Category: Այլ

Փոխարժեքի փոփոխությունների վերաբերյալ

Արթուր.

Բարև բոլոր հաշվապահներին ինձ հետաքրքրում է 2 հարց 1. ֆինանսական արդյունքների մեջ Ձև 2 -ում ներառվում էն կուրսի փոփոխությունները և դրական և բացասական 2. կազմակերպությունը կարող է ներմուծում կատարել անհատ մարդուց;
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Կարդալ ավելին Փոխարժեքի փոփոխությունների վերաբերյալ

Վարձակալության վերաբերյալ

Անուշիկ.

Բարեվ ձեզ, հարցս հետեվյալն է,կազմակերպության հիմնադիրը կարող է իրեն պատկանող շինությունը վարձակալության տալ իր կազմակերպությանը,եվ ինչ հարկային պարտավորություններ են առաջանում:Շինության վերագնահատումը տվյալ դեպքում անհրաժեշտ է թե ոչ:

Կարդալ ավելին Վարձակալության վերաբերյալ

Գուդվիլ

Մարինե.

Բարև բոլորին: Կարո՞ղ եք բացատրել, թե գուդվիլը ինչ է իրենից ներկայացնում:

Կարդալ ավելին Գուդվիլ

Ներմուծում 1C ծրագրով

Ելենա.

Հարգելի Հաշվապահներ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ!!! Թող որ այս տարին լինի հաջողակ բոլորիս համար:
Հարցերս հետեւյալն են.
1. Ներմուծման ժամանակ ինչ ծախսեր են մտնում ինքնարժեքի մեջ? (Տրանսպոչտային, ապահովագրական, մաքսային ծառայության, ապրանքի պահպանման, բեռնաթափման (Կառգո), Բանկային գանձումներ)???
2. Երբ ես հաշվում եմ ներմուծած ապրանքի ինքնարժեքը այն պետք է հավասար լինի հայտարարագրում նշված մաքսային արժեքին???
3. Ներմուծում փաստաթուղթը լրացնելիս 1C ծրագրով, «Доп. Расходы» բաժնում ինչ հաշիվներից է ավելի ճիշտ օգտվել (713, 714, 888, թե 521,)
ՇԱՏ ՇՆՈՐԱԿԱԼ ԿԼԻՆԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՐ

Կարդալ ավելին Ներմուծում 1C ծրագրով

Որակավորման քննություններ

Ելենա.

Ասացեք, խնդրեմ, հաշվապահի որակավորման քննություններին պատրաստվելու համար ի՞նչ նյութերից պետք է օգտվել, և ի՞նչ է ներառում այդ քննությունը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որակավորման քննություններ

Կազմակերպություն հիմնադրելիս…

Մհեր.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին:
Կազմակերպություն հիմնադրելիս` նախքան դրամարկղի գիրքը հանելը, կատարվում են որոշակի ծախսեր. օր. կնիքի համար, պետ.գրանցման համար պետ տուրք և այլն: Որպես ինչ պետք է ձևակերպել այդ գումարը և ինչպես պետք է գրանցել այդ ծախսերը դրամարկղի գիրքում այն ստանալուց հետո:
ԵՎ երկրորդ հարցս. Կարող է արդյոք ընկերության տնօրենը ինքն իրենից անտոկոս փոխառություն վերցնի` դրամարկղում գումար չլինելու դեպքում:
Նախապես շնորհակալ եմ

Կարդալ ավելին Կազմակերպություն հիմնադրելիս…

Խոտան

Ելենա.

Հարգելի կայքից օգտվող հաշվապահներ…
Ես աշխատում եմ որպես հաշվապահի օգնական ոչ մեծ բայց ներմուծող մանրամեծածախ առեւտրով զբաղվող կազմակերպությունում: Ինձ հուզում է մի հարց կապված խոտան ապրանքների հետ: Լինում են շատ դեպքեր երբ գնորդը ապրանքը ետ է վերադաձնում ԽՈՏԱՆԻ պատճառով, իսկ ապրանքը երաշխիքի մեջ է: Ներկա պահին ունեմ մեծ քանակությամբ կուտակված Խոտան: Ինչպես է կատարվում այդ տեսակ ապրանքի դուրսգրումը???
Ըստ կարգի ես պետք է վերադարձնեմ իմ մատակարարին, սակայն արտահանումը շատ ծախսատեր է ստացվում: Ինչպես վարվել???
ՕԳՆԵՔ

Կարդալ ավելին Խոտան

Լիազորագիր

Սիլվա Վանեսյան.

Որտե՞ղ կարող եմ գտնել լիազորագրի բլանկ:

Կարդալ ավելին Լիազորագիր

Կարճաժամկետ փոխառություն

Zara.

Բարեվ բոլորին: Հարցս մի քիչ տարօրինակ կթվա, բայց դե ինչ առած, պետք է հարցնեմ:Կարող է արդյոք ֆիզ. անձը կազմակերպությանը կարճաժամկետ փոխառություն տրամադրել առանց տոկոսի:Եթե հնարավոր է պայմանագրի ձևը կցանկանայի ունենալ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կարճաժամկետ փոխառություն

Հաշվապահի օր

Գրիգոր.

Ողջույն Բոլորին , ուզում եմ շնորհավորել բոլորիս հաշվապահի օրվա կապակցությամբ 🙂
ՌԴ Օրենքով 21 նոյեմբերի, ոչինչ որ մենք նման օր չունենք 🙂

Կարդալ ավելին Հաշվապահի օր

ՓՄՁ ստուգումներ

Աննա.

Ողջույն.
1.Ըստ օրենքի փոփոխության մինչև 2011 թ.-ը փոքր և միջին բիզնեսի ստուգումներն արգելվում է : Այսինքն դա նշանակում է , որ բոլոր տեսակի ստուգումներն է արգելվում?
2.Մի խնդրանք նույնպես , գեղեցկեւթյան սրահն որպես ծառայություն մատուցող ,արդյոք պետք է լիցենզիա ստանա?
Նախապես շնորհակալություն պատասղանի համար

Կարդալ ավելին ՓՄՁ ստուգումներ

Հաշվապահական ծրագրերի վերաբերյալ…

Արամ.

Ինչ առավելություններ և թերություններ ունի ՀԾ-հաշվապահ ծրագիրը 1C ծրագրի նկատմամբ

Կարդալ ավելին Հաշվապահական ծրագրերի վերաբերյալ…

Սահմանափակում ՓՄՁ-րի համար ձեռքբերումների գծով…

Կամո.

Ականջիս հասել է, որ ինչ որ սահմանափակում կա ՓՄՁ-րի համար ձեռքբերումների գծով` մեկ գնորդից չպիտի գերազանցի ամբողջի 80 %- ը: Կա այդպիսի բան արդյոք, թե ոչ ?

Կարդալ ավելին Սահմանափակում ՓՄՁ-րի համար ձեռքբերումների գծով…

Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը…

AM.

Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը /գործում է հարկման ընդհանուր դաշտում/ ինչ ընթացակարգով է այն կատարվում? նախապես շաաաատ շնորհակալեմ օգնողներից…

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը…

Ներկրված հիմնական միջոց

Meri.

Արտերկրից ներկրված հիմնական միջոցը հաշվեկշռում որ արժեքով պետք է ցույց տալ, մաքսային թե ինվոյսի: Ու եթե ինվոյսի, ապա խնդրում եմ ասեք ինչպես պետք է ձևակերպել մաքսային արժեքի և ինվոյսում նշված գումարի տարբերությունը:Այդ տարբերությունը բավականին մեծ գումար է կազմում մոտ 200000 դրամի չափով: Կանխավ շնորհակալություն

Կարդալ ավելին Ներկրված հիմնական միջոց

Անհուսալի կրեդիտորական պարտք

Արմեն.

Ինչ գրծառնությունների հերթականությամբ կարելի է կրեդիտորական պարտքը ճանաչել անհուսալի և ինձ պատճառաբանմամբ…և եկամուտի ճանաչման ժամանակ արդյոք նպատակահարմար է օգտագործել 6142 ենթախմբային հաշիվը…արդյոք հարկային մարմնին մինչև շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացնել տեղեկանք անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասին:

Կարդալ ավելին Անհուսալի կրեդիտորական պարտք

ՀԴՄ կտրոնի տրամադրումը

Մարինե.

Վաճառողուհին ՀԴՄ կտրոնը եթե խփում է բայց հերթի կամ հաճախորդի արագ դուրս գալու պատճառով չի հասցնում տալ ՀԴՄ կտրոնը հաճախորդին, այդ դեպքում դա կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոնի տրամադրումը