
Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ
Իրինա.
Խնդրում եմ ասացեք, ավտոտեխսպասարկման գործունեությամբ զբաղվող Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և չվճարել նույնիսկ Ա/Ձ եկամտային հարկը։

Մեղվաբուծությամբ զբաղվող Ա/Ձ
Օվսաննա.
Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ մեղվաբուծությամբ։ Պատրաստվում եմ մեղրը արտահանել։ Պետք է Ա/Ձ բացեմ։ Ի՞նչ հարկեր եմ վճարելու։

Անձը ցանկանում է ուսումնական կենտրոն բացել
Նաիրա.
Բարև ձեզ։ Ես ունեմ Ա/Ձ։ Ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել։ Կարո՞ղ եք ասել, թե ինչ պետք է անեմ, և որտեղից սկսել:

Ֆիզիկական անձը վաճառում է խանութ
Վարդան.
Եթե ֆիզիկական անձը վաճառում է խանութ, ինչո՞վ է հարկվում և քանի՞ տոկոս:

240 և 244 համարի հաշվետվություններ
Մարինա.
Կօ՞գնեք լրացնել 240 և 244 համարի հաշվետվությունները ԱՁ-ի համար:

Ի՞նչ տարեկան հաշվետվություն է ներկայացնում շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն
Կարեն.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ տարեկան հաշվետվություն է ներկայացնում շրջհարկով հարկվող ԱՁ-ն: Շնորհակալություն:

Ա/Ձ բացելու վերաբերյալ
Տաթև.
Ես մատնահարդար եմ և ուզում եմ տանը աշխատել: Ի՞նչ վճարներ պետք է վճարեմ, որպեսզի բացեմ Ա/Ձ:

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ
Նազելի.
Բարև ձեզ: Ես տան պայմաններում դիմահարդար եմ, հիմա ցանկանում եմ բացել փոքրիկ կրպակ` 8-10քմ: Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ: Իմ ամսական եկամուտը 60 000 - 100 000 է, ԱՁ բացելու դեպքում աշխատելու եմ մենակ:

Ա/Ձ-ի շրջանառություն
Սեյրան.
Որտե՞ղ և ինչպե՞ս տեսնել Ա/Ձ-ի շրջանառության գումարի չափը որևէ ամսվա համար:

Ի՞նչ հարկատեսակներ է վճարում Ա/Ձ-ն
Ավետիք.
Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակներ է վճարում Ա/Ձ-ն ծառայություններ մատուցելու համար, եթե դրա դիմաց ստացված գումարների հանրագումարը ամսական չի գերազանցում 500 000 դրամը:

Պետք է արդյո՞ք Ա/Ձ-ին ՀԴՄ սարք
Նազելի.
Ես կոսմետոլոգ եմ, աշխատում եմ տան պայմաններում, ուզում եմ վարձակալել փոքր տարածք և Ա/Ձ բացել: Ուզում եմ իմանալ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և արդյո՞ք ՀԴՄ սարք պետք է, թե՞ ոչ:

Ի՞նչ հաշվետվություն է ներկայացնում Ա/Ձ-ն
Սեյրան.
Դրոշմանիշային վճարի մասին հաշվետվություն կա՞: Վիճ. վարչություն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Խոսքը հագուստի մանրածախ առևտրով զբաղվող Ա/Ձ-ի մասին է, ունի մեկ աշխատող:

Ի՞նչ հարկեր է վճարում Ա/Ձ-ն
Սեյրան.
Բարև ձեզ:
Ես Ա/Ձ ունեմ, հագուստի մանրածախ առևտուր եմ անում, ունեմ մեկ աշխատող: Պետք է վճարեմ շրջ. հարկ, եկամտահարկ, շահութահարկ, ՀԴՄ սպասարկման վճար, դրոշմանիշային վճար: Խնդրում եմ, ասեք՝ ուրիշ ի՞նչ վճար կամ հաշվետվություն կա, որ ես չգիտեմ:

ՀԿ-ն ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր
Ստելլա.
Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հասարակական կազմակերպության համար: Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը: Վարձակալության գումարը ինչպե՞ս պետք է վճարել, և վճարումը հավաստող ի՞նչ փաստաթղթեր են պետք, որպեսզի դրանք ներկայացվեն երրորդ անձանց:

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է հանձնել
Նելլի.
Բարև ձեզ: Ինձ կասե՞ք` արդյոք անհատ ձեռներեցի համար 240 ձևը պետք է հանձնեմ տարեկան հաշվետվությունը, սոց. վճար կատարող չի:

Դիմումի ձև
Արմինե.
Բարև ձեզ,
Որ խնդրեմ կարո՞ղ եք ուղարկել գնումների որակավորման մրցույթին մասնակցության համար դիմումի ձև:

Ի՞նչ հարկ է վճարում ԱՁ-ն, որը իրականացնում է շրջիկ առևտուր
Լիանա.
Բարև ձեզ,
Ի՞նչ հարկ է վճարում ԱՁ-ն, որը իրականացնում է շրջիկ առևտուր, արդյոք կա՞ն փոփոխություններ 2019թ. հունվարի 1-ից:

Անձը ցանկանում է փոխել գործունեության տեսակը
Աստղիկ.
Բարև ձեզ,
Ես Ա/Ձ եմ, ուզում եմ փոխել գործունեությանս տեսակը, առևտրից խմորեղենի արտադրություն ընտանեկան բիզնեսի պայմաններում, խնդրում եմ ուղղորդեք իմ հետագա անելիքները: Նախապես շնորհակալություն:

ԱՁ-ների հաշվապահություն վարելու համար
Հասմիկ.
Բարև ձեզ, ԱՁ-ների հաշվապահություն վարելու համար ո՞ր օրենքներից օգտվեմ:

ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով
Լիանա.
Բարև ձեզ: ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով, խնդրում եմ ասեք` նա համարվում է "Ռեզիդենտ շահութահարկ վճարող", թե "ԱՁ Նոտար": Տարեկան հաշվետվության 240 ձևի համար է անհրաժեշտ: Նախապես շնորակալություն:
Վերջին մեկնաբանություններ