Category: Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի դուրս գրման ամսաթվի վերաբերյալ

Էլիզա.

Բարև Ձեզ. Կխնդեի մեկնաբանել հետևյալ նախադասությունները, քանի որ ըստ իս նշված տողերը հակասում են իրար և արդյունքում հստակ չի նշվում թե որ ամսաթիվն է հանդիսանում հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվ (եթե գործարքը կատարվել է մի եռամսյակում, իսկ հարկային հաշիվը դուրս է գրվել մյուս եռամսյակում):Կանխավ շնորհակալություն:
ԱԱՀ-ի կարգ N 02/787 ՀՐԱՄԱՆՆ`
“7. Հարկային հաշվի դուրսգրման փաստացի ամսաթիվ է համարվում Կարդալ ավելին “Հարկային հաշվի դուրս գրման ամսաթվի վերաբերյալ”

Փոխառության պայմանագիր

Արտակ.

Հարգելի գործընկերներ,

Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով: Եթե ինչ-որ մեկը ունի փոխառության պայմանգրի նմուշ, խնդրում եմ ուղարկել:

Ապրանքների ցուցադրում

Ելենա.

2 կազմակերպություն ուզում են համագործակցել եւ միմյանց խանութներում ապրանքներ ցուցադրեն:
Ինչպե՞ս դա կազմակերպել:
1. Կնքվում է ցուցադրման պայմանագիր: Հանձնողը դուրս է գրում «հանձնման ընդունման ակտ», որը գրանցում է առաքման գրքում:
2.Ընդունողը այդ ապրանքը տեղադրում է ցուցադրման (ոչ վաճառքի) եւ հասույթի գրքում գրանցու՞մ է թե ոչ:
3.Ընդունողի մոտ այդ ապրանքի գնորդ է հայտնվում: Հանձնողը այդ ապրանքերի վաճառք է ձեւակերպու, գրում է հ/ֆ գրքում՞ որը գրանցվում է առաքման գրքում: Իկս ինչպես է ետվերադարձ կատարում այդ ապրանքի, որպեսզի կարողանա վաճառել այն ընդունող խանութին?
4.Այդ Հ/Ֆ Ընդունող խանութը գրանցում է իր հասույթի գրքում եւ վաճառում է:
5.Իսկ եթե գնորդ չի հայտնվել եւ ապրանքը ետ է վերադարձվում Հանձնող խանութին: Նա ինչպե՞ս է դա ետ ընդունում, ի՞նչ հիմնավորող փաստաթղթերով, եւ ինչ-որ տեղ գրանցվու՞մ է դա արդյոք:
Շատ շնորակալ կլինեմ պատասխանի եւ օգնության համար: Ով առնչվել է այդպիսի գործարքների հետ կխնդրեմ հնարավորության դեպքում նշել էլ. փոստը ավելի մանրամասներ ճշտելու համար:

Փաստաթղթեր

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում մեկ կամ երկու տարի և նրան փոխարինող չլինելու դեպքում արձակուրդ չեն ուղարկել, ի@նչ փաստաթղեր պետք է լրացվեն այդ դեպքում:

ԱԱՀ-ից ազատված գործարք

Tatev.

Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ, այս հարցը մեկ անգամ կարծես քննարկվել է , սակայն ես ավելի մանրամասն կուզեի իմանալ, ՀԿ-ն ԱԱՀ-ից ազատված գործարք իրականացնելու/ապրանքի կամ ծառայության վերջնական սպառում/ համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, և ինչ ժամկետներում,նախորդ քննարկման մեջ ասվում էր Ֆինանսների նախարարությունից ստացվող տեղեկանքի մասին…
Եթե ինֆորմացիա ունեք խնդրում եմ օգնեք, հղում անելով հիմքի վրա…
Կանխավ շնորհակալ եմ,….

Հարկային հաշիվ

Karen.

Հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և առնվազն մինչև դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները):
Հարց – կարելի է արդյոք ստեղծել դուրս գրված հարկային հաշվի նոր` երրորդ օրինակը` հնի կորստի դեպքում: Եվ ընդհանրապես` միևնույն հաշվի քանի օրինակ է թույլատրվում դուրս գրել և որ օրենքով / որոշմամբ է կարգավորվում այս հարցը:
Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ

Հասմիկ Ոսկանյան.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է մի քանի հարց:
Կազմակերպություն (ՓՄՁ) զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Նույն հասցեում նաև վաճառվում է արտադրանքը:
1.Արդյոք պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրել արտադրանքը վաճառակետ հանձնելու համար (տեղափոխում)?
2.Եթե ոչ, ապա ինչ պատասխանատվության ես կարող եմ ենթարկվել, եթե մինչ այսօր դուրս եմ գրել հաշիվ-ապրանքագիր և այն գրանցել եմ Առաքման Գրքում?
Ես կարծում եմ, որ ամեն դեպքում, ինչ-որ փաստաթուղթ պիտի դուրս գրվի արտադրանքը վաճառակետ հանձնելու համար:
Կանխավ Շնորհակալ եմ:

Հիմնական միջոցը ի պահ է տրվել

Հասմիկ.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս.
Կազմակերպությունը չունի գործունեության հասցե և դեռևս ոչ մի կոնկրետ գործունեություն չի ծավալում: Սակայն ունի հիմնական միջոց որը տրվել է ի պահ. արդյոք պարտադիր է ունենալ առաքվող և տեղափոխվող ապրանքների գիրք և գրանցել այն այդ գրքում:

Հիմք հանդիսացող փաստաթուղթ

Դիանա.

Բարև Ձեզ
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. ելքի օրդերին կցվում է ՀԴՄ կտրոն կամ ուրիշ հիմք հանդիսացող փաստաթուղթ:
Շնորհակալություն

Հարցում

Gayane Gulkanyan.

Եթե հնարավոր է, խնդրում եմ ուղարկեք մենյու – պահանջագրի ձև no 298 կամ no 299: Շնորհակալություն

Հաշիվ-ապրանքագիր օտար լեզվով

Անուշիկ.

Հարցս հետեվյալն է, կազմակերպությունը կարող է իր օտարերկրյա գնորդներին տրամադրել օտար լեզվով(անգլերենով, ռուսերենով) գրված հաշիվ ապրանքագիր եվ վարջնական գումարը նշել օտար արժույթով:Կանխավ շնորհակալ եմ

Նոտարական վավերացում

Հովհաննես.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
2009 թ-ին ֆիզիկական անձի հետ կնքվել է անշարժ գույքի/տան/ վարձակալության պայմանագիր /3-ամիս/,եկամտահարկը 10-% պահել և վճարվել է պետ. բյուջե,ֆիզիկական անձին վճարումն հիմնավորող փաստաթղթերը կան:
Կնքված պայմանագիրը նոտարական վավերացում չունի: Խնդրում եմ ասեք եթե պ/գ-ը նոտարական վավերացում չունի ինչ խնդիր կառաջանա,ասեմ նաև այդ գումարը համախառն եկամտից նվազեցրել եմ:

Հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ

A.M.

Եթե այն ընկերությունը, ում ներկայացվում է հաշիվ ապրանքագիրը, ազատված է ԱԱՀ-ից, արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է լրացվել սովորական ԱԱՀ-ով հաշվարկվող ապրանքագրերի հերթական համարով, թե առանց ԱԱՀ-ի գործարքների համար դուրս են գրվում այլ փաստաթղթեր: Նաև խնդրում եմ բացատրել կրճատ հաշիվ-ապրանքագրերի կիրառման դեպքերը, և ինչ է այն իրենցի ներկայացնում: Շնորհակալություն:

Խանութի հասցեի փոփոխման հետ կապված

Աննա.

Խնդրում եմ պատասխանել հետևալ հարցիս. խանութի հասցեի փոփոխման հետ կապված գրվում է տեղափոխվող ապրանքների ելքի ապրանքագիր, լրացվում է առաքման գրքում: Նոր հասցեով հասույթի գրքում պե՞ տք է լրացվեն տեղափոխված ապրանքները, թե ոչ:
Նախապես շնորհակալություն:

Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Մերի.

Ա/Ձ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով, որևէ հարկային գիրք պե՞տք է արդյոք ունենա: Կանխավ շնորհակալություն:

Պիտակներ՝

Ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ

Դավիթ.

Հարգելի բարեկամներ, կարող եք ասել, թե ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ-ի համար որ փաստաթղթերն ու հաշվետվություններն են պարտադիր: Գիտեմ, որ պարտադիր է դրամարկղի գիրքը, իսկ մյուսների մասին չգիտեմ: Լսել եմ, որ հասույթի և առաքման գրքեր պետք չեն ծառայություն մատուցողին: Իսկ լրացվող մատյանները պարտադիր են, թե դրանք զուտ ներքին օգտագործման համար են:

Արդյո՞ք հասնում է տուգանք

Տաթև.

Արդյոք հասնում է տուգանք, առաքման գրքում, հ/ֆ հաջորդ որը լրացնելու դեպքում:

Աշխատանքային գրքույկի վերաբերյալ

Մ.

Հարցս վերաբերում է աշխատանքային գրքույկին:
Ես կորցրել եմ աշխատանքային գրքույկս եւ ուզում եմ վերականգնել:
Գիտեմ, որ պետք է ամեն ինչ լրացվի նույն հերթականությամբ, ինչ նախկինում:
1. Պետք է արդյոք, որ նոր գրքույկը ներկայացվի եւ գրանցվի ինչ-որ տեղ:
2. Պարտադիր է, որ համատեղության կարգով աշխատած տարիների ստաժը գրանցվի, թե բավական է, որ միայն հիմնական աշխատավայրի տվյալները լինեն:
3. Իմ նախորդ գրքույկը խորհրդային էր: Գիտեմ, որ 2007-ի թե 2008-ի հուլիսից նոր` հայկական գրքույկներն են մտել ուժի մեջ: Հիմա ես պետք է վերցնեմ նոր գրքույկներից, թե խորհրդային:
Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք դուրս գրել ֆակտուրա

Ելենա.

Հարգելի հաշվապահներ…
Հուշեք խնդրում եմ մի հարցում, կազմակերպությունը կարող է արդյոք դուրս գրել ֆակտուրա , երբ ստացող կազմակերպությունից ներկայանում է ոչ թէ տնօրենը, այլ «Ստացող անձը» կնիքով եւ առանց Լիազորագրի: Արդյո՞ք դա խախտում չէ:

Հիմնական միջոցներ գնելու վերաբերյալ

Սիրարփի.

ՓԲԸ-ն կանխիկ գնում է հիմնական միջոցներ, բայց տվյալ պահին դրամարկղում գումար չկա: Որոշում են հիմնադիրներից վերցնել փոխառություն: Խնդրում եմ պարզաբանել ինչ պաստաթղթեր են հարկավոր փոխառություն ձևակերպելու համար