Category: .

Եթե ընկերության տնօրենը հանդիսանում է ԱՁ

Դավիթ Ասատրյան.

Եթե ընկերության տնօրենը հանդիսանում է ԱՁ, արդյո՞ք երկուսն էլ (թե ընկերությունը և թե ԱՁ) համարվում են ԱԱՀ վճարող:

Արտադրանքի մնացորդի ճշգրտում

Հայկ.

Պատրաստի արտադրանքի իրացման ժամանակ պարզվել է, որ մնացորդում այն չի արտացոլվել, խնդրում եմ օգնել, ճի՞շտ եմ ձևակերպել.

215/811
711/215
221/611
811/341
341/342

ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր

Մերի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր, որոնք աշխատում են շաբաթը 6 օր, ընդ որում` նրանցից մեկի համար հանգստյան օր է համարվում չորեքշաբթին, մյուսի համար` հինգշաբթին: Կարո՞ղ եմ արդյոք ես հաշվարկային տեղեկագրում լրացնել իրենց համար բոլոր 6 օրերը 8 ժամ, ստացվում է շաբաթական 48 ժամ, վճարել նորմալ սահմանված աշխատավարձ, և միայն տոնական ու հիշատակի օրերին աշխատածի համար վճարեմ օրեկանի կրկնակիի չափով: Խախտում արած չե՞մ լինի արդյոք:

Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի

Աննա.

Մեր կազմակերպության առաքման վայրից որոշ քանակությամբ ապրանքներ տեղափոխել ենք ուրիշի տարածք և հանձնել պահպանության: Նշված տեղափոխումը օրենքով սահմանված ձևով գրանցված է առաքումների գրքում, կա ուղեկցող փաստաթուղթ, հ/ֆակտուրա, համապատասխան գրառումներով և ի պահի պայմանագիր: Հակառակ գործողությունը, այսինքն, պահպանության վայրից դեպի մեր կազմակերպության տարածք, ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի:

Ամենամյա արձակուրդի տրամադրում

Գայանե.

Հարգելի գործընկերներ, ԱՕ-ի 164-րդ հոդվածից կարելի՞ է հետևություն անել, որ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը պարտադիր է տրամադրել անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալու հենց հաջորդ օրը:

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

Ռոզա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, բայց նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ի՞նչ պետք է անել: Նա շարունակու՞մ է մնալ որպես աշխատող, թե՞ դուրս է մնում աշխատանքից:

Կազմակերպությունը սխալմամբ իրեն ԱԱՀ վճարող է համարել

Anna.

2011թ-ին ՍՊԸ-ի հարկվող շրջանառությունը առանց ԱԱՀ եղել է 57 մլն, 2012 թ-ին սխալմամբ մնացել է ԱԱՀ վճարող, հաշվանցել է ստացած հարկային հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ն և դուրս է գրել հարկային հաշիվների և չեկեր ԱԱՀ-ով, ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել ամսական:

Հարց 1: ԱԱՀ օրենքի 29-րդ հովածում նշվում է, որ եթե ԱԱՀ վճարող չհամարվող անձը ԱԱՀ-ով հարկային հաշիվ է դուրս գրում, ԱԱՀ-ն պետք է մուծի, սակայն չեկերի մասին ոչինչ ասված չէ: Դա արդյո՞ք վերաբերում է նաև չեկերին:

Հարց 2: Եթե հայր ու տղա 2 տարբեր իրավաբանական անձի միակ հիմնադիրներն են, նրանք փոխկապակցված անձինք համարվու՞մ են և պետք է 2 էլ ԱԱՀ վճարող համարվեն, թե՞ ոչ:

Ի՞նչ փաստաթղթեր են կազմվում

Աննա.

Կազմակերպության հիմնադիրները իրենց անձնական միջոցներից կանխիկ կատարել են կազմակերպության որոշ ծախսեր: Ի՞նչ ընթացակարգով է կատարվում կատարած ծախսերի փոխհատուցումը, և ի՞նչ փաստաթղթեր են կազմվում այդ կապակցությամբ:

Գնման ակտում նշվող ապրանքի գին

hayk.

Հարգելի հաշվապահներ, ձեր օգնությունն է պետք. արդյո՞ք գործում է ինչ-որ կարգ կամ օրենք` կապված գնման ակտի գների հետ: Օրինակ, եթե ես գնման ակտով գնում եմ համակարգիչ, ու վաճառողի հետ պայմանավորվում ենք գնման ակտում գրել շատ ցածր գին, ասենք 5000 դրամ, արդյո՞ք խնդիր կառաջանա:

Հաշվապահական ծրագիրը չի ճանաչում բանալին

Angela.

Հարցս վերաբերում է ՀԾ-ին: Եթե ծրագիրը բանալին չի ճանաչում, ի՞նչ հերթական քայլեր պետք է կատարվեն: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը

Սոնա.

Բարև Ձեզ:

Ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել արտադրական հոսքագիծ, որի համար վճարել է ԱԱՀ, սակայան ԱԱՀ-ի մի մասը հետաձգվել է մեկ տարով: Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը:

Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային գրքույկի տրամադրման կարգ

Վահագն.

Ժամանակին (եթե չեմ սխալվում), եթե աշխատակիցը աշխատանքի էր ընդունվում առաջին անգամ, ապա գործատուն էր տրամադրում աշխատնքային գրքույկը, իսկ հիմա՞…

Աշխատանքային օրենսդրության հոդված 89-ում միայն նշված է, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում աշխատանքի ընդունվողներից, որտեղ ասված է աշխ. գրք. առկայության անհրաժեշտության մասին, բացառությամբ առաջին անգամ աշխատանքի ընդունվողների:

Գործատուն պարտավո՞ր է տրամադրել աշխատանքային գրքույկ:

Կանխավ շնորհակալություն:

Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

Արաքս.

Կազմակերպութունը իր արտադրանքի վաճառքն իրականացնում է բացառապես մուտքի օրդերներով, խանութ չունի, ՀԴՄ-ի պահ չկա, ֆիզ. անձ հանդիսացող քաղաքացուն կարո՞ղ է դուրս գրել սովորական հաշիվ` առանձին տողով ԱԱՀ չառանձնացնելով, եթե նա հարկային հաշիվ չի պահանջում: Խնդրում եմ տալ հղում օրենքին:

Առանց փաստաթղթի ապրանքի տեղափոխման տուգանքի չափը

Mara.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առաջին անգամ տուգանքի չափը որքա՞ն է կազմում:

Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ապրանքը գովազդելու համար նմուշներ, օրինակներ բաժանելու հետ կապված կարող են առաջանալ ինչ-որ հարկային պարտավորություններ: Կամ եթե օրինակ խանութը ակցիա է կազմակերպել, ինչ-որ ապրանքի հետ այլ ապրանք ենք տալիս գնորդին (օրինակ, հյութի 5 շիշ գնելու դեպքում 1 անվճար բաժակ), կառաջանա՞ն այս դեպքում պարտավորություններ ԱԱՀ և շահութահարկի մասով, թե՞ ոչ:

Գումարի մուտքագրում դրամարկղ

ԳՈՀԱՐ.

ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Հնարավո՞ր է դրամարկղի գրքում օրվա հասույթը գրանցում անել ոչ թե ամեն օր, այլ ասենք շաբաթը մեկ անգամ: Չնայած ես կարծում եմ, որ դրամարկղի շարժը պետք է երևա նույնիսկ րոպեի ճշգրտությամբ:

Ծրագրի փորձնական տարբերակ

Ռոզա.

Սիրելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել ՀԾ հաշվապահ ծրագրի փորձնական տարբերակը:

Տրանսպորտային միջոցի ուղեթերթի լրացման հետ կապված

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչպես պետք է լրացվի բենզինի ծախսը մարդատար և բեռնատար ավտոմեքենայի ուղեթերթիկի վրա: Նախապես շնորհակալություն:

Մանրածախ առևտրի հաշվառումը

Արմեն.

Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս է կատարվում հաշվառումը մանրածախ առևտրում: Խնդրում եմ մանրամասնել “առևտրային հավելագնի մեթոդը”, ներկայացնել ձևակերպումները:

Օրապահիկի վճարում

Անահիտ.

Բարև ձեզ:

Ես հարց ունեմ` կապված օրապահիկի վճարման հետ:
Հասարակական կազմակերպությունում, որտեղ ես աշխատում եմ, անցկացվելու են անվճար դասընթացներ, որին մասնակցելու են նաև մարզերից մասնակիցներ: Մենք պետք է նրանց նաև օրապահիկ վճարենք այն օրերի համար, երբ նրանք Երևանում կգտնվեն: Ճի՞շտ է արդյոք օրենսդրության տեսանկյունից օրապահիկ վճարելը, քանի որ նրանք չեն հանդիսանում մեր աշխատողները: Իսկ կա՞ արդյոք օրապահիկի առավելագույն չափ այս դեպքում, քանի որ պետք է հատուցվի նաև նրանց կատարած ճանապարհածախսը օրապահիկի տեսքով: Եթե ոչ, ապա ի՞նչ այլընտանք կառաջարկեիք:

Նախապես շնորհակալություն: