Category: Հարց ու պատասխան

Ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում

Zeno.

Խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Ես երկքաղաքացի եմ` Հայաստանի և ԱՄՆ-ի: Արդյոք իմ գործատուն պարտադիր պետք է եկամտահարկ, սոց. և այլ հարկեր վճարի իմ համար, կամ ընդհանրապես ինչպե՞ս է երկքաղաքացին հարկվում Հայաստանում:

Շնորհակալություն:

Հաշվետվությունների հանձնում

Աննա.

Բարև բոլորին.Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով և պետք է հաշվետվություններ ներկայացնի նաև սոց.ապահովագրության և եկամտահարկի գծով:Եթե ունի 4 աշխատակից բացի այդ հաշվապահի հետ կա քաղիրավական պայմանագիր:Խնդրում եմ մանրամասնել տրվելիք հաշվետվությունների մասին և տալ համապատասխան տեղեկատվություն:Նախապես շնորհակալ եմ:

Ֆիզ. անձի հետ կնքվել է պայմանագիր

Artur.

Բարև Ձեզ. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ օգնել ձևակերպել Ֆիզ անձի հետ կնքված է աշխ. կատարման պայմանագիր որի համաձայն ներկարարական աշխատանքներ պետք է կատարվի և մեր կազմակերպությունը նախատեսել է 60000 դր գումար/ներառյալ բոլոր տեսակի հարկերը/ և արդյոք 3տոկոս սոց վճար պահվելու է?

Նպաստի հաշվարկ

Նաիրա.

Հարգելի հաշվապահներ,օգոստոսից պետք է ներկայացնեմ անաշխատունակության թերթիկ 140 օրվա(70 նախածննդյան և հետծննդյան 70օր),աշխատավարձս կազմում է 60,000.00 դրամ,խնդրում եմ գրել թե ինչքան կկազմի իմ գումարը վերջնական և արդյոք ճիշտ է արձակուրդ վերցնել դեկրետից 1 ամիս առաջ
Կանխավ շնորհակալ եմ

Ա/Ձ-ն նոր է սկսելու գործունեությունը

Gayane.

Բարև ձեզ,
Եթե ԱՁ-ն նոր է սկսելու իր գործունեությունը, այն համարվելու է ԱԱՀ վճարող, թե ոչ և արդյոք պետք է հարկային կամ այլ մարմին որևէ փաստաթուղթ ներկայացնի?

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Համեստ.

Բարև ձեզ ես կատարում եմ հաշվապահության հետ կապված ցանկացած աշխատանքներ, գերազանց տիրապետում եմ համակարգչին, սակայն չունեմ հաշվապահության համապատասխան սերտիֆիկատ կամ դիպլոմ այդ պատճառով չեմ կարողանում օրենքով գրանցված աշխատել որպես հաշվապահ: Եթե կան կարճ ժամանակով համատասխան դասընթացներ, որտեղ կտրվեն սերտիֆիկատներ կցանկանայի մասնակցել եւ ձեռք բերել համապատասխան փաստաթուղթ:

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք

Վարդ.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք ՀՀ ոչ ռեզիդենտից և առանց ՀՀ ներմուծելու այն շահույթով վաճառել է ոչ ռեզիդենտի: Արտացոլվում է այն ԱԱՀ հաշվետվության մեջ և/կամ տրվում է որևիցե տեղեկատվություն ՀՏ-ին այդ գործարքի մասին:

Տնօրենի աշխատանքից ազատում

Մարիամ.

Բարև Ձեզ
խնդրում եմ ինձ հուշեք,ՍՊԸ-ն ունի պարտքեր,եթե տնօրենը փոփոխվում է ով է պատասխանատու պարտքերի համար հին տնօրենը,թե` նորը և, եթե կա ուշացած հաշվետվություն, վարչական տույժը պետք է վճարի հին տնօրենը,թե նորը
Շնորհականություն

Նորաբաց ՍՊԸ

Նունե Սահակյան.

Բարև ձեզ: Ես ունեմ նորաբաց ՍՊԸ, սակայն դեռևս մոտակա երեք ամիսներին գործունեություն չեմ ծավալելու: Արդյո՞ք պետք է հարկային տեսչությանը և վիճակագրական վարչությանը հաշվետվություններ ներկայացնել, և որո՞նք են դրանք: Նախապես շնորհակալություն:

Սեմինարներ

Ս.Ս.

Բարև ձեզ,ես սկսնակ հաշվապահ եմ,պրոֆեսիոնալ զարգացման համար ուզում եմ սեմինարների մասնակցել:Խնդրում եմ ինձ օգնել,թե որտեղ կարելի է հաճախել:

Կազմակերպությունում պարտադի՞ր է արդյոք գանձապահը

Արտյոմ.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին…Կազմակերպությունում պարտադիր է արդյոք գանձապահը?եվ եթե ոչ ով կարող է կատարել նրա պարտականությունները…մի խնդրանք եվս, պարտադիր լինելու դեպքում ասեք որտեղից կարող եմ կարդալ…Կանխավ շնորհակալություն

Վիճակագրական վարչության հաշվետվություն

Տաթև.

Խնդրում եմ պատասխանեք,
եթե կազմակերպությունն արդեն գրանցվել է հարկային տեսչությունում և վիճվարչությունում, սակայն դեռևս գործունեություն չի ծավալել, արդյոք նա պարտավոր է հաշվետվություն ներկայացնել վիճակագրական վարչություն: Չներկայացնելու դեպքում ինչպիսի տույժ է կիրառվելու:
Շնորհակալություն

Շահութահարկի հաշվարկ

Սաթենիկ.

Հարգելի փորձառու հաշվապահներ,ես խնդրում եմ ձեզ,որևէ օրինակով ներկայացնել շահութահարկի հաշվապահական ձևակերպումները,եթե կազմակերպությունը նախորդ տարում վնաս է ունեցել:

Էլեկտրոնային հաշիվներ

N.N.

Բարև բոլորին: Իչպես արդեն տեղյակ ենք, հուլիսի 1-ից բոլոր ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներ են դուրս գրելու միայն հարկային տեսչության կողմից տրված ձևերով կամ էլեկտրոնային տարբերակով: Սակայն այդ օրենքը այնքան էլ պարզ չի ինձ համար. հաշիվ-ապրանքագրերը համարակալված են լինելու հարկայինի կողմից թե վաճառվելու են միայն որպես ձև: Իսկ էլեկտրոնային տարբերակով ինչպես են հաշիվները դուրս գրվելու? Ով որ տեղյակ է, խնդրում եմ պատասխանեք.:)

Արդյո՞ք հաշվարկում ենք վերջնահաշվարկ

Manana.

Խնդրում եմ պատասխանեք իմ մի հարցին, եթե 2 ամսով աշխատող եմ ընդունել ու ազատել, վերջնահաշվարկ հաշվարկում ենք, թե ոչ:

Ի՞նչ պահումներ են արվում

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք եթե հաշվել ենք 28 օրվա արձակուրդ 59331 դրամ և 2 օրվա աշխատավարձ , որը կազմում է 4962 դրամ ինչ պահումներ ենք անում դրանից և ինչպես

Գանձապահի պարտականություններ

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին
Եթե ընկերության գանձապահը գնում է արձակուրդ նրա պարտականություններն ում վրա են դրվում և ինչպես է վճարվում այն անձը որի վրա դրվել են գանձապահի պարտականությունները և արդյոք դա պարտադիր է
Նախապես շնորհակալ եմ

Արձակուրդայինի վճարում

Սյուզի.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք իմ հարցին արդյոք խախտում է համարվում երբ աշխատողին արձակուրդ ուղարկելիս վճարում ես ոչ թե 3 այլ նույն օրը

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

Ելենա.

Հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք ինձ, վիճակագրության ամսական հաշվետվության մեջ 5-րդ սյունակում, որտեղ նշվում է ապրանքային մնացորդ, նշվում է մնացորդի ինքնարժե՞քը, այսինքն՝ ինչ գնով ենք ձեռք բերել, բայց առանց ԱԱՀ, թե՞ վաճառքի գինը: