Ազատման օր

Սոնա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք՝ աշխատողը ազատվում է աշխատանքից հուլիսի 7-ին, իսկ ամենամյա արձակուրդ գնում է հուլիսի 4-ից։ Այս դեպքում նրա ազատման օրը համարել արձակուրդի ավարտի հաջորդ օր՞ը։

Չօգտագործված արձակուրդ

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Եթե աշխատողը 2020 թվականի հուլիսին օգտագործել է իր հասանելիք արձակուրդը, 2021 թվականինը ոչ, և հրամանով տեղափոխում չի եղել՝ գործատուն կարո՞ղ է 2022 թվականին տրամադրել 2021 թվականի չօգտագործված արձակուրդը։ Խնդրում եմ հստակ պատասխան։

Վերադարձ դեկրետից

Աստղիկ. 07.07.2022թ-ին աշխատողը վերադառնում է ֆիզ. արձակուրդից (երեխայի 3 տարին լրանալուց հետո): Մնում է աշխատանքի մեջ, թե՞ արձակուրդային է ստանալու: Ավելացնեմ, որ 2019թ-ին ստացել է իրեն հասանելիք հերթական արձակուրդը:

ԵՏՄ հաշվետվությունը չի հաստատվել

Անի․ Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ ԵՏՄ հարկային հաշվետվության մեջ ԱԱՀ-ից ազատված լինելու հիմքը ընտրել եմ 4911 ԱԳԱ կոդը (ՌԴ-ից ներմուծվել են մարքետինգային նյութեր): Հարկային մարմինը չի հաստատել հաշվետվությունը՝ պատճառաբանելով, որ տվյալ կոդը ազատված չէ ԱԱՀ -ից: Ինչպե՞ս վարվեմ։

Չվճարվող արձակուրդ

Դավիթ․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք գործատուն պարտավոր է աշխատողի պահանջով տրամադրել չվճարվող արձակուրդ 2 անգամ նույն անձի հետ ամուսնանալու համար։ Այն դեպքում, երբ աշխատողը պատճառաբանում է, որ 1-ին անգամ արձակուրդ գնալիս եղել է քաղաքացիական ամուսնություն, այս անգամ ԶԱԳՍ-ով։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արև․ Կառուցապատողի կողմից կիսակառույց շենքի բնակարանների համար կնքվել են գնորդների հետ գնման իրավունքի պայմանագրեր։ Խնդրում եմ՝ տալ համապատասխան հաշվապահական ձևակերպումները։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Էդգար. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ գործողության ձևակերպումները։ 216 հաշվում ունեմ ապրանքի մնացորդ, որի վերամշակումից հետո ստացել եմ երկրորդական հումք, որը ենթակա է վաճառքի։ Գործունեությունս իրականացնում եմ հարկման ընդհանուր համակարգում։

Հարկային դաշտի ընտրություն

Էդվարդ. Բարև Ձեզ։ Մի քանի հարց ունեմ. զբաղվում ենք մանկական գրքերի տպագրությունով և վաճառքով, աշխատում ենք օնլայն, պատվիրում են, վճարում են, առաքում ենք հայփոստով։ Կարո՞ղ ենք միկրոյով աշխատել, և ՀԴՄ-ն պետք է պատվերի հետ տպենք, ուղարկե՞նք։

Հաշվարկային փաստաթղթի դուրսգրում օտար լեզվով

Անահիտ. Բարև Ձեզ։ Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Ոչ ռեզիդենտին առանց ՀՎՀՀ-ի դուրս գրվող հաշվարկային փաստաթուղթը կարո՞ղ եմ լրացնել անգլերեն տառերով։

Ամենամյա արձակուրդի հաշվարկ

Բարև ձեզ։ Դպրոցի ուսուցչուհին հերթական արձակուրդն է գնում։ Հետհաշվարկում ներառվու՞մ են հղիության և ծննդաբերության ամիսներ՝ 140 օրը։ Դրանք գրել 0, իսկ դրանից առաջ ստացած ամիսների աշխատավարձը հաշվե՞լ։

Ուսումնական կենտրոն բացելու համար

Նառա. Ցանկանում եմ բացել ուսումնական կենտրոն, որտեղ կլինեն դասապատրաստումներ՝ օտար լեզուների դասավանդում և այլ խմբակներ։ Խնդրում եմ ասեք՝ առաջին քայլը ի՞նչ պիտի անել, և նաև հարկերի մասով։ Ուզում եմ բացել ՍՊԸ-ով։ Նախապես շնորհակալ եմ։

Կանխիկ ձեռքբերում շուկայից

Վահագն․ Բարև Ձեզ։ Ի՞նչ է նշանակում օրենքի այս կետը.ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով, այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ որպես անհատ ձեռնարկատեր կանխիկ վճարելով չե՞մ կարող ձեռք բերել ապրանք շուկայից առանց փաստաթուղթ կամ այլ խանութից ՀԴՄ կտրոնով, կանխիկ վճարելով, թեկուզ մինչև 300 000դրամի դեպքում ինձ մոտ վաճառելու համար։ Եթե ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում (գտնվում է մարզում):