Category: Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրքը կնքելու և հաստատելու համար հայտ

Դիանա.

Հարգելիներս,
խնդրում եմ հուշեք (հնարավորության դեպքում հղումը), որտեղից գտնեմ “դրամարկղային գիրքը կնքելու և հաստատելու համար” ՀԱՅՏի ձևը
Կանխավ շնորհակալ եմ

Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց

Հովհաննես.

Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց,ինչ փաստաթղթեր է լրացվում կան պարտադիր ձևեր ,լրացման հրահանգներ, մասնավորապես ձեռք է բերվել համակարգիչ և ավտոմեքենա:
Խնդրում եմ եթե հնարավոր լինի ձևերը ուղարկեք էլ փոստիս ցանկալի կլիներ պայմանական լրացված օրինակ:
Կանխավ շնորհակալ եմ

ՀԴՄ կտրոնների վերաբերյալ

Անուշիկ.

Բարեվ ձեզ, խնդրում պատասխանեք հետեվյալ հարցին,ՀԴՄ-ի չեկերը համարվում են ծախսերը հիմնավորող փաստաթուղթ, եվ կա արդյոք սահմանափակում: Նախապես շնորհակալ եմ:

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Աննա.

Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ ինձ օգնեք մի հարցով,դրամարկղի գիրքը հարկային կողմից հաստատման ուղարկելուց առաջ պետք է արդյոք գրքի վերջում գրել էջերի քանակը,գործատուի ստորագրությունն ու կնիքը դնել

Կանխավ շնորհակալ եմ

Գրանցամատյանի վերաբերյալ

Սյուզի.

Խնդրում եմ մանրամասն բացատրել գրանցամատյանի լրացման ձևը:

Անհատույց վարձակալություն

Արմենուհի.

Հարգելի գործընկերներ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Կազմակերպության տնօրենը իրեն պատկանող կազմակերպությանը կարող է տրամադրել շենքային պայմաններ անհատույց(առանց վարձակալական վճարի)և եթե այո, ապա պետք է՞ կնքվի համապատասխան բովանադակությամբ պայմանագիր տնօրենի և կազմակերպության միջև:

Աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան

Վահագ.

ԱՁ-ն աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը պետք է արդյոք գրանցի հարկային տեսչությունում: ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ:
Ինձ պատասխանել են որ պետք չէ, բայց կցանկանայի իմանալ ձեր կարծիքը:

Բանկի կողմից տրամադրված քաղվացքը…

Ալբերտ.

Արդյո՞ք, բանկի կողմից տրամադրված ամսական քաղվածքը, հարկայինի համար հանդիսանում է ծախսերը հիմնավորող փաստաթուղթ:

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Վահագ.

Դրամարկղի գրքում պարտադիր է արդյոք նշել թե ում է վճարվել կամ ում կողմից է վճարվել գումար: Օրինակ երբ կազմակերպության աշխատակիցը, կամ հենց Անհատ Ձեռնարկատերը դրամարկղից գումար է վերցնում ապրանք ձեռք բերելու համար, կամ հասույթը դրամարկղ մուտք անելու ժամանակ: (Մանրածախ առեվտուր)

Նախապես շնորհակալություն

Տեղափոխման բեռնագիր

Ելենա.

Ողջույն բոլորին…
Հարց ունեմ կապված ռուսերեն ասած «на реализацию» տեղափոխման հետ: Փորձում եմ իմ աշխատանքում կիրառել վաճառքի համար մի շատ մեր կազմակերպության համար կարեւոր ձեւ:
Ունեմ X քանակի ապրանք: Ուզում եմ տեղափոխել Ա խանութ ցուցադրման, հետեւաբար գրում էմ տեղափոխման ամփոփագիր նշելով գրքի համարն ու տողը եւ գրանցում եմ «ԱՌԱՔՄԱՆ»գրքում (ԻՆՉ ԳԻՆ ՊԵՏՔ Է ՆՇԵՄ ԳՐՔՈՒՄ???): Ապրանքից վաճառվեց Y հատ: «Հասույթի» գրքում մուտք եմ Ա խանութից «տեղափոխման բեռնագրով» ետ ընդունած անում X-Y չվաճառվող քանակը, ԻՍԿ ԻՆՉ ԳՆՈՎ ՉԳԻՏԵՄ ԻՆՁ ԵՏ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ: 2 բեռնագրերով առաջացած տարբերությունով՝ Y հատ ապրանքի համար գրում եմ Հ/Ա ու արդեն չեմ գրանցում գրքում:
Խնդրում եմ օգնեք հասկանալ գործընթացս ճիշտ է այդպես օրենքով: Եվ որտեղ ընդհանրապես կարելի է կարդալ այս ձեւի մասին????
Շնորակալ կլինեմ արձագանքների համա….

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Դիանա.

Ողջույն հարգելի կոլեգաներ
Ես սկսնակ հաշվապահ եմ և ունեմ հետևյալ հարցը դրամարկղի թղթապանակի վարելու մասին`
1. դրամարկղից յուրաքանչյուր ելքի ժամանակ, երբ դուրս ենք գրում ելքի օրդեր, նրան կատարած ծախսի ՀԴՄ կտրոնը կցելը բավական է արդյոք:
2. դրամարկղի գիրքը հարկային մարմնում գրանցելու ժամկետը որքան է և ինչ չափի տուգանք է դրա համար նախատեսված:

Կանխավ շնորհակալ եմ

Հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ

Նարինե.

Բարև Ձեզ,
Նախ և առաջ բոլորիս մաղթում եմ հաջող տարվա վերջ ))))
Հարց – Մեկ ամսվա ընթացքում կազմակերպությունը որքան գումարի հաշիվ-ապրանքագիր կարող է վերցնել մեկ այլ, սակայն նույն կազմակերպությունից:
Կանխավ շնորհակալ եմ:

Արտադրություն

Էլլա.

Ունեմ Ա և Բ արտադրություն.Ա արտադրությունը գործում է ,իսկ Բ արտադրությունը դադարեցրել է իր աշխատանքը մի քանի տարով:Հարց`ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ որ Ա փակել, իսկ Բ բացել:Շնորհակալություն

Աշխատանքային պայմանագրերի ու գրանցամատյանի վերաբերյալ

Նաիրա.

Բարև Ձեզ,խնդրում պատասխանեք իմ հարցին:
Դա ճիշտ է, որ աշխատանքային պայմանագրերն ու գրանցամատյանը 2010 թվականի հունվարից դուրս են գալիս գործածությունից և դրանց փոխարեն գործածության մեջ են դրվելու հրամաններն ու հրամանագրքերը:
Կանխավ շնորհակալ եմ

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Նարինե.

Հարցս դրամարկղային գրքի լրացման հետ է կապված:
Եթե միանվագ գործարքը ավելին է, քան 300 000 դրամը, ինչպես վարվել? Եվ, երկրորդ, արդյոք այդ սահմանափակումները նաև գործում են, երբ դրամարկղից մուտք է արվում գումարը կազմակերպության հաշվեհամարին:
Շնորհակալ եմ, կսպասեմ Ձեր պատասխաններին 🙂

Քաղաքացիաիրավական պայմանագրեր

Նարինե.

Բարձ Ձեզ
Արդյոք քաղաքացիաիրավական պայմանագրերը գրանցվում են աշխատանքային պայմանագրերի գրանցամամատյանում:
Նախապես շնորհակալություն: Եվ մեծ շնորհակալություն սայթի ադմինիստրացիային նման հնարավորություն ընձեռելու համար:

Արդյո՞ք հասնում է տուգանք…

NN.

Ի՞նչ չափի եվ արդյոք հասնում է տուգանք առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցմատյանում ջնջում կատարելու համար: Նախօրոք շնորհակալություն:

Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով…

NN.

Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առեվտրով, եվ եթե գնորդը որոշ դեպքերում անհայտ է մնում, վաճառված ապրանքի դիմաց ստացված կանխիկ գումարը, եթե դրամարկղ մուտք է արվում ըստ առանձին չեկերի(ամեն մի չեկի համար գրվում է առանձին օրդեր) այդ դեպքում «ստացված է» բաժնում ում անունն է նշվում եվ ով է ստորագրում «վճարող»-ի մասում: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով…

Արսեն.

Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով, բայց նաև հաշիվ-ապրանքագիր ենք դուրս գրում, պարտադիր պետք է առաքման գիրք լրացնե՞նք: Շնորհակալ եմ պատասխանի համար: