Category: Հարց ու պատասխան

Էլեկտրոնային դրամարկղային գրքի խմբագրում

Էրիկ․

Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է օգնել: Էլեկտրոնային դրամարկղի գիրքը գրանցել եմ 21.05.2025-ին:

1. 13.06-ին դրամարկղի մուտքի օրդերը կազմելիս 22.05-ի փոխարեն ընտրվել է 16.05, չէի նկատել ու հաստատել էի: Հնարավո՞ր է խմբագրել հաստատված օրդերը ու փոխել կամ հեռացնել: «Խմբագրել» կոճակը սեղմում եմ, բայց թույլ չի տալիս խմբագրեմ:

2. Մուտքի օրդերը կազմվել է, պահպանվել, հետո ելքի օրդերը նույն օրով ու նույն գումարով պահպանելու ժամանակ բերում է խնդիր, որ ելքի գումարները գերազանցում են մնացորդին, բայց մնացորդը բավարարում է:

Կանխավ շնորհակալություն։

Տարբեր գումարներ ընկերության բաժնեմասերի դիմաց

Աննա․

Ընկերության միաձուլման ընթացքում տարբեր մասնաբաժիններ ունեցող ներդրողներին կարո՞ղ է առաջարկվել ընկերության բաժնեմասի դիմաց տարբեր գումարներ։

Արձակուրդային օրերը պե՞տք է կրճատել

Մարիամ․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հարցիս․ եթե աշխատողը տարվա ընթացքում եղել է չօգտագործված արձակուրդում, մի քանի օր, ապա ամենամյա արձակուրդային հասանելիք օրերից պետք է կրճատե՞լ:

Խանութը համարվում է շրջանառության հարկ վճարող

Աննա․

Շատ եմ խնդրում՝ կարո՞ղ եք հնարավորինս պարզ բացատրել։ Խանութն աշխատում է ԱՁ-ով, աշխատող չունի, գործում է շրջ․ հարկի համակարգում, չի անցնում նաև 24 մլն շեմը։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և շրջ․ հարկի հաշվետվության մեջ կխնդրեմ նշեք ավելի մանրամասն՝ պետք է լրացնեմ միայն ՀԴՄ ֆիսկալ հասույթի տվյալնե՞րը։

Շրջանառության հարկի նվազեցումներ վարձակալական գործունեության դեպքում

Հայկ․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, ունի տարածքներ, տալիս է վարձակալության, որը կազմում է ամսական 300 000 ՀՀ դրամ։ Շրջ. հարկը վճարելու է եռամսյակի համար 90 000 ՀՀ դրամ և արդյո՞ք չի կարող կոմունալները կամ տնօրենի աշխատավարձը ծախս ճանաչել, թե՞ վարձակալության դեպքում նվազեցվող ծախսեր չկան։

ԱՁ աշխատում է ծրագրային ապահովման ոլորտում

Էլլա․

Ես ԱՁ բացել եմ 29.05.2025թ-ին, որպես ծրագրային ապահովում և սկսել եմ աշխատել օնլայն 10.06.2025-ից, խնդրում եմ հուշեք՝ այս պահի դրությամբ ի՞նչ պիտի պարտադիր լրացվի, կամ որտե՞ղ պիտի հարկային պարտավորությունների մասին տեղեկանամ։ Կանխավ շնորհակալություն։

Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող աշխատողի՝ աշխատանքից ազատում պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով

Մարիամ․

Բարև Ձեզ, մի հարց՝ եթե աշխատողի հետ կնքվել է որոշակի ժամկետով պայմանագիր, և այդ ընթացքում աշխատողը եղել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, հետո մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատելու նրան աշխատանքից պայամանագրի ժամկետը լրանալու հիմքով:

Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը

Զավեն․

Եթե անձն գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում մինչև 2025թ-ի նոյեմբերի 15-ը և ներկայացնում է ֆիզարձակուրդի (բյուլետեն) անաշխատունակության մասին թերթիկ 22․05․2025թ մինչև 09․10․2025թ, և տվյալ անձը ֆիզից ֆիզ է գնում, ապա Հարկային մարմնում որպես գործատու վարձու աշխատող լրացվում է 22․05.2025թ-ից գտնվում է Ֆիզարձակուրդ, ապա ինչպե՞ս է վճարվում երեխայի խնամքի արձակուրդը ֆիզարձակուրդի ժամանակաշրջանում։ Կանխավ շնորհակալություն։

ԱՁ-ն ձեռք է բերում ֆիզ. անձանցից խոտաբույսեր

Անի․

Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռք է բերում ֆիզ անձանցից խոտաբույսեր հետագայում դրանք վաճառելու նպատակով, ապա կարո՞ղ է գնման ակտով ձեռք բերել և ազատվել եկամտային հարկի 20 % պարտավորությունից, և այդ իմաստով ի՞նչ տարբերություն կա միակողմանի և երկկողմանի գնման ակտերի միջև։ ՀՕ 150 հոդվածի 13-րդ մասի համաձայն շրջհարկով աշխատող ԱՁ-ն ցանկացած ապրանքի ձեռք բերման ժամանակ է ազատվու՞մ եկամտային հարկի պարտավորությունից։

Մետաղադրամով սարքի շահագործում

Արթուր․

Մետաղադրամով ապարատների տեղադրման համար, ք. Երևանում, ՀԱԹ-ում կամ Շենգավիթում, ի՞նչ է անհրաժեշտ և ի՞նչ հարկատեսակով աշխատել։ Պետտուրքո՞վ է, թե՞ մեկ այլ ձև։ Եթե այո, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է անել։

Ներմուծման հայտարարագիրը սխալ է լրացվել

Սուրեն․

Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին Ա/Ձ- ն իրականացրել է ներկրում ՌԴ -ից, որի արդյունքում առաջացել է ԱԱՀ 200 000 դրամի չափով, ինչը ամբողջությամբ մարվել է: Սակայն ներկրման հայտարարագիրը լրացվել է սխալ, քանի որ հայտարարագրում նշվել է հետաձգված ԱԱՀ: Ա/Ձ- ն 2022 թվականին դադարեձրել է իր գործունեությունը: 2025 թվականի հունվարին էլեկտրոնային համակարգում արտացոլվել է 200 000 ՀՀ դրամ ԱԱՀ պարտավորություն: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարելի է անել, որպեսզի նույն հարկը կրկնակի չվճարենք: Հայտարարագրի ճշգրտում անել հնարավոր չէ կատարել, քանի որ լրացնելու պահից անցել է ավելի քան 3 տարի:

Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով

Կարինե․

Բարև ձեզ։ Եթե հաստիքը կրճատվում է, և 2 ամիս առաջ գրավոր տեղեկացրել են, ապա 2 ամիս աշխատելուց հետո աշխատանքից ազատվելիս ստանալու եմ ևս մեկ ամսվա միջին աշխատավարձ և դրան գումարած եթե ունեմ չօգտագործված արձահուրդ ևս ստանալու եմ վերջնահաշվա՞րկ։ Խնդրում եմ պատասխանի իրավաբան՝ նշելով բոլոր իրավական հիմքերը։ Նախապես շնորհակալություն։

Շրջանառության հարկի հաշվետվությունների հետ կապված

Անի․

1․ Թիվ 201 ձև շրջանառության հարկի վերաբերյալ հանջնելուց հետո, ինչ որ տեղ երևու՞մ է, որ կազմակերպությունը համարվում շրջանառության հար վճարող տվյալ պահին

2․ Շրջանառության թիվ 286 հաշվետվություն հանձնելիս, բերում է նման հաղորդագրություն՝ դուք չեք կարող հանձնել հաշվետվությունը, որովհետև չեք գտնվում լուծարային գործընթացում։ Ինչի՞ հետ է կապված

Ա/Ձ զբաղվում է հոգեբանական խորհրդատվությամբ

Անի․

Եթե Ա/Ձ զբաղվում է հոգեբանական խորհրդատվությամբ, կարո՞ղ է գործել շրջանառության հարկով, և ի՞նչ հարկային հաշվետվություններ է տալու ու հարկեր վճարելու։

Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Մարիամ․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել, հարցս շատ շտապ է: Անձն ընդունվել է աշխատանքի 2020թ մարտի 1-ից, գնացել է իրեն հասանելիք 2020-2021թթ արձակուրդը 25 օրից 14 օրը միայն, հետո 2022թ հունիսի 22-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, հետո մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը եղել է երեխայի խնամքի արձակուրդում, 2024թ սեպտեմբերի 1-ից վերադարձել է աշխատանքի: Հիմա ես կարո՞ղ եմ տալ 2020-2021 թվականից սկսված նրա չլրացված արձակուրդային օրերը:

Շրջհարկի հայտարարության մեջ ո՞ր ամսաթիվն ընտրել

Անի․

Խնդրեմ կասե՞ք՝ եթե կազմակերպության վերաբացումից հետո 201 (շրջհարկի) հայտարարություն ես տալիս, հայտարարության ամսաթիվը ո՞րն ենք ընտրում, ԱՁ-ի վերաբացմա՞ն օրը։

Ծախսերի նվազեցում շահութահարկի հաշվարկման ժամանակ

Վահե․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունն իրականացնում է սննդամթերքի արտադրություն և այդ արտադրանքի մեծածախ վաճառք, և պարբերաբար առաքված ժամկետանց ապրանքը ճշգրտող հաշվարկային հաշվով հետ է վերադարձնում իր պահեստ, հետո այդ ամբողջ վերադարձված արտադրանքը վերամշակում է և հարկային հաշիվներով որպես անասնակեր վաճառում այլ տնտեսվարողների: Հարց․ իրավունք ունի՞ արդյոք հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքի և վերամշակված արտադրանքի շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցնել հաշվետու ժամանակաշրջանի ապրանքի արտադրության հետ կապված ամբողջ ծախսերը։

Ընկերությունն անվադողեր է ներմուծել

Հայկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունն անվադողեր է ներմուծել (ԱՏԳԱ 4011)։ ՀՀ-ում վաճառելու է 25 000 ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն։ 171 հոդվածի համնաձայն բնապահպանական վճարը 1 տոկոս է։

Հարց 1. ՀՀ վաճառքից պե՞տք է 208 ՀՀ դրամ բնապահպանական հարկ վճարի։
Հարց 2. Բնապահպանական հաշվետվություն հանձնելու՞ է։
Հարց 3. Ներմուծման ժամանակ վճարված բնապահպանական հարկը ինքնարժե՞ք է մտնում

Աշխատակիցը պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության

Մանե․

Բարև ձեզ։ Կազմակերպությունում գրացված աշխատակիցը պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության։ Կասե՞ք՝ ինչպե՞ս պիտի վարվենք տվյալ աշխատակցի հետ՝ ազատե՞նք, թե՞ տարկետում ձևակերպենք։

POS տերմինալը սպասարկող բանկի փոփոխություն

Վահե․

Բարև ձեզ, POS տերմինալի բանկը ինչպե՞ս է հնարավոր փոխել, ի՞նչ ձև պետք է լրացնել, և հիմա ո՞ր բանկերն են տրամադրում այդ ծառայությունը բացի Ամերիա և Ակբա բանկերից։