Արդյո՞ք պետք է պահել դրոշմանիշային վճար

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հուլիսի 3-ին գնում է երկարացված 42 օր արձակուրդ և ազատվում է, հուլիսի 2 օրվա աշխատավարձ և հուլիսի հաշվարկային արձակուրդը 13 000 է, իսկ օգոստոսը՝ 95 000: Այժմ դրոշմանիշային պահե՞մ հուլիսի համար 3 000 դրամ, օգոստոսին 1500 դրամ, նոր վճարե՞մ:

Էլեկտրոնային դիմումի լրացման հետ կապված

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ ԱՁ եմ բացել և հիմա ուզում եմ էլեկտրոնային ներկայացնեմ ՊԵԿ-ին, դիմումի ձևը լրացնում եմ, որտեղ ՀԾՀ-ն լրացնում եմ, ծրագիրը ասում է, որ այդ ՀԾՀ-ով ֆիզ. անձ գոյություն ունի: Ես 2-րդ ամգամ եմ ID քարտ հանել, դա կապ ունի՞: խնդրում եմ ասել՝ ի՞նչ անեմ: Եվս մի հարց. եթե քարտը ակտիվացնում ենք, համապատասխանաբար հավաստագրերի ակտիվացման համար գրում ենք նոր pin կոդեր, դրանից հետո արդեն ստորագրության համար, որի նո՞ր Pin կոդն ենք օգտագործում։ Նախապես շնորհակալ եմ։

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի ամենամյա հերթական արձակուրդը

Սաթենիկ․ Բարև ձեզ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի ամենամյա հերթական արձակուրդը, եթե առաջին կիսամյակում դպրոցը աշխատել է 6-օրյա, իսկ երկրորդ կիսամյակում՝ 5-օրյա ռեժիմով։

Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի լրացման հետ կապված

Յանա․ 260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ հաշվետվությունը լրացնելիս 18-րդ կետը լրացնելիս վերցնում ենք տվյալ ամսում ստորագրված հաշիվ ապրանքագրերը, թե՞ տվյալ ամսում մատակարարվածը: Եթե հունվար ամսվա մատակարարվածը, օրինակ էլեկտրաէներգիան, ստացել եմ փետրվարին, ինչպե՞ս արտացոլեմ հունվար ամսվա հաշվետվության մեջ:

ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձը տպագրական ծառայություն է մատուցում

Մանե․ Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․ ՌԴ ռեզիդենտ ֆիզիկական անձը տպագրական ծառայություն է մատուցում, որի դիմաց ստանում է վճարում ՀՀ ռեզիդենտ ՍՊԸ-ից։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ վճարման մասով, և խնդրում եմ օրենքի հղում։ Շնորհակալ եմ։

Քաղիրավական պայմանագիր կնքելիս

Անի․ Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞... ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞... Կանխավ շնորհակալություն:

Դիզելային վառելիքի ներմուծում և մանրածախ վաճառք

Արթուր․ Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։

ԱՁ բացելուց հետո գործունեությունը սկսելու դիմում

Դիանա․ ԱՁ-ն բացելուց հետո ինչքա՞ն ժամանակում կարող ենք գործունեության սկսման դիմում՝ 207 ձևը տալ, և մի հարց էլ խնդրում եմ՝ մինչև սկսում տալը նոր գրանցված ԱՁ-ն ի՞նչ կարգավիճակ ունի, հարկեր հաշվարկվու՞մ են։ Նախապես շնորհակալ եմ։

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Աննա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն եթե ֆիզիկական անձից ձեռք բերի, օրինակ, գրքեր, պե՞տք է եկամտային հարկ հաշվարկվի, թե՞ միայն գնման ակտ ու վերջ։ Ու նաև եթե ձեռք է բերում օֆիսային գույք կանխիկ կամ մեկ այլ ապրանք ոչ վաճառքի նպատակով, այդ դեպքում ՀԴՄ կտրոնի վրա պարտադի՞ր է, որ նշվի ՀՎՀՀ-ն, իսկ եթե չի նշվում, ի՞նչ հետևանքներ կարող է լինել։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Դիանա․ Խնդրում եմ ասել. եթե ԱՁ-ն ունի 1 աշխատող , որը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, նրա համար էլ չե՞նք հանձնում 189 ձևը խնամքի արձակուրդ գնալու օրվանից։ Նախապես շնորհակալ եմ։

Էլեկտրոնային պայմանագիր ստանալու համար

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ԱՁ-ն բացելուց հետո պե՞տք է դիմել հարկային մարմին էլեկտրոնային պայմանագիր ստանալու համար, ինչքա՞ն ժամանակում կստանամ էլեկտրոնային պայմանագիրը: Եվ մի հարց էլ խնդրում եմ՝ էլեկտրոնային պայմանագրում լիազորի կոդերը նույնպես կան, թե՞ դա պետք չի, եթե քո անունով է ԱՁ-ն: Կանխավ շնորհակալ եմ:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի դեպքում հարկման բազան

Անահիտ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի դեպքում որպես հարկման բազա ապրանքի նետտո ծավալն է հաշվի առնվում, թե՞ բրուտտո։ Եվ եթե օրենքի հղում կա՝ խնդրում եմ տրամադրեք։ Կանխավ շնորհակալ եմ։

Գործունեությունը վերսկսելու դիմումի օրինակ

Դիանա․ Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ցույց տալ գործունեությունը վերսկսելու դիմումի օրինակ, այն էլեկտրոնայի՞ն է, թե՞ թղթային, և մի հարց էլ խնդրում եմ՝ այդ դիմումը ԱՁ-ն բացելուց հետո էլ է պետք ներկայացնել, թե՞ դադարեցումից հետո գործունեությունը վերսկսելու ժամանակ է միայն պետք։ Նախապես շնորհակալ եմ։

Ջերմոցում աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար

Լիլիթ․ Բարև ձեզ: Եթե աշխատանքային շաբաթվա տևողությունը 35 ժամ է, դա կրճա՞տ աշխատանքի տևողություն է։ Ջերմոցում աշխատանքը համարվու՞մ է արդյոք առողջության համար վնասակար։