Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ

Հասմիկ Ոսկանյան. Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է մի քանի հարց: Կազմակերպություն (ՓՄՁ) զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Նույն հասցեում նաև վաճառվում է արտադրանքը: 1.Արդյոք պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրել արտադրանքը վաճառակետ հանձնելու համար (տեղափոխում)? 2.Եթե ոչ, ապա ինչ պատասխանատվության ես կարող եմ ենթարկվել, եթե մինչ այսօր դուրս եմ գրել հաշիվ-ապրանքագիր և այն գրանցել եմ Առաքման Գրքում? Ես կարծում եմ, որ ամեն դեպքում, ինչ-որ փաստաթուղթ պիտի դուրս գրվի արտադրանքը վաճառակետ հանձնելու համար: Կանխավ Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնական միջոցը ի պահ է տրվել

Հասմիկ. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. Կազմակերպությունը չունի գործունեության հասցե և դեռևս ոչ մի կոնկրետ գործունեություն չի ծավալում: Սակայն ունի հիմնական միջոց որը տրվել է ի պահ. արդյոք պարտադիր է ունենալ առաքվող և տեղափոխվող ապրանքների գիրք և գրանցել այն այդ գրքում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմք հանդիսացող փաստաթուղթ

Դիանա. Բարև Ձեզ Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. ելքի օրդերին կցվում է ՀԴՄ կտրոն կամ ուրիշ հիմք հանդիսացող փաստաթուղթ: Շնորհակալություն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագիր օտար լեզվով

Անուշիկ. Հարցս հետեվյալն է, կազմակերպությունը կարող է իր օտարերկրյա գնորդներին տրամադրել օտար լեզվով(անգլերենով, ռուսերենով) գրված հաշիվ ապրանքագիր եվ վարջնական գումարը նշել օտար արժույթով:Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նոտարական վավերացում

Հովհաննես. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: 2009 թ-ին ֆիզիկական անձի հետ կնքվել է անշարժ գույքի/տան/ վարձակալության պայմանագիր /3-ամիս/,եկամտահարկը 10-% պահել և վճարվել է պետ. բյուջե,ֆիզիկական անձին վճարումն հիմնավորող փաստաթղթերը կան: Կնքված պայմանագիրը նոտարական վավերացում չունի: Խնդրում եմ ասեք եթե պ/գ-ը նոտարական վավերացում չունի ինչ խնդիր կառաջանա,ասեմ նաև այդ գումարը համախառն եկամտից նվազեցրել եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ

A.M. Եթե այն ընկերությունը, ում ներկայացվում է հաշիվ ապրանքագիրը, ազատված է ԱԱՀ-ից, արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է լրացվել սովորական ԱԱՀ-ով հաշվարկվող ապրանքագրերի հերթական համարով, թե առանց ԱԱՀ-ի գործարքների համար դուրս են գրվում այլ փաստաթղթեր: Նաև խնդրում եմ բացատրել կրճատ հաշիվ-ապրանքագրերի կիրառման դեպքերը, և ինչ է այն իրենցի ներկայացնում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Խանութի հասցեի փոփոխման հետ կապված

Աննա. Խնդրում եմ պատասխանել հետևալ հարցիս. խանութի հասցեի փոփոխման հետ կապված գրվում է տեղափոխվող ապրանքների ելքի ապրանքագիր, լրացվում է առաքման գրքում: Նոր հասցեով հասույթի գրքում պե՞ տք է լրացվեն տեղափոխված ապրանքները, թե ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ

Դավիթ. Հարգելի բարեկամներ, կարող եք ասել, թե ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ-ի համար որ փաստաթղթերն ու հաշվետվություններն են պարտադիր: Գիտեմ, որ պարտադիր է դրամարկղի գիրքը, իսկ մյուսների մասին չգիտեմ: Լսել եմ, որ հասույթի և առաքման գրքեր պետք չեն ծառայություն մատուցողին: Իսկ լրացվող մատյանները պարտադիր են, թե դրանք զուտ ներքին օգտագործման համար են:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկի վերաբերյալ

Մ. Հարցս վերաբերում է աշխատանքային գրքույկին: Ես կորցրել եմ աշխատանքային գրքույկս եւ ուզում եմ վերականգնել: Գիտեմ, որ պետք է ամեն ինչ լրացվի նույն հերթականությամբ, ինչ նախկինում: 1. Պետք է արդյոք, որ նոր գրքույկը ներկայացվի եւ գրանցվի ինչ-որ տեղ: 2. Պարտադիր է, որ համատեղության կարգով աշխատած տարիների ստաժը գրանցվի, թե բավական է, որ միայն հիմնական աշխատավայրի տվյալները լինեն: 3. Իմ նախորդ գրքույկը խորհրդային էր: Գիտեմ, որ 2007-ի թե 2008-ի հուլիսից նոր` հայկական գրքույկներն են մտել ուժի մեջ: Հիմա ես պետք է վերցնեմ նոր գրքույկներից, թե խորհրդային: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք դուրս գրել ֆակտուրա

Ելենա. Հարգելի հաշվապահներ... Հուշեք խնդրում եմ մի հարցում, կազմակերպությունը կարող է արդյոք դուրս գրել ֆակտուրա , երբ ստացող կազմակերպությունից ներկայանում է ոչ թէ տնօրենը, այլ «Ստացող անձը» կնիքով եւ առանց Լիազորագրի: Արդյո՞ք դա խախտում չէ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնական միջոցներ գնելու վերաբերյալ

Սիրարփի. ՓԲԸ-ն կանխիկ գնում է հիմնական միջոցներ, բայց տվյալ պահին դրամարկղում գումար չկա: Որոշում են հիմնադիրներից վերցնել փոխառություն: Խնդրում եմ պարզաբանել ինչ պաստաթղթեր են հարկավոր փոխառություն ձևակերպելու համար
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրքը կնքելու և հաստատելու համար հայտ

Դիանա. Հարգելիներս, խնդրում եմ հուշեք (հնարավորության դեպքում հղումը), որտեղից գտնեմ "դրամարկղային գիրքը կնքելու և հաստատելու համար" ՀԱՅՏի ձևը Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց

Հովհաննես. Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց,ինչ փաստաթղթեր է լրացվում կան պարտադիր ձևեր ,լրացման հրահանգներ, մասնավորապես ձեռք է բերվել համակարգիչ և ավտոմեքենա: Խնդրում եմ եթե հնարավոր լինի ձևերը ուղարկեք էլ փոստիս ցանկալի կլիներ պայմանական լրացված օրինակ: Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԴՄ կտրոնների վերաբերյալ

Անուշիկ. Բարեվ ձեզ, խնդրում պատասխանեք հետեվյալ հարցին,ՀԴՄ-ի չեկերը համարվում են ծախսերը հիմնավորող փաստաթուղթ, եվ կա արդյոք սահմանափակում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Աննա. Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ ինձ օգնեք մի հարցով,դրամարկղի գիրքը հարկային կողմից հաստատման ուղարկելուց առաջ պետք է արդյոք գրքի վերջում գրել էջերի քանակը,գործատուի ստորագրությունն ու կնիքը դնել Կանխավ շնորհակալ եմ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհատույց վարձակալություն

Արմենուհի. Հարգելի գործընկերներ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Կազմակերպության տնօրենը իրեն պատկանող կազմակերպությանը կարող է տրամադրել շենքային պայմաններ անհատույց(առանց վարձակալական վճարի)և եթե այո, ապա պետք է՞ կնքվի համապատասխան բովանադակությամբ պայմանագիր տնօրենի և կազմակերպության միջև: