Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

ԱԱՀ-ի հաշվանցում

Meri.

Կազմակերպությունը իրականացնում է մի քանի տեսակի գործունեություն. օրինակ՝ շինարարություն եւ վարձակալություն: Վարձակալական գործարքներից առաջացնում ԱԱՀ-ի կրեդիտ, իսկ շիանարարական գործունեությունից՝ ԱԱՀ-ի դեբետ: Կարող է՞ արդյոք կազմակերպությունը հաշվանցել գոյացած ԱԱՀ-ի պարտավորությունը:
Կանխավ շնորհակալ եմ կարծիքի համար:

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Արմեն.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով. Ըստ ՀՀ կառավարության N 2335-ն որոշման (Ծառայողական մեկնած աշխատողների ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների…) հավելված 2-ի Մոսկվա գործուղման համար սահմանված է 196$ օրապահիկի ծախսի չափ և 334$ գիշերավարձի ծախսի չափ…..արդյոք հարկային մարմինները թույլ կտան սահմանված չափերով նվազացնել համախառն եկամուտը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում…..Նախապես Շատ Շնորհակալ եմ….

Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից

Մարինե.

Այն կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, բացի այն որ չի գերազանցում ԱԱՀ-ի նվազագույն շեմը, այլ նաեւ ազատված է ԱԱՀ-ից եւ միաժամանակ վնասով է աշխատել: Այդ դեպքում էլ է կիրառվում շահութահարկի նվազագույն 2 տոկոսը, թե ոչ:
Շնորհակալություն:

Կազմակերպությունը աշխատել է վնասով

Մարինե.

Խնդրում եմ պատասխանեք, երբ կազմակերպությունը աշխատում է վնասով, արդյոք պետք է շրջանառության 2 տոկոսը վճարել որպես շահութահարկ:

Օտարերկրյա իրավաբանական անձ

Լիլյա.

Օտարերկրյա իրավաբանական անձը մեր կազմակերպությանը ներկայացրել է Ծառայությունների մատուցման հաշիվ 1000 գումարով: Խնդրում եմ օգնել` ինչպես հաշվարկեմ ոչ ռեզիդենտի շահութահարկը եւ ԱԱՀ-ն:

Գնման ակտ

Gohar.

Խնդրում եմ պատասխանեք 2009 թ-ով գնման ակտերը(շուկայից ձեռքբեումները ) ծախս ճանաչում ենք շահութահարկի մասով :

Ծառայության մատուցման պայմանագիր

andranik.

Եթե ծառայության մատուցման պայմանագրում գրված է վճարել ինչ որ գումար, ընդ որում նշված գումարը ենթակա է հարկման և այլ պարտադիր վճարների գծով նվազեցման` օրենքով սահմանված կարգով և չափերով: Այս դեպքում 3 տոկոս սոց պահվում է?

Ծխախոտի արտադրությամբ զբաղվողների և դիզելային վառելիք ներմուծողների հարկումը

Զառա.

Ինչպե՞ս է ծխախոտի արտադրությամբ զբաղվողների և դիզելային վառելիք ներմուծողների հարկումը իրականացվում: Արդյո՞ք նրանք ԱԱՀ վճարողներ են համարվում:

Կանխավ շնորհակալություն պատասխանելու համար:

Էլեկտրոնային առևտուրը ՀՀ-ում

էդվարդ.

Խնդրում եմ օգնել ինձ նյութերով Հայաստանի վերաբերյալ` ինչպես է հարկվում ,ինչպես է վերահսկվում , ինչ օրենք կամ հայեցակարգեր կա ոլորտի վերաբերյալ և այլն:

ԱԱՀ-ի հաշվանցման վերաբերյալ

Աննա.

Եթե կազմակերպությունը ապրանք է մատակարարում մարդասիրական օգնության ծրագրեր իրականացնողներին և այդ ծրագիր իրականացնողի կողմից կա տեղեկանք, որ նրանք ազատված են ԱԱՀ-ից, տվյալ ապրանքի համար մաքսատանը վճարված ԱԱՀ-ն հաշվանցվում է?
Նախօրոք շնորհակալություն:

Բանկային հաշվեհամարի վերաբերյալ

Նառա.

Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել 2009թ. շահութահարկը վերջնական հաշվառումներից հետո ԱԱՀ վճարող չհարմարվող ՍՊԸ-ի համար, Շահութահարկ 1 տոկոս դրույքաչափի կիրառումից- 900005005104, թե ուրիշ հաշվեհամար կա: Եվ որ հաշվեհամարին փոխանցել 1/16 այս տարվա կանխավճարը: Նախապես շնորհակալություն:

Նվազագույն եկամտահարկի հաշվարկ

Մինաս.

Բարև բոլորին:
Խնդրում եմ հուշել ինչպես հաշվել նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը:

Շնորհակալություն:

Հաշվանցման վերաբերյալ

Gohar.

Եթե 2008 թ կանխիկով գումարով ձեռքէ բերվել ԱԱՀ հաշիվ ֆակտուրա, որի գումարը կազմում է 250000 հազար դրամ իրավունք ունեմ այստեղից ԱԱՀ գումարը հաշվանցում անելու թե ոչ:Այսինքն սահմանփակում կա թե ոչ այդ թվականին

ԱԱՀ-ից ազատված գործունեություն

Խաչիկ.

Հարգելի գործընկերներ
Հասարակական կազմակերպությունների կողմից ապրանքների և ծառայությունների անհատույց սպառումը ազատված է ԱԱՀ-ից:
Հարկային մարմինները պահանջում են ԱԱՀ-ի հաշվարկ`պահանջելով ԱԱՀ-ից ազատված գործարքների տողում նշել Հասարակական Կազմակերպության շրջանառությունը: Արդյոք ճիշտ եք համարում հարկային մարմինների ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնելու պահանջը, և եթե այո ապա որ օրենքի պահանջով է դա ամրագրված:

Հեռախոսահամարների փաթեթի վերաբերյալ

Ադրիանա.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք,եթե կազմակերպության անունով
գոյություն ունի հեռախոսահամարների փաթեթ և վճարումը Արմենտելին կատարվում է
կազմակերպության անունից, այդ գումարները նվազեցվում է արդյոք շահութահարկից և կա սահմանափակում?

Ա/Ձ սոց. վճար, եկամտահարկ

Nelli.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ, թե
1.Ինչպես է կատարվում անհատ ձեռնարկատիրոջ հաշվետու տարվա վճարման ենթակա սոց. վճարի գումարը
2.Ինչպես է հաշվարկվում անհատ ձեռնարկատիրոջ հաշվետու տարվա նվազագույն եկամտահարկի գումարները (ըստ եռամսյակների)
3.Ինչպես է կատարվում շահութահարկի պարզեցված հաշվարկը

Եթե ավիաընկերության շահույթը 5% է ըստ պայմանագրի

Նոնա.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում.
Եթե ավիաընկեռության շահույթը 5% է ըստ պայմանագրի,սակայն այդ նույն ա/ընկ.-ը տենդեռով շահել է և ինչ-որ մեկ այլ կազմակերպությանը զեղչ է անում 3%,որի համար նույպես պայմանագիր է կնքված, ապա նա հարկվում է 5%-ից, թե այն որ իրականում նա ստացել է ,այսինքն 2%:

Հաստատագրվածով աշխատող ՍՊԸ-ն…

A.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում.
Հաստատագրվածով աշխատող ՍՊԸ-ն (վարսավիրական ծառայություններ է մատուցում և միաժամանակ ավտոլվացման կետ ունի) շահութահարկի պարզեցված հաշվարկ տալի՞ս է, թե` ոչ:
Շնորհակալություն:

Ա/Ձ-ն կատարել է սոցիալական ապահովության վճար

Albert.

Ա/Ձ-ն կանխիկ գումարով, բանկի միջոցով կատարել է սոցիալական ապահովության վճար: Իրավունք ունի Ա/Ձ-ն, այդ վճարը հաստատող անդորրագրի մեջ նշված և բանկին վճարված միջնորդավճարը, ընդգրկել ծախսերի մեջ:

ԱԱՀ-ի մասին օրենքի 19-րդ հոդված

Albert.

Բարև բոլորին: ԱԱՀ-ի մասին Օրենքի 19-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ չվճարողները հարկային հաշիվ դուրս չեն գրում, այլ լրացնում են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր: Եթե հնարավորա տեղեկացրեք, որ ընդհանուր կարգի մասինա խոսքը:
Եթե ԱՁ-ն հանդիսանում է ԱԱՀ չվճարող և X կազմակերպության պահանջով, որին այդ ԱՁ-ն մատուցւմ է ծառայություններ, դուրս է գրել հաշիվ, որտեղ ԱԱՀ-ի գումարը նշված է 0%, արդյոք , նման դեպքը համարվում է խախտում: