Հղիության ու ծննդաբերության արձակուրդ գնալու դեպքում

Կարեն.

Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ունի գրանցված աշխատողներ, ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում պե՞տք է ԱՁ-ն դադարեցնել, և ինչքա՞ն գումար կստանա ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ և արձակուրդի ընթացքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Տեսեք՝
Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մաս՝
3.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է՝
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ գործունեությունը դադարեցնելու ժամանակահատվածում (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրվանից մինչև այդ հայտարարության կամ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում).
2) բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում.
3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:
Կարգի կետեր՝
34.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից, բացառությամբ սույն կարգի 34.2-րդ կետում նշված դեպքի:
34.2. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ է տրվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրերի համար: