Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Մելինե. Բարև ձեզ: Եթե աշխատողը 12.08.2021-ին ազատվել է աշխատանքից, և նրա համար պետք է կատարվի վերջնահաշվարկ, օգոստոս ամսվա եկամտային հաշվետվության մեջ ներառվու՞մ է վերջնահաշվարկի թիվը և մնացած օրերի աշխատավարձը: Այդ դեպքում հարկերը ինչպե՞ս է դուրս գալիս՝ առանձին-առանձին, թե՞ աշխատավարձ + վերջնահաշվարկ ու հանում ենք հարկերը:

Արդյո՞ք կարելի է աշխատել մինչև ծննդաբերություն

Անի. Բարի օր, Հարգելի՛ հաշվապահներ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը սեպտեմբերի 20-ից ֆիզարձակուրդում է գտնվում, բայց շարունակում է գալ աշխատանքի: Կարելի՞ է աշխատել մինչև ծննդաբերություն և օրինական ձևով ստանալ աշխատավարձ: Տարբերակներ կառաջարկե՞ք: Եվ եթե աշխատակիցը ֆիզարձակուրդ է գնում սեպտեմբերի 20-ին, հրամանը ո՞ր ամսաթվով կարելի է տալ, եթե անաշխատունակության թերթիկը վերցրել է 24.09.2021թ.: Շնորհակալ եմ:

Ամենամյա արձակուրդ դեկրետից նոր վերադարձողին

Ռոզմարի. Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ. եթե աշխատողը 2020 թվականի օգոստոս ամսից մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը ներառյալ եղել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ, 2021թ. սեպտեմբերից եկել է՝ ամենամյա արձակուրդ հասնու՞մ է։

Գրանցման հայտ ՀԿ-ում աշխատողի դեպքում

Ասթինե. Բարև ձեզ: Հասարակական կազմակերպության անդամ և աշխատող հասկացությունները արդյո՞ք նույն են, գրանցման հայտ տալիս են, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր են առաջանում։ Կանխավ շնորհակալ եմ:

Վիճակագրական հաշվետվություն հանձնելու հետ կապված

Լիլիթ. Բարև ձեզ: Ֆիզ. անձը (ԱՁ-ն) ուրիշին պատկանող ապրանքը ներմուծել, է կատարելով տրանսպորտային ծառայություն, ինքը պե՞տք է ԵՏՄ վիճ. ուղարկի, թե՞ ոչ։ Շնորհակալ եմ:

Ամենամյա արձակուրդի հաշվարկ

Լիլիթ. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը աշխատել է 9 ամիս, որից լիարժեք եղել է 5 ամիսը, (2 ամսում եղել է անաշխատունակ, իսկ 2-ը չվճարվող արձակուրդում), ինչպե՞ս հաշվարկել նրա հասանելիք ամենամյա արձակուրդը, քանի՞ օր է նրան հասնում արձակուրդի օրեր: Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիդ պատասխանից:

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ձևակերպումներ տալու մեջ։ Ընկերությունը գնում է փայտանյութ/գերաններ և ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա տալիս է սղոցում իրականացնող ԱՁ-ին։ Վերջինս գերաններից ստանում է տախտակ և տալիս է սղոցման ակտ։ Դրանք պայմանագրի հիման վրա մատակարարվում են այլ կազմակերպության արդեն այլ գնով։ Ինչպե՞ս պետք է տամ ձևակերպումները։ Շնորհակալություն:

Արդյո՞ք սեպտեմբերի 20-ը աշխատանքային է համարվում

Ռուզաննա. Հարգելի հաշվապահներ, 6-օրյա գրաֆիկով աշխատող կազմակերպության աշխատողների համար սեպտեմբերի 20-ը համարվու՞մ է աշխատանքային, թե՞ ոչ աշխատանքային օր:

Աշխատակիցը աշխատանքային պարտականությունները լավ չի կատարում

Սերոժ․ Հարգելիներս, խնդրում եմ փորձի փոխանակում իրականացնել հետևյալ հարցի վերաբերյալ՝ Եթե հղի աշխատակիցը աշխատանքային պարտականությունները լավ չի կատարում՝ աշխատանքի հաճախում է ուշացումներով, հանձնարարությունները չի կատարում և բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում՝ ի՞նչ կարելի է անել, ո՞րն է առավել գործուն միջոցը։

Արդյո՞ք բոլորը պետք է ունենան նույնականացման քարտ

Լիլիթ. Բարև ձեզ: Ես ցանկանում է մեր գրասենյակում ավելացնել ծառայություն՝ ԱՁ և ՍՊԸ գրանցելու հետ կապված, կան անձինք, ովքեր զբաղվում են և կարող են ուղղորդել։ Ես իմ նույնականացման քարտով կարո՞ղ եմ բոլորին բացել, թե՞ յուրաքանչյուրը պետք է ունենա նույն. քարտ և էլ. ստորագրություն։

Վարձակալություն ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից

Լիաննա. Բարև, սիրելի հաշվապահներ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն վարձակալելու է գրասենյակային տարածք ֆիզ. անձից, ով այժմ ռուսաստանում է, և չունի հայկական անձնագիր։ Ինչպե՞ս պետք է վարվել վարձակալական պայմանագրի հետ (լիազորագրո՞վ)։

Հաշվետվությունների ինքնաշխատ լրացման կարգ

Արթուր․ Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է էլեկտրոնային հաշվետվությունների, մասնավորապես ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման կարգին։ Որքանո՞վ է համակարգը ճիշտ լրացնում գումարները հաշվետվության մեջ, արդյո՞ք այն Ձեզ օգնում է հաշվետվությունները լրացնելու ժամաանակ, թե՞ այնուամենայնիվ կատարում եք որոշակի ուղղումներ։ Հետաքրքիր կլինի լսել տարբեր կարծիքներ այս հարցի հետ կապված։

Արձակուրդից հետ կանչելու դեպքում

Արմեն․ Հարգելի գործընկերներ, ի՞նչ առանձնահատկություններ կան աշխատողին արձակուրդից հետ կանչելու հետ կապված։ Ինչպե՞ս է կատարվում այդ գործընթացը, ի՞նչ լրացուցիչ հաշվարկներ են անհրաժեշտ կատարել։ Շնորհակալություն նախապես։