Category: Հաշվետվություններ

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արտակ.

Բարև Ձեզ: Կասեք՝ ի՞նչ և ո՞նց պեք է անեմ Ա/Ձ հաշվետվություն տալու համար։ Միկրոձեռնարկություն է՝ գրանցված, կատարում եմ սպասարկման ծառայություններ, աշխատողներ չունեմ, հիմա չգիտեմ ոնց պետք է անեմ, որպեսզի սանկցիաների տակ չընկնեմ հարկայինի կողմից։ 🙂

Հաշվետվությունների վերաբերյալ

Անուշ.

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է օգոստոսին։ Այս պահին եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաճախականությամբ է պետք հանձնել շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։ Եկամտային հարկի հաշվետվությունների ո՞ր ձևերը պետք է հանձնել։ Ընկերությունը այլ աշխատողներ բացի տնօրենը չունի։ Եթե տնօրենը գնա ադմինիստրատիվ չվճարվող արձակուրդ, այս դեպքում պե՞տք է եկամտային հարկի հաշվետվություն հանձնել։ Այլ հաշվետվություններ պե՞տք է հանձնել բացի շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։

Հաշվետվության հանձնման հետ կապված

Նունե.

Բարև ձեզ։ Հարկային հաշվետվություն եմ տալիս, ստորագրած ֆայլը բեռնում եմ, որ հանձնեմ ՊԵԿ-ին, գրում է, որ ֆայլը դատարկ է՝ չկա ստորագրություն։ Ո՞վ կարող է ասել ինչ անեմ։

Եռամսյակային հաշվետվություն

Միլենա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Միկրոձեռնարկատիրությունը եռամսյակային հաշվետվություն ներկայացնու՞մ է։ Կանխավ շնորհակալություն։

ՍՊԸ հաշվետվություններ

Անուշ.

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է 2022թ. օգոստոսի 22-ին։ Գրանցվել ենք որպես շրջանառության հարկ վճարող, բայց տվյալ պահին ակտիվ գործունեություն չենք ծավալում, եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաշվետվություններ ենք պարտավոր հանձնել հարկային ծառայություն այս դեպքում։ Եվ առաջին անգամ ե՞րբ պիտի հանձնենք։

Եկամտային հարկի ճշգրտում

Ռուբ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ընկերության թղթաբանությունը կարգավորելիս ի հայտ է եկել, որ եկամտային հարկի հաշվետվության մեջ 2021-ին ներկայացվել են ավել վճարված եկամուտներ, որոնք փաստացի չեն վճարվել։ Եթե հիմա տամ հաշվետվությունների ճշգրտում, ինչի արդյունքում տվյալ ժամանակաշրջանի համար հարկային պարտավորությունները կկրճատվեն, ու արդյունքում կունենամ գերավճար, դա կարո՞ղ է խնդիր առաջացնել ընկերության համար։

Անաշխատունակության թերթիկ

Մարիամ9.

Հարգելի հաշվապահներ, աշխատողը մինչև նոյեմբերի 4-ը գտնվում է ֆիզ․արձակուրդում և արդեն ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը 14 օրվա համար։ Կարո՞ղ եմ արդյոք հիմա վճարել և ներառել սեպտեմբեր ամսվա հաշվետվության մեջ, եթե անաշխատունակության թերթիկը նոյեմբերի 5-ից է։

Հաշվետու ժամանակաշրջան

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն գրանցվել է 2022թ. մայիսի 27-ին։ Հիմա պետք է հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար հաշվետվություն ներկայացվի։ Կխնդրեի պարզաբանել՝ թե հաշվետու ժամանակաշրջանը երկրորդ, թե՞ երրորդ եռամսյակ պետք է նշվի։ Նախապես շնորհակալություն։

ԱԱՀ հարկման դաշտ

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: 2022թ.-ից Ա/Ձ-ն անցել է ԱԱՀ-ի դաշտ, արդյո՞ք պետք էր հանձնել ձև 240, ձև 244, եթե գործունեություն չի ծավալել:

Շահութահարկի հաշվարկ

Գրիգոր.

Բարև Ձեզ: Կառուցապատող կազմակերպությունը վաճառում է բնակարաններ կադաստրային արժեքի 80%-ից պակաս գնով, հարկային հաշիվը այդ գնով էլ դուրս է գրում: ԱԱՀ-ն՝ համաձայն օրենքի, վճարում ենք կադաստրային արժեքի 80%-ից և ԱԱՀ-ի հաշվետվությունում հարկման բազան ցույց ենք տալիս կադաստրային արժեքի 80%-ը: Հարցս հետևյալն է՝ շահութահարկի հաշվարկի մեջ եկամուտը ո՞ր թիվն եք ցույց տալիս՝ վաճառքի գինը, թե՞ կադաստրային արժեքի 80%-ը: Շնորհակալություն:

Tax free ներառում ԱԱՀ հաշվարկում

Կարինե.

Խնդրում եմ մանրամասնել. դուրս գրած ԱԱՀ-ի վերադարձ՝ «TAX FREE»-ն, ԱԱՀ-ի հաշվարկում որևէ տողում ներառու՞մ ենք, թե՞ ոչ: Շնորհակալություն։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Լաուրա.

Բարև ձեզ։ Նորաբաց ՍՊԸ-ն, եթե գործունեություն դեռ չի իրականացնելու ինչ-որ ժամանակ, հարկային ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել։

Ներմուծման հայտարարագիր

Արփինե.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ ԵԱՏՄ ներմուծման հայտարարագիր/հայտարարության հետ կապված ո՞վ կարող է օգնել ճիշտ լրացնենք։

Ա/Ձ գործունեության դադարեցում

Լուսինե.

Խնդրում եմ հուշեք, թե ո՞րն է լինելու իմ քայլերը: ԱՁ-ն բացվել է հուլիսին ու դադարեցման հայտ պետք է տամ օգոստոսի համար: ԱԱՀ-ի հարկման դաշտում է: Մինչև դադարեցում տալը ի՞նչ հաշվետվություն պետք է տամ, ի՞նչ վճարումներ պետք է լինեն:

Արտահանում ԵԱՏՄ

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ գյուղմթերքի արտադրությամբ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Իրականացրել է ԵԱՏՄ արտահանման գործարք 2022 թվականի հունվար ամսին, սակայն արտահանման հայտարարագիր չի ներկայացվել: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Եթե կազմակերպությունը ԵԱՏՄ երկիր է արտահանել ապրանք, թղթային հաշիվ ապրանքագրից բացի արդյո՞ք պարտադիր է էլէեկտրոնային հ/ա դուրս գրել։

Հաշվետվության ձևը չի երևում

Նունե.

Բարև Ձեզ։ Իմ մոտ 274 հաշվետվությունը չի երևում, ի՞նչ պիտի անեմ։

Շահաբաժնի վճարում

ՍԵդա Հախվերդյան.

Բարև Ձեզ։ Մեր ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, հիմնադրին երբեք շահաբաժին չենք վճարել, հիմա որոշում ենք կայացրել վճարել մինչև 2018թ. շահույթի ազատ մնացորդի մի մասը: Խնդրում եմ ասեք՝ ես դա պետք է ներառեմ եկամտային հարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ, քանի որ եկամտային հարկ չի պահվում, և ուրիշ որտե՞ղ պետք է այն ներառեմ և ցույց տամ:

Գործունեության տեսակների դասակարգիչ

Մարի.

Բարի աշխատանքային օր բոլորին: Հարգելիներս, խնդրում եմ Ձեր պարզաբանումը հետևյալ հարցերին. ՍՊԸ-ն նոր է բացվել, դեռ հարկային դաշտի ընտրության համար հայտ չի ներկայացվել: Հնարավո՞ր է երկու տնտեսական դասակարգչով աշխատել` N79.12.0 և N81.30.0… Վերջիններս կարո՞ղ են միկրոյի դաշտում գործել, եթե չգերազանցենք տարեկան սահմանված շեմը: Եվ, քանի դեռ գործունեություն չի իրականացնում ՍՊԸ-ն, տնօրենին չվճարել կարո՞ղ է։ Այսինքն՝ ամսական հաշվետվության մեջ 0 գրել, հետևաբար հարկերը ևս 0 լինեն։ Շնորհակալ կլինեմ արձագանքների համար։

Շրջանառության հարկի հաշվարկ

Ռոման.

Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է առևտրի առք ու վաճառքի գործունեությամբ՝ շրջանառության հարկի դաշտում: 2022 թվականի 1 եռամսյակում ստացել է ապրանքի հաշիվ 50 000 դրամ, 2022 թ. 2 եռամսյակում տվյալ հաշվից 20 000 դրամի ապրանքը ետ է վերադարձվել: Տվյալ դեպքում 20 000 դրամը պե՞տք է նվազեցնել 2-րդ եռամսյակի ձեռքբերման գումարից, թե՞ պետք է 1-ին եռամսյակի հաշվետվությունը ճշգրտել։

Ներմուծման հայտարարագիր

Անի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են լրացնում ներմուծման հարկային հայտարարագիրը, դա լրացվում է հարկային ծրագրով, թե՞ բրոքերներն են լրացնում ձեռքով։ Եթե հարկային ծրագրով, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվության ձև է։