Արդյո՞ք ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակիցը կարող է ազատվել աշխատանքից

Շուշան. Բարև Ձեզ, ես հիմա գտնվում եմ դեկրետի մեջ, և այն կավարտվի նոյեմբերի 27-ին: Գործատուն կարո՞ղ է ինձ ազատել աշխատանքից, թե՞ պարտադիր է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տալը, եթե ես դա եմ ցանկանում, այլ ոչ թե վերադառնամ աշխատանքիս։

Նույնականացման քարտի հետ կապված

Հեղինե․ Բարև Ձեզ։ Վիճակագրական հաշվետվություն գրելիս, 3 անգամ սխալ հավաքեցի նույնականացման PIN կոդը: 3 հնարավոր փորձ ունեի, փորձերը սպառված են և համակարգը իմ նույն. քարտը բլոկել է: Ինչքա՞ն սպասել, արդյո՞ք կվերականգնվի, թե՞ դիմել ինչ-որ տեղ։

Մեքենայի գույքահարկի հետ կապված

Գայանե․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Մեքենան ուզում են վաճառել, ուզում եմ հասկանալ գույքահարկը ճիշտ են ասում, թե՞ ոչ: 2001թ. մեքենա է, 254 ձիաուժով, գույքահարկի մասին օրենքում ասվում է հետևյալը. Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը: Այսինքն` 115 500-ի 50 տոկոսը 57 500 է: Երեք տարի գույքահարկ չի մուծվել, այսինքն՝ 3 * 57 750 = 173 250։ Ես սխա՞լ եմ հաշվել, որովհետև մեր մոտի քաղաքապետարանում մոտ 421 000 դրամ ասացին։ Եվ հետո ասացին, որ այդ նվազեցումը չի վերաբերվում մեքենայի գույքահարկին, այլ կարող է վերաբերել տեխ․ զննմանը կամ ԱՊՊԱ -ին։ Շատ եմ խնդրում օրենքի հղումով պատասխանեք։ Նախապես շատ շնորհակալ եմ։

Արդյո՞ք կարելի է ապրանքի դուրսգրում անել

Մանե. Բարև Ձեզ: Հարցս ուղղում եմ հաշվապահին: Ես սովորական խանութի աշխատող էի, տնօրենը առաջարկեց 50/50 աշխատացնենք։ Ինքը ապրանքը ներդրում արեց, ես աշխատեցի։ Ապրանքը իմ վրա նստացրեց վաճառքի գներով։ Հետո ասաց. "եկամուտը կիսվենք"։ Ես տեղյակ չէի նման հաշվարկներից ու համաձայնվեցի։ Ընթացքում ինքը սկսեց իրան պատկանող եկամուտը վերցնել և ապրանք տանել տուն՝ ամսական 500 000 էր կազմում ընդհանուր, եթե ոչ ավել: 3 ամիս այդպես եղավ ու ներդրում էլ չէր արվում, միայն տանում էր: Ես Էլ քիչ էի վերցնում։ Հետո ստացվեց այնպես, որ չկարողացա եկամուտը տալ որովհետև չէի կարողանում, ինքը միայն ապրանք էր էլի տուն տանում արդեն 200 000-ի չափով։ Ու գնալով ես պարտքերի մեջ թաղվում էի։ 1 տարվա մեջ ստացվեց այնպես, որ ինքը իրա ներդրած ապրանքը տարավ և ես մենակով էլի չէի հասցնում ներդրում անեմ, ինքն էլ չէր անում։ Հիմա եկել է հաշվարկի պահը, ստացվում է ես իրան եկամտի գումար պարտք եմ։ Ես ասենք ընթացքում էլ ապրանք եմ վերադարձ արել կամ մի 2 բան ծախվել է, բայց ծրագրով չեմ անցկացրել դուրս գրում եմ արել։ Ինքը ասում է՝ պետք է դուրս գրում չանեիր, կոչվում է ծախել ես գումարը վերցրել։ Ու հաշվարկի ժամանակ իրա տարած ապրանքի եկամուտը հանեց, նոր մնացած եկամուտը հաշվեց։ Բայց իմ վերցրած ապրանքի եկամուտը հաշվեց, ասում է՝ իմ ապրանքից ես օգտվել։ Խնդրում եմ կասեք, ո՞նց հաշվեմ ո՞ր ճիշտ լինի, կամ թե դուրս գրած ապրանքը պե՞տք է հաշվի չէ, որ ինքը իրա ներդրած ապրանքը ամբողջը տարել է։ Ինձ ճիշտ ուղի ցույց կտա՞ք, որ պարտքերի մեջ չընկնեմ: Հա ընթացքումել հարկայինը տուգանեց չեկ չխփելու համար ասեց՝ քո վրայա։ Շնորհակալություն

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել աշխատողի հետ

Հեղինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք, ինչպիսի՞ պայմանագիր կնքենք աշխատողի հետ, եթե իրեն ընդունել ենք, որպես փոխարինող ժամանակավորապես /օր՝ 1 ամիս կամ 15 օր/: ՔՊ, թե՞ ԱՊ: Նախապես շնորհակալություն:

Ո՞ր դեպքում կարելի է վերակնքել աշխատանքային պայմանագիրը

Անի Գևորգյան. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ո՞ր դեպքում կարելի է վերակնքել աշխատանքային պայմանագիրը։ Եթե անձը աշխախտում է տվյալ հաստատությունում շուրջ 20 տարի՝ արդյո՞ք կարող է գործատուն ս/թ սեպտեմբերի 1-ից կնքել նոր աշխատանքին պայմանագիր տվյալ անձի հետ։ Այն դեպքում, եթե հաստատությունը չի լուծարվել, ապա նորից կազմավորվել, փոխվել է միայն տնօրենը և լիցենզիայի համարը։ Շնորհակալություն:

Ինչպե՞ս տեղեկանք ստանալ հարկայինից

Grigor. Բարև Ձեզ: Ունենք ափը, որը 4 տարի է դադարեցված է և հիմա հարկավոր է հարկայինից տեղեկանք, որպեսզի նշվի այդ ամենը, որ այն ներկայացնենք սոցապ, որպեսզի երեխայի նպաստ ստանանք, չեն տալիս՝ ասելով, որ պարտք ունեք 60 000 դրամ ու դրա մասին մեզ ծանուցում չեն ուղարկել, որպեսզի իմանանք՝ ի՞նչ խորհուրդ կտաք:

Ինչպե՞ս է որոշվում նվազագույն կանոնադրական կապիտալի չափը

Նոնա. Բարև Ձեզ: Կուզեի իմանալ՝ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը, որը նշվում է կանոնադրության մեջ, ինչպե՞ս է ներկայացվում, հարկվու՞մ է արդյոք այն, թե՞ ոչ, և ինչպե՞ս է որոշվում նվազագույն կանոնադրական կապիտալի չափը:

Արդյո՞ք տնօրենն իրավունք ունի չվճարելու ժամավճարով ընդունված աշխատակցին

Սարինե. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, մասնագիտությամբ՝ պատմության ուսուցչուհի: Տնօրենը ընդունել է ժամանակով ու ժամավճարով: Հարցս հետևյալն է. տնօրենը իրավունք ունի՞ ինձ չվճարելու, եթե աշնանային արձակուրդի կամ վիրուսի պատճառով երկարաձգվել է արձակուրդը։

Ի՞նչ անել, եթե կոնտակտավոր անձին բյուլետեն չեն տալիս

Հայկուհի. Բարև Ձեզ: կասեք ինձ, եթե տանը եղբայրս վարակված է, իսկ մենք կոնտակտավոր, բայց քույրս լինելով գրանցված աշխատող բյուլետեն չեն տալիս: Կասեք՝ ի՞նչ անենք, եթե պարետատուն չի զանգել ու չի ճշտել՝ ում հետ է շփվել եղբայրս։

Ինչպե՞ս հաշվել մանկավարժի անաշխատունակության թերթիկը

Ալիսա Խաչատրյան. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանեք, թե ի՞նչ սկզբունքով պետք է հաշվել մանկավարժի անաշխատունակության թերթիկը։ Եթե նա ընդունվել է աշխատանքի 2020թ.-ի սեպտեմբերի 9-ին և հոկտեմբերի 1-ից 12-ի համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ։

Ի՞նչ նվազեցումներ կարելի է անել ԱԱՀ-ից

Գայանե. Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրում եմ՝ ՍՊԸ-ի գործունեությունը արվեստն է: Հարց 1. եթե արդեն ուշացրել են հայտարարությունը միկրոյի դաշտի, 20 օրը անցել է ու ավտոմատ հայտնվել են ԱԱՀ-ի դաշտում, անհրաժեշտություն կա՞ նորից ԱԱՀ հայտարարություն ներկայացնել: Հարց 2. երեխաներից գանձված գումարից կարո՞ղ եմ հաշվարկային հաշվից կանխիկացնել աշխատավարձ վճարելու համար, թե՞ միայն փոխանցումով պիտի աշխատավարձ վճարվի: Հարց 3. ԱԱՀ-ից ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել: Հարց 4. եթե այս ամիս վիրուսի պատճառով չգործի՝ զրոյական հաշվետվություն եմ ներկայացնելու՞: Շաատ շնորհակալ եմ:

Քաղիրավական հիմունքներով ընդունված աշխատողին պե՞տք է վերջնահաշվարկ կատարել

Էմիլի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Քաղիրավական հիմունքներով ընդունված աշխատողին ժամկետը լրանալուց տրվում է միա՞յն աշխատավարձ, թե՞ նաև պետք է վերջնահաշվարկ կատարել: Եվ խնդրանք՝ աշխատանքային օրենսգրքում, եթե կա հստակ սահմանում կամ կետ՝ կասեք ո՞րն է: Նախախապես շնորհակալ եմ:

Ապրանքի արժեքի վերաբերյալ

Արամ. Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը գործընկերոջը 31.10.20-ին հաշիվ է դուրս գրում ապրանքի արժեքը 1 հատը 10 000 դրամ, հաջորդ օրը հաշիվ է գրվում նույն ապրանքի գինը 9 000 դրամ, 3-րդ օրը նույն ապրանքը գրում է 10 000 դրամով: Արդյո՞ք այստեղ կա որևէ խախտում: