Առհաշիվ գումարով ձեռքբերված ապրանքներ
Նունե.
Ողջույն: Խնդրում եմ օգնել հասկանալ, առհաշիվ հաշվետվությամբ ձեռքբերված ապրանքները, որոնք ձեռքբերման պահին են օգտագործվել և սպառվել, հարկավո՞ր է հաշվառելիս պահեստի մուտք անել հետո ծախսագրել:
Հաշիվ վավերագիր գրելու համար
Հրանտ.
Բարև ձեզ, հարգելիներս։ Ես ունեմ նոր ԱՁ` հացաբուլկեղենի արտադրում և վաճառք խանութներին։ Ցանկանում եմ անձամբ լրացնել հաշիվ ֆակտուրա, խնդրում եմ հուշել ի՞նչ կերպ, կամ ի՞նչ ծրագրով կարող եմ լրացնել հաշիվ ֆակտուրա։
Արտահանման հայտարարագիր
Սաթեն.
Խնդրում եմ պատասխանեք` ԵՏՄ ապրանք է արտահանվել` պետական սահմանի հատման օր` 25.11.2021-ին 350 000 ռուբ.: Արտահանման հայտարարագրի 11 կետում լրացվող արժեքը ինչպե՞ս հաշվեմ /առաջին անգամ եմ լրացնում/:
Ձևակերպումների տարբերությունը
Էդգար.
Բարև Ձեզ: Ես չեմ հասկանում դտ771 կտ111 և դտ724 կտ111 գործառնությունների տարբերությունները, նույնը կարող եմ ասել` դտ111 կտ624 և դտ111 կտ671 ձևակերպումների մասին: Խնդրում եմ օգնեք:
Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը
Կարինե.
Օգնեք ձևակերպել արտադրանքի վաճառքի հետ կապված գործառնությունները, որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը: Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք: Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000դր., գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել են դրամարկղ: Ապառիկ վաճառվել է 1 400 000դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ: Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000դրամ: Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսումները՝ փաթեթավորման նյութեր՝ 52 000դր., աշխատավարձ փաթեթավորող բանվորներին՝ 150 000, տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000դր., ներառյալ` ԱԱՀ, գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60000դր., գումարած` ԱԱՀ:
Մայրության նպաստի հաշվարկ
Շողեր.
Բարև ձեզ: Ըստ այս օրենքի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մաս.
9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Պետք է նոր աշխատանքի վայր ներկայացնել քաղվածք հարկային տեսչությունից, որտեղ նշված կլինի առաջին դեկրետային արձակուրդին նախորդող ամսվա աշխատավարձի չափը:
Լինելով առաջին երեխայի դեկրետային արձակուրդում, նոր աշխատանքի եմ անցել, որտեղ 4 ամիս աշխատելուց հետո նորից անցել եմ դեկրետի: Հարցը դեկրետային գումարը հաշվարկելու մասին է: Շնորհակալ եմ:
Վերջին աշխատանքային օր
Լաուրա.
Բարև Ձեզ: Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակորդում։ 29.11.2021թ-ին պետք է ներկայանա աշխատանքի, սակայն գրել է աշխատանքից ազատման դիմում։ Աշխատանքից ազատման հրամանի մեջ վերջին աշխատանքային օր ե՞րբ կարող եմ գրել:
Անաշխատունակության թերթիկի հաշվարկ
Անուշ.
Բարև ձեզ: Կասե՞ք, եթե աշխատողը այս տարվա նոյեմբերի 1-ին է ընդունվել աշխատանքի, աշխատել է 20 օր և ներկայացրել հիվանդության անաշխատունակության թերթիկ, ինչպե՞ս հաշվենք այն:
Հարկային դաշտի ընտրություն
Գայանե.
Բարև Ձեզ։ Եթե բացվի կազմակերպությունը, որը աշխատելու է խանութների հետ, որպես միջնորդ կազմակերպություն, առանց առք ու վաճառքի` ուղղակի խանութի համար հաճախորդ է գտնելու և պատվիրատուի պատվիրած ապրանքը հասցնելու է պատվիրատուին։ Կազմակերպությունն ունենալու է գործարքային աշխատողներ։ Եվ նրա շրջանառությունը չի գերազանցելու 24մլն.։ Ի՞նչ հարկով է հարկվելու տվյալ կազմակերպությունը։ Նախապես շնորհակալություն։
Փոխկապակցված կազմակերպություններ
Արուս.
Բարև Ձեզ: ՊԵԿ-ի հրամանագրով կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված։ Հրամանի ամսաթիվը 24.09.21 է, բայց ինձ ծանուցվել է երեկ։ Նշվում է, որ հետին ամսաթվով ուղղեմ հաշվետվությունները և վճարեմ ԱԱՀ։
Ուզում եմ հասկանալ` փոխկապակցված են դառնու՞մ ՊԵԿ-ի հրամանի հիման վրա, և արդյո՞ք նորմալ է, որ 2 ամիս ուշացրել են ծանուցումը։ Ի՞նչ քայլեր խորհուրդ կտաք անել այս իրավիճակում։
Աշխատանքային գրքույկը կորել է
Գագիկ.
Բարև ձեզ: Գործատուն կորցրել է իմ աշխատանքային գրքույկը, ևկա նաև թվային տարբերակը: Ունեմ մոտ 30 տարվա ստաժ: Ո՞նց կարող եմ ես կամ գործատուն վերականգնել այդ:
Օրապահիկ
Անի.
Բարև Ձեզ։ Դիցուք աշխատակցին տրվել է 70 000դր. օրապահիկի գումար 5 օրվա համար։ 5*12 000-ը գերազանցող մասի, այսինքն` 10 000 դրամի համար արդյո՞ք առաջանում է 22% եկամտային հարկ, թե այլ նրբություն կա։ Եթե այլ հաշվարկ է անհրաժեշտ, խնդրում եմ ՀՕ-ից հղում տրամադրել: Կանխավ շնորհակալ եմ։
Արձակուրդի հրաման
Էմիլի․
Ինձ կարո՞ղ եք օգնել․ ամենամյա սովորական հնգորյա աշխատանքային օրերի դեպքում կասե՞ք՝ ԱՕ Հոդված 158 ամենամյա արձակուրդ հրամանը այս հոդվածով տա՞մ։
Շրջհարկի ձևակերպումներ
Անահիտ․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ եռամսյակային շրջանառության հարկի գումարին:
Գումարի վերադարձ միասնական հաշվից
Արմեն․
Բարև Ձեզ։ Միասնական հաշվից գումարի վերադարձ է եղել ընկերության հաշվին։ Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ։
Արդյո՞ք գործունեությունը լիցենզավորման ենթակա է
Անի․
ԱՁ-ն իրականացնում է դպրոցահասակ երեխաների դասապատրաստում, լեզուների ուսուցում, լոգոպեդի ծառայություններ։ Լիցենզավորման մասին օրենքում գրված է, որ լիցենզավորման ենթակա է «Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում»-ը, «Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում»-ը։ Արդյո՞ք դա վերաբերում է ԱՁ-ի գործունեությանը։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն
Էլլադա.
Բարի երեկո։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք "ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ" հայտարարությունը գտնել և հրապարակել:
Հիմնական միջոցի օտարում
Մարինե.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի հաշվեկշռից ուզում ենք հիմնական միջոցը հանել և տրամադրել ուրիշ պետական համակարգի` ինչպե՞ս է կատարվում գույքի հանձնում-ընդունումը, ի՞նչ իրավական փաստաթղթերով: Խնդրում եմ օգնեք:
Ամենամյա արձակուրդ
Անուշ.
Բարև Ձեզ: Որ խնդրենք կասե՞ք, եթե աշխատողը օգտագործել է տվյալ տարվա հերթական ամենամյա արձակուրդը, կարո՞ղ է օգտվել հաջորդ տարվա արձակուրդից նախօրոք, եթե նման օրենք կա, կուղարկե՞ք: Օրինակ` ես օգտագործել եմ իմ 2021թ. ամենամյա արձակուրդը, բայց հիմա շատ անհրաժեշտ է արձակուրդ, բայց չունեմ, կարո՞ղ եմ օգտվել նախօրոք իմ 2022թ. ամենամյա արձակուրդը:
Եվս մեկ հարց. կասե՞ք` եթե օրինակ` մենք 2016թ. մանկապարտեզի վերանորոգման պատճառով տանն ենք եղել և վարձատրվել ենք պարապուրդ` ամբողջ տարի, այդ տարվա ամենամյա արձակուրդը կորու՞մ է, թե՞ վերջնահաշվարկի ժամանակ հաշվում ենք:
Բյուլետենի հաշվարկ
Էմիլի.
Բյուլետեն հաշվարկելիս 12 ամիսների ընդհանուր գումա՞րն է կեղտոտ աշխատավարձը հաշվարկվում, թե՞ բյուլետենի ժամանակ հաշվարկվում է նաև աշխատավարձին հավասարեցված վճարումները: