Category: Աշխատավարձ, կադրեր

Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում

Hasmik.

Խնդրում եմ օգնեք:Եթե աշխատողը ներկայացրել է ազատման դիմում և դուրս է եկել աշխատանքից, համապատասխանաբար ձևակերպելով այն և որը գրանցվել է գրանցամատյանում: Երեք օր անց աշխատողը ետ եկավ աշխատանքի, ուզում եմ իմանալ, կրկին դիմումի հիման վրա նոր հրաման տամ և կնքեմ աշխատանքային պայմանագիր, թե՞ հրամանով չեղյալ համարեմ ազատումը:

ԱՕ 142 հոդվածի 2-րդ մաս

Geghecik.

Կարո՞ղ եք պարզաբանել ԱՕ 142 հոդվածի 2-րդ մասը:
Մեր ընկերությունը աշխատում է 6 օրյա աշխատանքային շաբաթով, հիմա դա չի՞ թույլատրվում: Միայն հանրակրթական համակարգի աշխատողների՞ն է թույլատրվում 6-օրյա աշխատանքային շաբաթ:

Պիտակներ՝

Աշխատողին ազատելուց

Նառա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ ինձ օգնեք՝ Աշխատողին ազատելուց սոց-ին պե՞տք է ներկայացնեմ հաշվետվություն Ձեւ 9 եւ 10, 5-ը, իսկ ընդունելուց Ձեւ 1 եւ 8-ը:
Եվ արդյոք 5-րդ ձևում նշվում է զբաղվածության կենտրոնի կատարած նշումները, թե ո՞չ:
Կանխավ շնորհակալ եմ:

Արձակուրդի վերաբերյալ

Ժաննա.

Բարև ձեզ: Ես նոր եմ աշխատում հաշվապահ եվ խնդրում եմ ինձ օգնեք:
Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս են հաշվում վարչական աշխատողի արձակուրդը:

Արձակուրդայինի հաշվարկ

Մելինե.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս վարվել ամենամյա տրամադրվող արձակուրդի հետ, եթե այն չի ընկնում մեկ ամսվա մեջ։
Ենթադրենք աշխատողը գնացել է արձակուրդ հուլիսի 20-ին և պետք է վերադառնա արձակուրդից օգոստոսի 18-ին, այսինքն հուլիս ամսում 11 օր կլինի արձակուրդում, իսկ օգոստոսին 17 և ենթադրենք ընդհանուր արձակուրդայինը հաշվարկվել է 80000 դրամ։
Ըստ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ Հրահանգի 33-րդ կետի Հուլիսի 11 օրվա արձակուրդայինը կկազմի 31430դրամ (80000/28*11, իսկ օգոստոս ամսվա համար 48570(80000/28*17)։ Սոց վճարները համապատասխանաբար կկազմեն Կարդալ ավելին “Արձակուրդայինի հաշվարկ”

Հավելավճարների հարկում

Արմինե.

Հավելավճարները հարկվու՞մ են, թե ոչ, և եթե հարկվում են, ապա ի՞նչ հարկերով:

Արդյոք պե՞տք է փոխվի աշխատանքային պայմանագիրը

Սյուզի.

Եթե աշխատողը նույն գործատուի մոտ տեղափոխվում է մեկ այլ պաշտոնի արդյոք պետք է փոխվի նրա աշխատանքային պայմանագիրը , եթե ոչ ապա խնդրում եմ պատասխանեք ինչ անել: Նախապես շնորհակալ եմ…..

Աշխատանք համատեղությամբ

Satenik.

Խնդրում եմ, պատասխանեք, եթե ես 8 ժամ աշխատում եմ պետական հիմնարկում, կարող եմ ՍՊԸ-ում գրանցվել որպես գլխավոր հաշվապահ, որտեղի՞ց կարող եմ ավելի մանրամասն կարդալ:

Հղիության և ծննդաբերության նպաստ

Սաթենիկ.

Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատում եմ 2 ընկերությունում համատեղությամբ, գրանցված եմ, և կատարվում են սոց. վճարումները, ինչպե՞ս է հաշվարկվում հղիության թերթիկը: Կարո՞ղ եմ ներկայացնել այն ընկերությունում, որտեղից ավելի շատ աշխատավարձ եմ ստանում:

Երկարացված ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Գայանե Նահապետյան.

Փոխվել է արդյոք ՀՀ Կառավարության սահմանած երկարացված ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը: Եթե չի փոխվել, ինչպե՞ս կիրառել գործողը այն դեպքում երբ այնտեղ նշված է օրացուցային օր:

Նպաստ միայնակ ծնողին

Anna.

Եթե դժվար չէ, խնդրում եմ ասացեք, միայնակ ծնողին նպաստ հասնու՞մ է, թե ոչ, և որքա՞ն է կազմում գումարը:

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Մանուշ.

Բարև Ձեզ այս սայթում կարդացի որ ամենամյա արձակուրդ հաշվում են աշխատանքային 20 օր, ես ինքս աշխատում եմ համայնքապետարանում հաշվապահ ու արձակուրդ հաշվում եմ աշխատանքային 28 օր,ասացեք խնդրեմ ես ճիշտեմ հաշվարկում թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատանք համատեղությամբ

Nano.

Հարգելի էքսպերտ, շատ եմ խնդրում օգնել ինձ հետևյալ հարցում.
Մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը մեկ տարի առաջ համատեղությամբ աշխատում էր նաև բուհում, մեր մոտ հիմնական աշխատող համարվելով: Այս ուս. տարվա վերջ, հուլիսին նա ցանկանում է մեր մոտ լինել համատեղությամբ իսկ բուհում հիմնական աշխատող: Բուհի կադրերի բաժնի աշխատակիցը ինձ ասեց որ աշխատանքային գրքույկը փակեմ: Ես ուզում էի համաձայնագիր կցել պայմանագրին փոխադրելով հիմնական աշխատանքից համատեղումով աշխատանքի համաձայն իր դիմումի: Բայց նույն կադրերի աշխատակիցը պարտադրել էր, որպեսզի ես գրքույկի մեջ գրեմ հետևյալը. Կարդալ ավելին “Աշխատանք համատեղությամբ”

Աշխատավարձի վճարում

Աստղիկ.

Բարև հարգելի գործընկերներ:
Խնդրում եմ ինձ օգնել, այն շատ շտապ է: Մահացել է աշխատակից: Ու՞մ իրավունք ունեմ տալ նրա աշխատավարձը և վերջնահաշիվը և ինչ փաստաթղթերի առկայության դեպքում : Խնդրում եմ ասեք նաև, թե որ օրենքն է դա կարգավորում: Կանխավ շնորհակալություն: Ակնկալում եմ շտապ պատասխան:

Ամենամյա հերթական արձակուրդ

Gayane.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք, ամենամյա հերթական արձակուրդի փոփոխման վերաբերյալ ի՞նչ նորություններ գիտեք,որը ուժի մեջ է մտնելու 09.08.10թ-ից:

Հետպահում աշխատավարձից

Marine.

Ո՞ր դեպքերում իրավունք ունեն կատարել հետպահում աշխատավարձից:

Աշխատավարձի վերահաշվարկ

Լուսինե.

Բարև Ձեզ,խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.ինքնուրույն հայտնաբերել եմ աշխատավարձի սխալ հաշվարկ 2009թ. և 2010թ.-ի մինչև հուլիս ամիսը:Արդյոք կարող եմ վերահաշվարկ կատարել հուլիսին 2010թ.ի աշխատավարձերը,իսկ օգոստոսին 2009թ.-ի վերահաշվարկը,և արդյոք կարող ենք աշխատավարձը և վերահաշվարկը վճարել միևնույն ցուցակով այն դեպքում,երբ աշխատողներ կան ազատված:

Կադրային գործ

Ժաննա.

Ես հիմա մի քանի փոքր ֆիրմաների կադրերի բաժնում եմ աշխատում:Երբեմն լինում են հարցեր, որոնց դժվարանում եմ լուծումներ տալ:Ակնկալում եմ Ձեր աջակցությունը:Կանխավ շնորհակալ եմ: