Անաշխատունակության թերթիկը բացվել է աշխատողի՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում

Հերմինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողը բյուլետենը ներկայացրել է ուշ, օրինակ՝ մարտ ամսվա օրերի բյուլետենը ներկայացրել է ապրիլի 30-ին, ինչպե՞ս պետք է վճարեմ:
Եվ մեկ հարց էլ. ՀՀ ԱՕ 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ասվում է՝ եթե հիվանդության թերթիկը բացվել է արձակուրդի ժամանակաընթացքում, արձակուրդի օրերը երկարում են բյուլետենի համապատասխան օրերի քանակով, այդ դեպքում այդ օրերի դիմաց աշխատավարձ վճարվու՞մ է, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Բյուլետենի վճարումը իրականցվում է այն ժամանակահատվածում, երբ որ այն ներկայացվում է, այսինքն գործում է դրամարկղային մեթոդը , այդ ժամանակատվածի աշխատավարձի վճարման օրը։Երկրորդ հարցի վերաբերյալ՝ բյուլետենի օրերի դիմաց վճարվում է անաշխատունակության նպաստ։

Ամիկում

Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար.
-իրավունքի առաջացման օրվան նախօրդող 12 ամիսների եկամուտը բաժանվում է 12-ի /անկախ նրանից քանի ամիս է ստացվում, ընդգրկվում է նաև կիսատ ամիսները, ստացած նպաստները/
-հաշվարկվում է միջին ամսեկան եկամտի 80 տոկոսը
-հաշվարկվում է միջին օրականը՝ 6օրյա շաբաթվա դեպքում ստացված մեծությունը բաժանվում է 25-ի, իսկ 5օրյայի դեպքում՝ 21-ի
-միջին օրականը բազմապատկում բուլետինի հասանելիք օրերի թվով, հաշվի առնելով, որ.
առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում,
դրան հաջորդող 5 աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցներից,
նոր մնացած մասը՝ բյուջեի միջոցներից:

Կարինե

Այո, բյուլետենի օրերի քանակով երկարում են արձակուրդի օրերը, որի համար հաշվարկում և վճարում եք անաշխատունակության նպաստ։

Անի

Իսկ եթե ուշ է բյուլետենը ներկայացվել, և արդեն տվյալ աշխատակիցը ներկայացել է աշխատանքի, հետևաբար համընկած 1 աշխատանքային օրը չենք կարող երկարացնել արձակուրդի ավարտից հետո, բայց արդյո՞ք անաշխատունակության մնացած օրերի համար պետք է վճարել: