Category: Ա/Ձ, Ֆիզ. անձ

ԱՁ ցանկանում է դադարեցնել գործունեությունը և լուծարվել

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, շատ շտապ պատասխանեք: 1.5 տարվա ԱՁ եմ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը և լուծարել ԱՁ-ն: Ասեք, խնդրում եմ, ի՞նչ թղթեր, փաստաթղթեր, դիմումներ պետք է ներկայացնեմ և արդյո՞ք վճարումներ էլ պետք է անեմ, եթե այո` ինչի՞ համար:

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է դադարեցնել գործունեությունը և լուծարվել

Եթե ԱՁ-ն ուշացնում է եկամտային հարկի վճարումը

Nelly.

Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն ուշացնում է եկամտային հարկի վճարումը, ապա 5000 – ի նկատմամբ է՞լ է տույժ հաշվարկվում 0.15%-ի չափով: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Եթե ԱՁ-ն ուշացնում է եկամտային հարկի վճարումը

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Վազգեն.

Հարգելի հաշվապահներ, մոտ 2 տարի առաջ պետ. ռեգիստրում գրանցել եմ Ա/Ձ, ներկայացել եմ ՀՏ և գրանցել գործունեությունս, 6 ամիս հետո ներկայացրել եմ դիմում՝ գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, և այդ պահին բոլոր պարտքերս մարված էին: Հարցս հետևյալն է՝ երբ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, եկամտային հարկ պե՞տք է վճարեի, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Որքա՞ն գումար պետք է վճարել վարձատուին

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
ՍՊԸ-ն ֆիզիկական անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր ամսական 40 000 դրամով: Եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ լրացվում է 40 000 դրամ և հարկը հաշվարկվում է 10%, այսինքն` 4 000 դրամ:

Հարցս հետևյալն է. Այս պարագայում վարձատուին պետք է վճարեմ 36 000, իսկ 4 000-ը բյուջե, թե՞ 40 000-ը վարձատուին և 4 000 էլ բյուջեին (նշեմ, որ մինչ այս 2-րդ տարբերակով եմ վարվել, բայց ինձ թվում է` սխալվել եմ): Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն գումար պետք է վճարել վարձատուին

ԱՁ-ն կարո՞ղ է ՍՊԸ հիմնադրել

Սլավա.

Խնդրում եմ պատասխանել: Անհատ ձեռներեցը, որը զբաղվում է արտադրությամբ` շրջանառության հարկով, նա կարո՞ղ է իր անունից բացել երկրորդ ԱՁ կամ ՍՊԸ` զբաղվելով առք ու վաճառքով:

Կարդալ ավելին ԱՁ-ն կարո՞ղ է ՍՊԸ հիմնադրել

ԱՁ ի՞նչ տարեկան հաշվետվություն է լրացնելու

Վահե.

Ընկերներ ջան, ես հանդիսանում եմ ԱՁ և 2014թ. գործունեության համար վճարել եմ ֆիքսված եկամտային հարկ (ամսական 5 000 դրամ): Ինձ կարո՞ղ եք օգնել, տարեկան հաշվետվության համար ի՞նչ ձև պետք է լրացնեմ և էլեկտրոնային տարբերակով ու՞ր ուղարկեմ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ ի՞նչ տարեկան հաշվետվություն է լրացնելու

Արդյո՞ք ԱՁ կարող է չհաշվարկել եկամտային հարկը

Լիանա.

Եթե ԱՁ հիվանդության կարգ ունի, նա կարո՞ղ է եկամտային հարկի 5 000 դրամը չհաշվարկել և չփոխանցել բյուջե:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ կարող է չհաշվարկել եկամտային հարկը

ԱՁ զբաղվելու է պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով

221

Լուսինե.

Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում.
Անձը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և ցանկանում է իրականացնել ավտոմեքենաների որոշ մասերի ներմուծում և իրացում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ԱՁ-ն և որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի յուրաքանչյուր ամիս: Նշեմ նաև, որ ԱՁ-ն չունի աշխատողներ: Շտապ է, խնդրում եմ պատասխանել հնարավորություն դեպքում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվելու է պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով

2015թ-ից ԱՁ-ն պետք է աշխատի ԱԱՀ-ով

Էմմա.

2015թ-ից ԱՁ-ն պետք է աշխատի ԱԱՀ-ով: Որո՞նք են մեր առաջին քայլերը:

Կարդալ ավելին 2015թ-ից ԱՁ-ն պետք է աշխատի ԱԱՀ-ով

ԱՁ-ի` սոց. վճարից հրաժարվելու դիմում

Hamest.

Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, խնդրում եմ մի հարցի պատասխանել` եթե Ա/Ձ -ի պարտադիր սոց. վճարի հրաժարման դիմումի փոխարեն ուղարկել եմ վերսկսմանը, և չկա ճշգրտում տալու ձև, ի՞նչ անել այդ դեպքում:

Կարդալ ավելին ԱՁ-ի` սոց. վճարից հրաժարվելու դիմում

Արդյո՞ք աշխատողը կարող է գրանցվել որպես ԱՁ

Լուսինե.

Բարև ձեզ: Ես աշխատում են X-ընկերությունում: Իրավունք ունե՞մ զուգահեռ գործունեություն ծավալել որպես Ա/Ձ:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատողը կարող է գրանցվել որպես ԱՁ

Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք ամսական 20 000 դրամով: Եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվում է և հարկը հաշվարկվում է 10 %, այսինքն` 2 000 դրամ:

Հարցս հետևյալն է`
Արդյո՞ք այդ 2 000 դրամը կազմակերպության համար ծախս է, թե՞ այն պահվում է վարձատուից: Այսինքն վարձատուին պետք է վճարվի 18 000, թե՞ հենց 20 000 դրամ

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք

Ճի՞շտ է որպես ԱՁ գրանցվել, թե՞ կազմակերպություն հիմնադրել

Կարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` ճիշտ որոշում կայացնեմ: Ես պետք է ուրիշի հանձնարարությամբ տարբեր աշխատանքներ կատարեմ (կոմունալների վճարում, տարածքի մաքրման համար աշխատողների տրամադրում և այլ բազմաբնույթ աշխատանքներ): Ճիշտ է՝ ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ: Պարզապես տվյալ կազմակերպությունը, որը ինձ հանձնարարություններ է տալու, ուզում է անպայման գրանցված կազմակերպության հետ աշխատել: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շուտ արձագանքել հարցիս:

Կարդալ ավելին Ճի՞շտ է որպես ԱՁ գրանցվել, թե՞ կազմակերպություն հիմնադրել

Ֆիզ. անձը 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք

Էրիկ.

Բարև ձեզ:
Ֆիզ. անձը, ով 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք, ընկնում է 20 % ԱԱՀ-ի դաշտ չէ՞: Եթե այո, ապա երկու գործարքի մասով էլ, թե՞ միայն 2-րդի: Նշանակություն չունի չէ՞, որ գործարքներից մեկը վաճառք է, իսկ մյուսը՝ նվիրատվություն: Ընդ որում 2 գույքի ձեռքբերումն ու վաճառքը վերջին 12 ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան, այդպես չէ: Եթե ավտոմեքենաներից մեկը ձեռքբերված լինի 2012թ-ին, մյուսը` 2013թ-ին, սակայն 2-ի վաճառքն էլ իրականացվի 2013-ին, հարկային դաշտ չի ընկնում, չէ՞:

Կարդալ ավելին Ֆիզ. անձը 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք

Ֆիզիկական անձը 1 տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք

Անժելա.

Բարև ձեզ:

Ֆիզիկական անձը 1 տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք (կոնկրետ 3 ավտոմեքենայի վաճառք), ի՞նչ տեսակի հարկային պարտավորություն է ունենում:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ֆիզիկական անձը 1 տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք

Արդյո՞ք ԱՁ կարող է վարձու աշխատող ունենալ

Լուսինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասել` անհատ ձեռներեցը կարո՞ղ է աշխատող ընդունել, և ի՞նչ քայլեր են հարկավոր:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ կարող է վարձու աշխատող ունենալ

ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը

Արուսյակ.

Բարև ձեզ: Կխդրեմ պատասխանել, եթե ուշացրել եմ ԱՁ-ի ամսական 5 000 դրամ եկամտային հարկի վճարը, որը պետք է վճարվի մինչ հաջորդ ամսվա 20-ը, ապա այդ դեպքում ի՞նչ տույժ է հասնում: Կսպասեմ պատասխանի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը

Որպես ԱՁ գրանցվելու համար

Անահիտ.

Բարև ձեզ:
Կխնդրեի օգնել ինձ:
ԱՁ բացելու առաջնային քայլն ո՞րն է, և լիցենզիան որտեղի՞ց պետք է ձեռք բերել: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Որպես ԱՁ գրանցվելու համար

ԱՁ զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ

Երանուհի.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Եթե Ա/Ձ-ն զբաղվում է հանրային սննդի գործունեության կազմակերպմամբ, ապա ի՞նչ հարկեր պիտի վճարի: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա

Շուշան.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա, ընդ որում այն ֆիզ. անձը, ումից ձեռքբերումը կատարվել է, հանդիսանում է նույն կազմակերպության տնօրենը: Բացի եկամտային հարկի 11%-ից այլ պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա

Արդյո՞ք ոչ ռեզիդենտի եկամուտը ենթակա է հարկման

207

Լուսի.

Ոչ ռեզիդենտ ֆիզ. անձը հիմնադրել է Հայաստանանում ռեզիդենտ կազմակերպություն և ունի 100% բաժնեմաս: Արդյո՞ք տարեկան շահույթը ստանալուց հարկվում է նրա եկամուտը: Եթե այո, ի՞նչ սկզբունքով:

Կարդալ ավելին Արդյո՞ք ոչ ռեզիդենտի եկամուտը ենթակա է հարկման

Ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ

Մարիամ.

Բարև ձեզ: Ինչպե՞ս, ի՞նչ հերթականությամբ կարող եմ իրականացնել ԱՁ-ի բացում: Ինձ հարկավոր է տեղեկանալ գործողությունների հերթականությանը, որևէ անհրաժեշտ փաստաթղթերի մասին, ինչպես նաև այդ ամենով զբաղվելու համար ո՞ր մարմիններին պետք է դիմել:

Կարդալ ավելին Ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ

Ընկերությունը ֆիզ. անձից ապրանքներ է ձեռքբերել

245

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Ընկերությունը ԱԱՀ վճարող է: Երկկողմանի գնման ակտով՝ նշելով աձնագրային տվյալները, ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմասեր և փոխանցումով վճարվել է, օրինակ 1 000 000 դրամ, տվյալ անձի հ/հ-ին: Հարցերս հետևյալն են.
1. Եկամտային հարկը 10, թե 11% է հաշվարկվելու
2. Գնման ակտում արժեքը պետք է լինի 1 000 000, թե՞ կախված եկ. հարկի դրույքաչափից պետք է լինի 1 100 000 կամ 1 110 000 դրամ:
3. Այդ եկամտային հարկը կազմակերպության համար ծա՞խս է, թե՞ ոչ

Կարդալ ավելին Ընկերությունը ֆիզ. անձից ապրանքներ է ձեռքբերել

ԱՁ զբաղվում է գրենական պիտույքների վաճառքով

Արևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Բացել ենք ԱՁ, գրենական պիտույքների խանութ և ծառայություններ, չունենք աշխատող: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնենք: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվում է գրենական պիտույքների վաճառքով

Կարի արհեստանոց բացելու համար

Մայիս.

Բարև ձեզ: Ես ուզում եմ փոքրիկ կարի արտել բացել և ունենալու եմ 1 աշխատող: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ հարկով եմ հարկվելու, ի՞նչ հերթականությամբ պետք է շարժվել: Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից մինչև աշխատելը, խնդրում եմ, հարցիս շուտ պատասխանեք: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կարի արհեստանոց բացելու համար

ԱՁ զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ

Armen.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. ես ԱՁ եմ, նոր եմ սկսել գործունեությունս, գրանցվել եմ պետ. ռեգիստրում և հարկայինում որպես հանրային սննդի կետ, բայց հարկվելու եմ շրջանառության հարկով: Արդյո՞ք տեղեկություն տալու եմ հարկային տեսչությանը, որ ես հարկվելու եմ շրջ. հարկով: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ

Կանոնադրական կապիտալի նվազագույն չափ

Լուսինե.

Բարև ձեզ:
1. Միևնույն անձը կարո՞ղ է մի քանի ԱՁ գրանցել
2. ՍՊԸ գրանցելիս կանոնադրական կապիտալի նվազագույն չափ կա՞ սահմանված և ինչպե՞ս է որոշվում

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կանոնադրական կապիտալի նվազագույն չափ

Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ, որտեղ նաև կարվում են հարսանյաց զգեստներ: Արտադրությանը կից բացվելու է հարսանյաց սրահ, որտեղ վարձույթով է տրվելու Ա/Ձ-ի կարված զգեստները: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակով է հարկվելու Ա/Ձ-ն տվյալ դեպքում: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ

Խմորեղենի խանութ բացելու համար

Արմեն.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ խմորեղենի խանութ բացել: Խնդրում եմ ասեք.
1. Ի՞նչ հարկով եմ հարկվելու
2. Ի՞նչ հերթականությամբ է պետք շարժվել
3. Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից միչև առևտրի իրականացումը: Որտեղի՞ց է պետք սկսել և գործողությունների հերթականությունը: Որտեղի՞ց կարելի է օգտվել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Խմորեղենի խանութ բացելու համար