Այս տարվա հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից: Կարդալ ավելին “Հայաստանում լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր”
Author: Accountant.am
Սևակ Աբրահամյան.
Բարև, ինչպես կարող եմ ստանալ իմ ցանկացած կազմակերպության հրապարակված տարեկան ֆինանսական հաշվետվությունները, եթե դրանք չկան կազմակերպության կայքում: Նախապես շնորհակալություն արձագանքելու համար:
Վերջնահաշվարկի վերաբերյալ
Կարեն.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ,
Արդյոք վերջնահաշվարկի դեպքում կիրառվում է անձնական նվազեցում 30000` անկախ այն հանգամանքից, որ նույն ամսում աշխատողի համար կիրառվել է այդ նվազեցումը նաև աշխատավարձի մասով:
Օրինակ, եթե աշխատողի համար միևնույն ամսում հաշվարկվում է 25000 դրամ աշխատավարձ և 10000 դրամ վերջնահաշվարկ, նրա եկամտից արդյոք պահվում է եկամտահարկ:
Ավելացվել են փաստաթղթեր
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|
Արփինե.
Բարև ձեզ.խնդրում եմ մի փոքր ժամանակ տրամադրեք և պատասխանեք,որովհետև դժվար կացության մեջ եմ հայտնվել, կազմակերպությունը աշխատում է 2 հարկատեսակով, հաստատագրված և ԱԱՀ, ունի 2 աշխատող.Հաշվեկշռում կարող եմ ցույց տալ 1-ի աշխատավարձը? և 2-ի համար հաշվարկված սոց. վճարները: շնորհակալություն;
Ազատ գրաֆիկով աշխատանք
Tatev.
Ազատ գրաֆիկով աշխատակիցների համար լրացվու՞մ է արդյոք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր: Եթե այո, ապա ի՞նչ ժամաքանակով:
Մարինե.
Այն կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, բացի այն որ չի գերազանցում ԱԱՀ-ի նվազագույն շեմը, այլ նաեւ ազատված է ԱԱՀ-ից եւ միաժամանակ վնասով է աշխատել: Այդ դեպքում էլ է կիրառվում շահութահարկի նվազագույն 2 տոկոսը, թե ոչ:
Շնորհակալություն:
Տաթևիկ.
Բարև Ձեզ կարող եք ինձ տալ աշխատողների անվտանգության և առողջության համար անհրաժեշտ հրահանգների օրինակելի ձևեր ՀՀ ԱՕ 248 հոդվածի պահանջները իրականացնելու համար: Եվ եթե գիտեք ինչ է իրենից ներկայացնում առողջության անձնագիրը խնդրում եմ գրել:
իմ Էլ հասցեն է tat8307 շնիկ mail.ru
Մարինե.
Խնդրում եմ պատասխանեք, երբ կազմակերպությունը աշխատում է վնասով, արդյոք պետք է շրջանառության 2 տոկոսը վճարել որպես շահութահարկ:
Jasmina.
Բարև Ձեզ, ինձ հետաքրքիր է, ի՞նչ է իրենից ներկայացնում էմիսիոն եկամուտը:
Ավելացվել են փաստաթղթեր
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել է հետևյալ փաստաթուղթը.
|
Ժիրայր.
Բաև Ձեզ…. Կոլեգաներ մի հարց եթե կարելի է . Ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է միջազգային գրանտ արտարժույթով. Ինչպես է կատարվում գործարքները ԿԲ օրվա կուրսով թե տված միջազգային կազմակերպության կուրսով?. Պայմանգիրի մեջ կարելի ք գրել ասենք 50 եվրոյի համարժեք դրամ: Եթե կարելի հիմնավորել Օրենքի նհղումովՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Անի.
Բարև ձեզ:
Ինձ մի հարց է հետաքրքրում ու հուսով եմ կկարողանաք օգնել: Հաստատագրվածով աշխատող վարսավիրանոցը տարեկան հաշվետվություններից (ձև 1, 2 և պարզեցված շահութահարկի հաշվարկ) ո՞րն է տալիս: Տարբեր հարկային աշխատակիցների հարցրել եմ, ոչ ոք հստակ չի պատասխանել: Շնորհակալություն:
Լիլյա.
Օտարերկրյա իրավաբանական անձը մեր կազմակերպությանը ներկայացրել է Ծառայությունների մատուցման հաշիվ 1000 գումարով: Խնդրում եմ օգնել` ինչպես հաշվարկեմ ոչ ռեզիդենտի շահութահարկը եւ ԱԱՀ-ն:
Ոչ ռեզիդենտների վերաբերյալ
Լիլյա.
Կազմակերպությունները ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների ,պահված շահութահարկի ամփոփ հաշվարկ ներկայացնում են, թե ոչ եւ ինչ պարբերականությամբ:
Աշխատանքային պայմանագիր
AIT ՍՊԸ.
Բարև ձեզ մեզ մի հարցե անհանգստացնում Իրավունք ունի կազմակերպությունըը Հունվարի 1 կնքել պայմանագիր աշխատողի հետ… Եթե այդ օրը ոչ աշխատանքային օր է:
Արձակուրդայինի հաշվարկ
Աննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արձակուրդայինը հաշվելիս միջին օրական աշխատավարձը ստանալու համար պետք է բաժանել 30.4 գործակցի վրա: Արդյո՞ք այդ գործակիցը նույնն է բոլոր աշխատողների համար՝ անկախ նրանից 5-օրյա, թե 6-օրյա գրաֆիկով են աշխատում:
Կանխավ շնորհակալություն:
Մասնակցե´ք նոր հարցմանը
Մասնակցե´ք հաշվապահի որակավորման վերաբերյալ Accountant.am – ի նոր հարցմանը:
Արփինե.
ԲԱՐև ՁԵԶ ՀԱՐԳԵԼԻՆԵՐՍ
աշխատում եմ ԱԱՀ-ով 16.67:Հարցս :ԱԱՀ հաշվարկում ներկայացրել եմ հասույթը 20տոկոսի տողում, պարտադիր է ճշգրտում տալը?
Արձակուրդայինի վճարում
Անի.
Բարև Ձեզ:Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. հղիության յոթ ամիսը լրանալուց հետո /06.06.2010թ./ պատրաստվում եմ գնալ ֆիզ.արձակուրդի:Խնդրում եմ բացատրել, թե ինչպես է կատարվում արձակուրդայինի հաշվարկը:Հաշվարկված արձակուրդայինը վճարում է գործատուն, թե պետությունը?
Վերջին մեկնաբանություններ