Վարձակալած տարածք

Մարի.

Հարգելիներս, ՍՊԸ-ն գրանցված է հարկայինի դաշտում որպես միկրոձեռնարկատեր: Գրանցված աշխատողներ չունի, դեռ գործունեություն չի իրականացնում, տնօրենն էլ դեռ գրանցված չէ: Բայց ունի վարձակալած տարածք որպես աշխատանքային սենյակ: Վարձավճարի համար ուզում են ֆակտուրա դուրս գրեն, որ վարձը անկանխիկ վճարենք: Դա ինչպե?ս է լինելու, խնդրում եմ փորձառուները օգնեն հասկանամ:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արտակ.

Բարև Ձեզ: Կասեք՝ ի՞նչ և ո՞նց պեք է անեմ Ա/Ձ հաշվետվություն տալու համար։ Միկրոձեռնարկություն է՝ գրանցված, կատարում եմ սպասարկման ծառայություններ, աշխատողներ չունեմ, հիմա չգիտեմ ոնց պետք է անեմ, որպեսզի սանկցիաների տակ չընկնեմ հարկայինի կողմից։ 🙂

Վնասակար աշխատանք

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Աշխատանքի պայմանները ծանր, վնասակար և վտանգավոր լինելու դեպքում, գործատուի կողմից աշխատողի համար սահմանվու՞մ են արտոնություններ և հատկացումներ: Նշված դեպքում սահմանվող հատուցման չափը կկազմի աշխատավարձի 0,02 %-ի չափով։ Ճի՞շտ է։ Կանխավ շնորհակալություն

Աշխատանքային ստաժ

Գրիշա.

Ես 75 տարեկան եմ։ Թոշակի անցել եմ 2011 թվականի հունիսի 20֊ին։ Աշխատանքային ստաժը կազմել է 43 տարի 5 ամիս 24 օր։ Եվ շարունակել եմ աշխատել մինչ 2022 թվականի ապրիլի 15 ներառյալ։ Ստաժը կազմում է 54 տարի 5 ամիս 19 օր։ 5 ամիս 19 օրը մնացել է, որպես պոչ և ֆինանսական հաշվարկին չի մասնակցել։ ԻՆՉՈ՞Ւ

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Սալվի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել, եթե խոհարարի հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր, հրամանագրու՞մ ենք, թե՞ ոչ, և աշխատաժամանակի տեղեկագրում նշվու՞մ է /տաբել/: Նախապես շնորհակալություն:

Ներմուծված ապրանքի ինքնարժեք

Նաիրա Վարդանյան.

Խնդրում են պատասխանել. երրորդ երկրից ներմուծված ապրանքի ինքնարժեքը ինչպե՞ս է հաշվարկվում, մասնավորապես՝ ԱԱՀ-ի գումարը գնի մեջ մտնու՞մ է։ Ասեմ նաև՝ ապրանքը արտահանվում է Ռուսաստան։

Հաշվետվությունների վերաբերյալ

Անուշ.

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է օգոստոսին։ Այս պահին եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաճախականությամբ է պետք հանձնել շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։ Եկամտային հարկի հաշվետվությունների ո՞ր ձևերը պետք է հանձնել։ Ընկերությունը այլ աշխատողներ բացի տնօրենը չունի։ Եթե տնօրենը գնա ադմինիստրատիվ չվճարվող արձակուրդ, այս դեպքում պե՞տք է եկամտային հարկի հաշվետվություն հանձնել։ Այլ հաշվետվություններ պե՞տք է հանձնել բացի շրջանառության հարկի և եկամտային հարկի հաշվետվությունները։

Գնումների համակարգողի որակավորման քննության հարցաշար

ժիրայր.

Գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշարը և պատասխաները։

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունք

Սուրեն.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել գտնեմ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի փոխանցման պայմանագրի տիպային օրինակ։

Աշխատավարձի ուշացման դեպքում

Յանա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք. համաձայն աշխատանքային պայմանագրի՝ նշված ժամկետում աշխատավարձի չվճարման դեպքում գործատուն ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ հասանելիք աշխատավարձի 0,02 % չափով։ Ճի՞շտ է։
Կանխավ շնորհակալություն։

Ամենամյա արձակուրդ

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի տնօրենը իր պարտականությունները ստանձնում է 2022 թվականի փետրվարի 14-ից, նա կարո՞ղ է 2022թ. հոկտեմբերի 10-ից 15 աշխատանքային օր տևողությամբ մեկնել արձակուրդի: Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկ

Մարինե.

Բարև Ձեզ: Կասե՞ք՝ աշխատողի աշխատանքից ազատման դեպքում հրամանում վերջնահաշվարկը կատարու՞մ է կադրերի տեսուչը, թե՞ հաշվապահը: Կանխավ շնորհակալություն:

Փոխարինող աշխատակցի դեկրետ գնալու վերաբերյալ

Լուսինե.

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը փոխաինող է մի քանի ամիս ժամանակով, իրավունք ունի՞ գնալու ֆիզ. արձակուրդ:

Չրի արտադրությամբ զբաղվելու համար

Արսեն.

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ չրի արտադրություն սկսելու համար Ա/Ձ գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր եմ վճարելու: Միկրո հնարավո՞ր է դառնա: Ա/Ձ գրանցումը պարտադիր է:

Հաշվապահական խորհրդատվություն

Մաշա.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Խմբում հարկման ընդհանուր համակարգում գործող մանրածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ի հաշվապահներ կա՞ն։ Եթե այո, կխնդրեմ կոնտակներով փոխանակվենք։ Շնորհակալ եմ։

Լրավճար

Արմինե.

Բարի լույս։ Ուզում եմ իմանալ, որ լրավճար եմ տալիս, ինչքա՞ն (գումարի չափ) տալու իրավունք ունեմ։

Ներմուծման հարկեր

Նարե.

Բարև, հարգելի հաշվապահներ։ Սարքավորում ենք ներմուծելու, հետո մի քանի ամիս անց վաճառենք։ Ո՞վ կարող է օգնել, որ հնարավորինս քիչ հարկվենք, ԱԱՀ չվճարենք: Խնդրում եմ հեռախոսահամար թողնել:

Ա/Ձ կարկանդակ է մատակարարում դպրոցին

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք. ԱՁ-Ն գործում է Էջմիածնում և պոնչիկ ու կարկանդակ է մատակարարում մեկ դպրոցի և աշխատում է փոխանցումով։
1․ Կարո՞ղ է ՀԴՄ չունենալ։
2․ Կարո՞ղ է գործել միկրոյով։
3․ Կարո՞ղ է գրանցված աշխատող չունենալ, եթե Ա/Ձ-ն է աշխատում։

Թրեյնինգներ անցկացնելու վերաբերյալ

Անահիտ.

Բարև Ձեզ: Հանրային սննդի ոլորտով զբաղվող ընկերությունը դրսից հրավիրում է խոհարարի, որը պետք է երկու ամիս թրեյնինգ անցկացնի, սովորեցնի տվյալ ընկերության աշխատակցին: Հարցս հետևյալն է. տվյալ խոհարարի հետ կապված ծախսերը ինչպե՞ս կարող ենք հարկայինով ցույց տալ։