Արդյո՞ք աշխատողի դիմումը պարտադիր է

Յանա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Աշխատողը ստորագրել է ամենամյա արձակուրդի ժամանակացույցը և ըստ այդ ժամանակացույցի տնօրենը հրաման է արձակել և աշխատողին ուղարկել արձակուրդ։ Այդ դեպքում աշխատողի դիմումը արդյո՞ք պարտադիր է։ Կանխավ շնորհակալություն։

Նախատեսված արձակուրդից շուտ վերադառնալու դեպքում

Արմինե. Բարև Ձեզ: Եթե աշխատողին հուլիսի 13-ից 25 աշխատանքային օր ուղարկել ենք ամենամյա արձակուրդ և երեք օր առաջ վճարել: Աշխատողի համաձայնությամբ՝ 10 օր շուտ է ուզում վերադառնալ, ո՞նց պետք է կատարեմ չօգտագործած 10 օրերի վճարումը:

Դեկրետի հետ կապված

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս 15օր երկարացրել է մայրության նպաստը, ներկայացրել է հունիսին և վճարել եմ հունիսին, հուլիսի 27-ից օգոստոսի 11-ի համար, ճի՞շտ է, հաշվետվության մեջ էլ հունիսին էլ արտացոլել եմ, ճի՞շտ է։

Արդյո՞ք պարտադիր է, որ աշխատողը նշի՝ “Հրամանին ծանոթացա”

Յանա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք, եթե կա ազատման դիմում, ազատման հրամանում պարտադի՞ր է, որ աշխատողը նշի "Հրամանին ծանոթացա"։ Կանխավ շնորհակալություն։

Եռամսյակի ընթացքում չկա եկամուտ, բայց կան ձեռքբերման ծախսեր

Անահիտ. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ շրջանառության հարկի հաշվետվության հարցում: Եթե տվյալ եռամսյակում չկա եկամուտ, բայց կան ձեռքբերման ծախսեր, դրանք պե՞տք է լրացվեն 5.4 տողում, ձեռքբերման ծախսերն արտացոլվում են հաջորդ եռամսյակի հաշվետվության մե՞ջ, փոխանցվու՞մ է հաջորդ եռամսյակ: Ինչպե՞ս է պակասեցվելու:

Ա/Ձ անցել է ընդհանուր հարկման դաշտ

Ռոզա. ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում, գնորդի պահանջով ՀՎՀՀ-ով ՀԴՄ է տրամադրել և Ա/Ձ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ, դժվար է շատ, կա՞ որևէ հնարավորություն վերադառնալու միկրո դաշտ:

Արդյո՞ք հողամասի գնորդը ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից

Մայիս. Բարեվ ձեզ: ՀՕ 147 հոդված մաս 1 կետ 38 հողամասի օտարումից ստացվող եկամուտը նվազեցվող եկամուտ է: Հարցս հետևյալն է. եթե օտարողը ֆիզ. անձ է, գնորդը՝ իրավաբանական անձ, արդյո՞ք վերջինս ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից:

Ի՞նչ հաշվետվութուն պետք է ներկայացնել ներմուծման ժամանակ

Արթուր. Բարև Ձեզ: "Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ" - եթե ես ներմուծում ունեմ ՌԴ-ից՝ պե՞տք է ներկայացնեմ տվյալ հաշվարկը:

Ինչպե՞ս կարելի է տարվա մեջ վերադառնալ միկրոձեռնարկատիրության դաշտ

Ինչպե՞ս կարելի է տարվա մեջ վերադառնալ միկրոձեռնարկության դաշտ: Քանի որ սխալի և ոչ տեղյակ լինելու հերևանքով չեմ ներկայացել 2021թ. միկրոյի հայտարարություն և Ա/Ձ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ: Փոքր բիզնեսի պարագայում, երբ չունես աշխատող, դժվար է շատ:

Աշխատողն ուզում է աշխատել մինչև երեխայի ծնվելը

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը պետք է գնա ֆիզարձակուրդ հղիության 7-րդ ամսից, բայց ուզում է աշխատել մինչև ծննդաբերությունը, այս դեպքում չի՞ ստանալու հղիության և ծննդաբերության նպաստը: Երեխայի ծնվելուց հետո 70 օրը լրանալուց հետո պե՞տք է ուղարկել խնամքի արձակուրդ: Եվ մի հարց էլ. եթե արդեն խնամքի արձակուրդում է՝ պե՞տք է եկամտային հաշվարկ ներկայացնել իր համար արձակուրդի ընթացքում, թե՞ պետք չի: Շնորհակալ եմ:

Խանութն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում

Դիանա. Բարև ձեզ: Ներեցեք, ես գիտեմ, որ առևտրով զբաղվող ԱՁ-ն չի կարող աշխատել միկրոյով, բայց գիտեմ խանութ, որը և 2020 և 2021թթ. աշխատում է միկրոյով: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է այդ հնարավոր (ԱՁ-ն հաշվարկային փաստաթղթեր դուրս չի գրում, միայն հդմ-ով է իրացում ցույց տալիս): Շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է լրացվում ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող աշխատողի եկամտային հարկի հաշվարկը

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է լրացվում ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող աշխատողի եկամտային հարկի հաշվարկը: Շնորհակալ եմ:

Շրջհարկի հաշվարկ

Լիաննա. Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մի հարց եմ ուզում տամ, որպես հաշվապահությանը հեռվից ծանոթ մեկը։ Եթե իմ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, և հարկվում է 16 կետով (այլ գործունեությունից եկամուտներ)։ Ես այստեղ պետք է լրացնեմ իմ ՀԴՄ-ով ստացված շրջանառության թիվը, այո՞։ Հիմա հարցս, եթե ես մեկ այլ ՍՊԸ-ի հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրով, գումարը փոխանցում են իրենք հաշվարկային հաշվով, ես այդ գումարի թիվը պետք է գումարե՞մ իմ ՀԴՄ թվին հաշվարկի ժամանակ (այդ գումարի համար ՀԴՄ տպվու՞մ է, թե՞ ոչ)։

Բեռնափոխադրող կազմակերպության միջոցով ապրանք տեղափոխելիս ապրանքը վնասվել է

Արթուր. Բեռնափոխադրող կազմակերպության միջոցով ապրանք տեղափոխելիս ապրանքը վնասվել է։ Հնարավո՞ր է արդյոք ապրանքը խոտանել և ծախս ճանաչել, թե՞ պետք է բեռնափոխադրող կազմակերպությունը փոխհատուցի:

Վերջնահաշվարկ

Լիաննա. ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպության աշխատակիցը աշխատել է կազմակերպությունում 05.04.2018-06.04.2021թթ., կարելի է ասել 3 տարի (5-օրյա աշխատանքային գրաֆիկով)։ Այդ ընթացքում ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել։ 05.04.2018թ.-ից մինչև 31.08.2019թ. աշխատել է 190 000 դրամ աշխատավարձով, իսկ 01.09.2019թ.-ից մինչև 06.04.2021-ը 250 000 դրամ աշխատավարձով։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատողի վերջնահաշվարկը՝ հաշվի առնելով այդ տարիների ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները (սոց. վճար, դրոշմանիշային վճար, կուտակային կենսաթոշակայինի բաղադրիչի գումար և այլն):

Շարունակական բյուլետենի հաշվարկ

Անի. Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս պետք է հաշվել նոր օրենքով բյուլետենը, և եթե շարունակական բյուլետեն է (սեպտեմբերի 10-ից 20-ը, 21-ից հոկտեմբերի 13-ը), ապա միջինի հաշվարկման ժամանակ երկուսի դեպքում էլ օգոստոսի՞ց ենք հետ գնում:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Գոհար. Բարև ձեզ: Ես աշխատանքի եմ ընդունվել 11.08.2020 թվին: Մինչ այդ ոչ մի տեղ չեմ աշխատել: Վատառողջ լինելու համար 3 օր բյուլետեն եմ վերցրել, իսկ 3 օր էլ արձակուրդի մեջ եմ եղել: Հիմա իմ աշխատավարձը որքա՞ն կկազմի, աշխատավարձս 68 000 դրամ է: