Category: Հաշվետվություններ

Հաշվետվության հանձնում փոստով

Liana.

Ողջույն, կարո՞ղ եք խորհուրդ տալ…
Եռամսյակի հաշվետվությունը ուղարկել եմ Գորիսի հարկային փոստով, սակայն նամակ է եկել, որ չեն ստացել, հնարավո՞ր է այլ տարբերակով լուծել այդ անճշտությունը, որպեսզի չհասնեմ Գորիս:
P.S. Փոստի չեկը ինձ մոտ է:
Շնորհակալություն:

Բլանկներ

Անուշ.

Խնդրում եմ հնարավորության դեպքում ուղարկել Վիճ.վարչության բլանկները: Կանխավ հայտնում եմ իմ շնորհակալությունը:

Հաշվետվությունների անհամապատասխանություն

Arpin.

Հարգելի հաշվապահներ, սեպտեմբեր ամսին 2 հոգու ազատել եմ, վճարել եմ վերջնահաշվարկ և աշխատավարձ: Ընդհանուր գումարը արտացոլել եմ սոց-ի և եկամտահարկի եռամսյակային հաշվետվ-ն մեջ, ինչպես սովորական աշխատավարձը կարտացոլեի, սակայն քանի որ վերջնահաշվարկից սոց չի հաշվարկվում, աշխ-վարձի և սոց. վճարի հետ անհամապատասխանություն է առաջանում:
Ինչպե՞ս վարվեի, պետք է առանձին տողով ցույց տայի վերջնհաշվարկի գումարը: Ո՞ր տողով: Եվ հարկավո՞ր է ճշգրտում տալ, թե ոչ: Շնորհակալություն:

ԱԱՀ-ի տեղեկություններ

Լևոն.

Հարգելի հաշվապահներ,
եթե կազմակերպությունը ԱԱՀ-ի հաշվետվությամբ ԱԱՀ-ով հարկվող և չհարկվող ձեռք բերումները արտացոլում է, արդյոք պետք է, որ տեղեկություններում նույնպես ներառվեն առանց ԱԱՀ-ի հաշիվ ապրանքագրերի գումարները:
Շնորհակալություն:

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանք

Armen.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքում ո՞ր հաշիվները պետք է նշվեն, խնդրում եմ նշել կառավարության կողմից սահմանված չափը:

Չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցում կատարելիս

Հերմինե.

Բարև ձեզ:

Հարցս ավելի շատ ուղում եմ ՀԾ աշխատակիցներին:
Հետևյալ բլոգում ՀԾ աշխատակից Գրիգոր Մակիչյանը բացատրեց, թե ինչպես կատարել վերջնահաշվարկ ՀԾ հաշվապահ համակարգում:
Այդ ձևով չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցում կատարելիս համակարգը այդ փոխհատուցման գումարը չի տեղադրում սոց. վճարների հաշվետվության մեջ և տեղադրում է եկամտահարկի հաշվետվության մեջ 9-րդ տողում:
Հարկային տեսչությունում պնդում են, որ այդ գումարը չպիտի գրվի եկամտահարկի 9-րդ տողում, այլ վերջին` այլ եկամուտներ տողում, քանի որ սոց.-ի 13` հաշվարկված ԱՎՈՒՄ, և եկամտահարկի 9` եկամուտներ, տողերը չեն կարող իրարից տարբեր լինել:

Հարցս հետևյալն է` ի՞նչ հիմք ունի «Հայկական ծրագրերը» վերոհիշյալ հաշվետվությունները այդ ձևով լրացնելու:

Եկամտահարկի հաշվետվության լրացում

Armen.

Մեր կազմակերպությունը ունի վարձակալած տարածք և տվյալ ամսվա վարձավճարը տալիս է հաջորդ ամսվա 6-ին, եկամտահարկի հաշվետվությունում վարձավճարը ե՞րբ պետք է ցույց տալ, եկամուտների ստացման թե առաջացման ամսվա ընթացքում: Շնորհակալություն:

Որքա՞ն է կազմում տուգանքը

Ժոռա.

Բարև բոլորին:
Եթե կարելի է, ինձ պարզաբանեք. Վիճ.վարչության հաշվետվություններում ես մի 3-4 անգամ սխալ եմ ցույց տվել աշխատողների միջին ցուցակային թիվը: Արդյոք սա նշանակում է, որ ինձ կտուգանեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին , թե ընդհանուր մեկ թվով և ընդհանրապես որքա՞ն է այդ խախտման մաքսիմալ պատիժը:

ԱԱՀ հաշվարկ

Gayane.

Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ, աշխատում եմ բյուջետային հիմնարկումˋ ՊՈԱԿ-ում, չեմ տալիս ԱԱՀ հաշվետվություն, բայց ապրանքի գնման դեպքում ԱԱՀ են հաշվարկել: Խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս եմ ներկայացնելու հաշվետվությունը: Կանխավ շնորհակալ եմ:

ԱԱՀ-ի հաշվարկ

Ժաննա.

Բարև բոլորին,
բարեգործական հիմնադրամը աշխատանքները կատարելու համար երկու կազմակերպություններից գումար է ստացել, արդյոք դա և դրանով կատարած աշխատանքների արժեքը պետք է արտացոլել ԱԱՀ-ի հաշետվությունում:
Կանխավ շնորհակալ եմ:

Ֆինանսական վարձակալություն

R.A.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությունը 17.09.2010թ. լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա 13.420.000 և 2.684.000 /ԱԱՀ/ ընդհանուր արժեքով և 48 ամիս ժամկետով: Քանի որ մեզ ներկայացված հաշիվ ֆակտուրան տարբերվում է սովորական հաշիվ ֆակտուրայից, որտեղ նշվում են վաճառողը և գնորդը, ուստի ես խճճվել եմ և Ձեր օգնության կարիքն ունեմ:
Այն ունի հետևյալ տեսքը` Կարդալ ավելին “Ֆինանսական վարձակալություն”

Վիճակագրական ծառայության հետ կապված

Ella.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Եթե կազմակերպությունը 4 տարվա ընթացքում վիճակագրական ծառայության կողմից տեղեկացված չի եղել, որ պետք է տեղեկություններ ներկայացնի, և գրությունը ստացել եմ 06.06.2010թ. 1) Կազմակերպությանը հասնու՞մ է տուգանք 2) Կազմակերպությունը ո՞ր ժամանակահատվածը պետք է ներկայացնի 3) Նախորդ տարվա տվյալները կազմակերպությունը իրավունք ունի՞ չներկայացնելու:

Արդյոք պե՞տք է ներկայացնել հաշվետվություն

Hasmik.

Ա/Ձ ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 14 – ին , աշխատող ընդունել է 2010թ. հոկտեմբերի մեկից: Խնդրում եմ պատասխանեք, արդյոք ա/ձ – ն երրորդ եռամսյակի համար որևէ հաշվետվություն պետք է ներկայացնի հարկային տեսչություն:

ԱԱՀ զրոյական հաշվետվություն

Արփինե.

Բարև բոլորին: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցիս: Հաստատագրված վճարով աշխատելու դեպքում անհրաժե՞շտ է ԱԱՀ զրոյական հաշվետվություն ներկայացնել, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն

Ժաննա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք.
Հիմնադրամը աշխատել է 3 ամիս և անորոշ ժամանակով դադարեցնում է աշխատանքը: Աշխատել է միայն տնօրենը 30000 դրամ աշխատավարձով: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն:
Կանխավ շնորհակալ եմ :

ԱԱՀ-ի հաշվարկ

Անի.

Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնել լրացնել ԱԱՀ-ի հաշվետվություն: ԱԱՀ-ի հաշվետվության ձևի մեջ 16.2 հոդվածի Բ կետում /պակասեցման տակ/ ի՞նչ պետք է լրացնել: Ո՞ր հաշիվներն են օգտագործում այն լրացնելու համար: Նախապես շնորհակալ եմ:

Ժամանակավոր ընդունում աշխատանքի

Աննա.

Բարև ձեզ, ես ուզում էի իմանալ, եթե աշխատողին գրանցում ես մեկ ամսով, նրա համար ընդունման հայտ և աշխատանքի ազատման հաշվետվություն պե՞տք է նեկայացնել, թե ոչ:

Մթերային խանութի հետ կապված

Բելլա.

Ես սկսնակ հաշվապահ եմ, այս տարի սկսել եմ վարել նոր բացված`23.03.2010թ., փոքրիկ մթերային խանութի (Ա/Ձ) հաշվապահությունը: Խանութը ունի միայն 1 աշխատող` տնօրենը: Ես ամեն ամիս ներկայացնում եմ վիճակագրական հաշ.,վճարում սոց.` 5000դր, կատարում ծխախոտի և խմիչքի թույլատվության վճարները և հարկային ներկայացնում եկամտահարկի զրոյական հաշվետվություն`եռամսյակային:Չգիտեմ, ճիշտ եմ արդյոք անում և թե ինչ հաշվետվություններ և վճարներ պետք է կատարեմ հաջորդ տարի:

Ա/Ձ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Դավիթ.

Բարև ձեզ:

Ժողովուրդ մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: Անհատ Ձեռներեցը համարվում է ԱԱՀ վճարող: Եթե նա ամսական 3 միլիոնից ավել կանխիկ գնումներ է կատարում, արդյո՞ք նա իրավունք ունի եկամտահարկի հաշվարկի մեջ ցույց տալ 3 միլիոնից ավել` որպես ծախս:
Եթե ոչ, խնդրում եմ ասեք, թե ո՞ր իրավական ակտով է այն կարգավորվում: