
Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող ԱՁ
Սաշա.
Անձը զբաղվում է արտադրությամբ գյուղատնտեսության ոլորտում, ինչպե՞ս պետք է հարկվի ըստ ԱՁ-ի:

Շահութահարկի հաշվարկը ներկայացնելիս
Մելինե.
Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն արևային մարտկոցներ է ձեռք բերել լիզինգով 5 տ. ժամկետով, շահութահարկի հաշվարկը ներկայացնելիս այդ լիզինգի մարման տարեկան գումարը (մայր գումար+տոկոս) ծա՞խս ենք համարում, թե՞ միայն լիզինգի տոկոսագումարներն են ծախս ճանաչվում:

Ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն
Գարեգին.
Բարև ձեզ: Կասե՞ք, թե ինչ հարկեր պետք է մուծի ԱՁ-ն, եթե աշխատում է արտոնագրային հարկով (ավտոտեխսպասարկում): Անձամբ ես մուծում եմ 15 750 դրամ որպես արտոնագիր + 5 000 դրամ սոց. և 5 000 դրամ որպես եկամտահարկ: Հարցս հիմնականում ուղղված է այդ վերջին 5 000 դրամանոց հարկին: Եթե ես մուծում եմ 15 750 որպես արտոնագիր, այդ դեպքում ի՞նչ 5 000 դրամանոց եկամտահարկի մասին է խոսքը: Շնորհակալություն:
Ձեզ կարող է նաև հետաքրքրել - Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

Քաղցրավենիք/խմորեղենի արտադրությամբ զբաղվելու համար
Խորեն.
Բարև ձեզ:
Պատրաստվում եմ քաղցրավենիք/խմորեղենի արտադրություն սկսել և վաճառքը կազմակերպել։ Կասե՞ք՝ ինչից/որտեղից պետք է սկսել իրավական մասը կազմակերպելու համար: Ա/Ձ ունեմ արդեն բացված, իսկ հետո՞ (սննդի տեսչության կողմից թույլտվություն, սանիտարահիգիենիկ և այլն):

ԱԱՀ վճարող ԱՁ
Աննա Անդրեասյան.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ ԱԱՀ վճարող ԱՁ-Ն ամսական ի՞նչ հարկ ունի վճարելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկի:

Ինչպե՞ս է հարկվելու նորաբաց ԱՁ-ն
Սուսաննա.
Բարև ձեզ: Ես մատնահարդար եմ և ունեմ նոր բացված ԱՁ: Կցանկանայի իմանալ՝ իմ եկամուտի քանի տոկոսն է հարկվելու:

Հաշվետվություններ ներկայացնելու վերաբերյալ
Գարեգին.
Բարի օր բոլորին: Երկու ամիս առաջ բացել եմ ԱՁ՝ արտոնագրային հարկատեսակով, սակայն մինչ օրս պետ. ռեգիստրից որևէ ծանուցում կամ նամակ չեմ ստացել հաշվետվությունների ներկայացման համար: Ինչպե՞ս վարվել նման իրավիճակում, միգուցե իրենց պետք է անձա՞մբ այցելել: Որքան հիշում եմ՝ նախկինում հաշվետվությունը նույնիսկ ժամանակին չներկայացնելու համար սահմանված էր 20 000 դրամ տուգանք: Շնորհակալություն:

Ա/Ձ-ն Վրաստանից ապրանք է ներմուծելու
Հասմիկ.
Խնդրում եմ, շատ շտապ է: Ա/Ձ-ն (շրջ. հարկ վճարող) Վրաստանից ներմուծելու է անձեռոցիկ, բացի եռամսյակային շրջ. հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ պետք է ներկայացնի հարկային կամ մաքսային և ի՞նչ կարգով ու ի՞նչ բլանկով:

ԱՁ-ն տարածք է վարձակալում
Գարիկ.
Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։
Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։
Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։
Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։
Շնորհակալ եմ։

Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ
Սաթիկ․
Բարև ձեզ: Լուսանկարչության բնագավառում գործունեություն իրականացնող ԱՁ-ն կարո՞ղ է լինել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

Անձը նոր է գրանցվել որպես ԱՁ։ Ո՞րն է հաջորդ քայլը
Ռուզաննա.
Բարև ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ ընտանեկան բիզնեսի հետ կապված, կարո՞ղ եք ինձ օգնել: Եթե ԱՁ է բացվել, գրանցվել է հարկայինում, հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
Նախապես շնորհակալություն:

Անձը ցանկանում է բացել արագ սննդի շարժական կետ
Արտաշես.
Բարև ձեզ։ Նորաբաց ԱՁ ունեմ, ցանկանում եմ զբաղվել շարժական արագ սնունդով շրջաններից մեկում: Կխնդրեի մանրամասն բացատրել՝ որտեղից պետք է ձեռք բերել սննդի և ոգելից խմիչքների լիցենզիան, և ինչ գումար պետք է վճարել: Շնորհակալ եմ կանխավ:

Անձը չի դադարեցրել ԱՁ-ի գործունեությունը
Ամալյա.
Ես բացել եմ ԱՁ, բայց չեմ աշխատել և չեմ դադարեցրել ԱՁ-ի գործունեությունը։ Ի՞նչ է ինձ սպասվում:

ԱՁ-ն համարվում է ԱԱՀ վճարող
Գարիկ.
Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել:
Կանխավ շնորհակալություն:

Ելակետային տվյալը նվազել է
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք մի հարցում: Արտոնագրային հարկով գործող ԱՁ-ի մոտ նվազել է ելակետային տվյալը: Ինչպե՞ս այն փոխեմ հայտարարությունում, օրենքում նշվում է միայն ելակետային տվյալի ավելացման մասին:

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ
Մարիամ.
Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել:
Եթե
1. ծառայություն է մատուցում,
2. 24 միլիոնը չի գերազանցել,
3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել,
4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է,
կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

ԱՁ-ն ապրանք է ներմուծում
Տարոն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք։ ԱՁ-ն ապրանք է ներմուծում (օծանելիք) ԵԱՏՄ-ից, խանութի անուն դնելու համար ի՞նչ պետք է անել, հարկայինում պետք է գրանցե՞լ անունը։

Ինչպե՞ս պետք է գրանցել նոր աշխատողին
Լևոն.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն հարկվում է շրջ. հարկով և չունի աշխատող, և կարիք կա նոր աշխատողի: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս պետք է գրանցել նոր աշխատողին, և ի՞նչ հաշվետվություններ կավելանան:

Ա/Ձ-ն զբաղվում է կահույքագործությամբ
Արամ.
Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է՝
ես հանդիսանում եմ Ա/Ձ, չունեմ ՀԴՄ սարք, զբաղվում եմ կահույքագործությամբ։ Հաճախորդից ստանում եմ բանկային փոխանցում, առաքման ժամանակ դուրս եմ գրում հաշիվ-ապրանքագիր։ Հասկացել եմ, որ կանխիկ վճարման դեպքում պետք է տամ դրամարկղի մուտքի օրդեր, բայց նախ ես չունեմ դրամարկղ, չունեմ կնիք, և հետո այնտեղ կա հաշվապահի ստորագրության տեղ և գանձապահի ստորագրության տեղ։ Ես որտե՞ղ պետք է ստորագրեմ, և արդյո՞ք առանց կնիքի այդ փաստաթուղթը կհամարվի վավեր։
Շնորհակալություն:

Անհատ ձեռնարկատերը ցանկանում է տեղադրել վճարային տերմինալ
Մարինե.
Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը ցանկանում է տեղադրել վճարային տերմինալ (Telcell-ի կարգի): Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկեր է վճարելու և ի՞նչ հարկատեսակով է աշխատելու: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ