամարկղային գիրքը, կախվա՞ծ է գումարի չափից:

Նախօրոք շնորհակալություն:

0

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Մարինե

    Գումարի չափը կապ չունի, լրացվում է ամեն օր կամ ամեն գործարքից հետո: ՀԴՄ տվյալները լրացվում են օրվա վերջում, իսկ եթե գումարի հավաքագրումը տեղի է ունենում կազմակերպությունից դուրս՝ դրա հավաքագրման օրվանից 5 օրվա ընթացքում: Կարդացեք կառավարության՝ 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1260-Ն որոշումը:

    0
  2. Avatar
    Անգելինա

    Լրացվում է ամեն գործարքից հետո, սակայն ես խորհուրդ կտամ հնարավորության դեպքում տարին փակելուց հետո լրացնել (նշեմ, որ ՀՀ-ում հաշվապահների 70 %-ից ավելին այդպես է անում), սխալներից ու անճշտությունից կխուսափեք այդ դեպքում:

    0
  3. Avatar
    Արա

    Դրամարկղային գիրքը սովորաբար կարող եք լրացնել առավելագույնը երեք օրից՝ չնայած ընդունված է ամենօրյա լրացնելու պրակտիկա:

    0
  4. Avatar
    Ալլա

    Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգի համաձայն՝

    Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների, վաճառած ապրանքների և արտադրանքի դիմաց ստացվող կանխիկ դրամը հավաքում են նաև կազմակերպությունների (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության) տարածքից դուրս՝ լիազորված կամ համապատասխան իրավունք ունեցող անձանց միջոցով, ապա վերջիններս գումարը մուտքագրում են կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղ կամ բանկային հաշիվ՝ կանխիկ դրամի հավաքման պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

    Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց մոտ ներդրված են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, դրանց միջոցով օրական գրանցված տվյալների հիման վրա ստացված կանխիկ դրամը մուտքի օրդերով մուտքագրվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) դրամարկղ կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) բանկային հաշիվ՝ կանխիկ դրամի ստացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

    Դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա՝ ոչ ուշ, քան կանխիկ դրամի ստացման կամ վճարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությունները դրամարկղային գրքում գրանցումը կատարում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա՝ ոչ ուշ, քան դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակման օրը: Դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակումը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ ամսվա վերջին օրվա դրությամբ, ոչ ուշ, քան ամսվա վերջին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...