«

»

Фев 24 2020

ԱՁ սոցիալական վճարի վերաբերյալ

Լիանա․

Բարև ձեզ ես հարցրել էի, որ եթե ԱՁ-ն 1989թ ծնված է՝ ինչքա՞ն սոցիալական վճար պետք է վճարի միկրոձեռնարկատիրության դեպքում, պատասխանել էիք 5%։ Խնդրում եմ ասել՝ այդ 5 % սոց. վճարը շրջանառությունից տարեկան կտրվածքո՞վ պետք է վճարել, թե՞ ամեն ամիս: Եվ գրել էիք, որ կամավոր վճար է, այսինքն՝ դա պարտադիր վճար չի՞, կարո՞ղ եմ չվճարել: Եվ տարվա վերջ ո՞ր հաշվետվության մեջ է երևում այդ գումարը սոց. վճարի:

0

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Տիգրան
    Տիգրան

    Լիանա, չգիտեմ՝ ով է այդպես պատասխանել, իմ պատասխանը հետևյալն է՝ Ա/Ձ-ի կարգավիճակով անձը՝ ծնված 1989թ., պետք է վճարի ձեռնարկատիրական եկամուտի՝
    ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամուտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
    բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամուտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը:
    Անհատ ձեռնարկատերերն ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում: Անհատ ձեռնարկատերերը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում տարեկան անձնավորված հաշվարկ՝ ձև 165: Միկրոձեռնարկատիրության ռեժիմում գործելու դեպքում այդ ժամանակահատվածը ստաժ չի հաշվարկվում:

    0

  2. Ալլա
    Ալլա

    Հոդված 269. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը
    1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
    2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`
    1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
    2) միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.
    3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:
    Այսպիսով՝ սոցիալական վճարը դա պարտադիր վճար չի, կարող եք չվճարել:

    0

    1. Տիգրան
      Տիգրան

      Ալլա, հարգելիս, սոցիալական վճարը պետական վճար է ՀՕ 7-րդ հոդված, պետական հարկեր ասելով՝ նկատի են առնվել տեղական ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, ՀՕ 6-րդ հոդված:

      0

      1. Ալլա
        Ալլա

        Տիգրան ջան, բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը, որպես ինքնազբաղված անձ, սոցիալական վճար կատարում է կամավորության սկզբունքով, իսկ դրոշմանիշային վճարը՝ ընդհանուր սահմանված կարգով:

        0

  3. Ամիկում
    Ամիկում

    Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ ԱՁ-ն, որն աշխատում է բացառապես միկրոձեռնարկատիրության համակարգում, ճանաչվում է որպես ինքնազբաղված անձ, հետևաբար սոց վճար կատարում է կամավորության սկզբունքով Եկամտի 5 %-ի չափով:
    Հոդված 2, 1-ին մաս, 9-րդ կետ՝
    9) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող (բացառությամբ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամտի, ձեռնարկատիրական եկամտի և պայմանագրային եկամտի)` վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի N 3 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160