
Ա/Ձ գրանցումից հետո
Մարինա․
Ա/Ձ պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ պետք է անի, պե՞տք է հարկային ներկայանա։

ՍՊԸ ազատված է շահութահարկից
Արուսիկ․
Բարև Ձեզ։
ՏՏ ոլորտում աշխատող ՍՊԸ-ն, որն ունի ՏՏ լիցենզիա և ազատված է շահութահարկ վճարելուց, պե՞տք է հանձնի շահութահարկի հաշվետվությունը։

Շահութահարկի հաշվարկ
Մարինա․
Հարգելի հաշվապահներ, կհուշեք՝ շահութահարկի հաշվարկի ո՞ր տողում է պետք լրացնել ավանդի դիմաց ստացվող տոկոսային եկամուտը։ Շնորհակալ եմ։

Խորհրդատվական ծառայություն
Մարգարիտա․
Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն պատրաստվում է խորհրդատվական ծառայություն մատուցել օտարերկրյա կազմակերպությանը և ֆիզ. անձանց: Խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային փաստաթուղթ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, և հարկեր կգոյանան, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Ընդմիջման վերաբերյալ
Սուսաննա․
Ողջույն, հարգելի գործընկերներ։ Հարցս կապված է ԱՕ 152 հոդվածի 1,2 կետերի հետ։ Եթե մանկապարտեզը գործում է 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով, ապա 1 դրույքով աշխատակիցը 8։30-ից մինչև 16։30 աշխատելու դեպքում ու՞նի 1 ժամ ընդմիջման իրավունք, թե՞ պետք է աշխատի նախատեսված 8 ժամը, որ ունենա 1 ժամ ընդմիջում։ Շնորհակալություն։

Կնիք նկարչական կենտրոնի համար
Հերմինե.
Բարև ձեզ: Կխնդրեի ինձ օգնեք՝ նկարչական կենտրոնի համար կնիք պարտադի՞ր է, և որպես Ա/Ձ իրավունք ունե՞մ երեխաներին ուսուցման ավարտին ավարտական վկայական տամ։

2 տարբեր գործունեություն մեկ Ա/Ձ-ով
Անի․
Բարև Ձեզ։
Ա/Ձ ունեմ, որը զբաղվում է այլ գործունեությամբ, որը աշխատում է շրջանառության հարկով, հիմա ուզում եմ նույն ԱՁ-ով զբոսաշրջային ծառայություններ մատուցել։ Ցանկանում էի ճշտել՝ զբոսաշրջային ծառայությունները ո՞ր հարկատեսակով են հարկվում, ՀԴՄ հարկավո՞ր է, թե՞ ոչ, եթե ծառայությունները մատուցվելու են անկանխիկ եղանակով:

Կուտակված շահույթի բաշխում
Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ մի քանի տարվա կուտակված շահույթը հայտարարագրել է 2020թ․ հունիսին, որը կազմել է մոտ 25մլն դրամ, և վճարվել է մինչև 2021թ. հուլիսը՝ երկու մասով, կանխիկ եղանակով: Վճարված ամիսների համար պահել և վճարել եմ 5% հարկը: Կա՞ որևէ խախտում, արդյո՞ք 300 000 դրամը գերազանցելու հետ կապված սա խախտում է համարվում: Աշխատում ենք շրջհարկի դաշտում: Շնորհակալություն։

Աշխատողի հաշվին արձակուրդ
Հռիփսիմե․
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը ուզում է իր հաշվին գնալ արձակուրդ, բայց աշխատում է ընդամենը 2 ամիս, օրենքով կարելի՞ է:

Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, կառաջանա՞ արդյոք ոչ ռեզիդենտի շահութահարկ, եթե պայմանագրով ապրանքը առաքվի մինչև պատվիրատուի պահեստ։

Ընդունում և ազատում
Գայանե.
Բարև ձեզ։ Հնարավո՞ր է նույն օրը ընդունել աշխատանքի և նույն օրն էլ ազատել հրամանով։

Գովազդի տեղադրում Ֆեյսբուքում
Ռիտա․
Բարև Ձեզ: Ֆեյսբուքյան էջում գովազդ տեղադրելիս առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ ծախսը ինչպե՞ս կարելի է հիմնավորել։

Հաշիվ վավերագիր
Ելենա.
Բարև Ձեզ։ Հաշիվ վավերագիր եմ լրացնում արտասահմանյան կազմակերպության համար, նշել եմ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» կետը։ Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը հայերենով լրացրել եմ։ Սակայն «Ծառայության մատուցման ծավալի և վճարման գումարի հաշվարկը» աղյուսակը չեմ կարողանում լրացնել՝ համակարգը չի թողնում։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատավարձի հետ կապված
Մանե․
Բարև Ձեզ։ Աշխատողի մաքուր աշխատավարձը կազմում է 73 000 դրամ առանց սոց․ վճարի պահման, իսկ մեկ այլ աշխատողինը կազմում է 71 000 դրամ սոց․ վճարը պահված։ Կուզենայի իմանալ՝ կարո՞ղ եմ դրույքը այնքանի հասցնել, որ տվյալ աշխատողը նույնպես 73 000 դրամ ստանա։

Վերջնահաշվարկ
Լորաննա Առաքելյան․
Բարև Ձեզ։ Ընդունվել եմ աշխատանքի 2018թ․ հունվարի 23-ին, օգտվել եմ բոլոր ամենամյա արձակուրդներից, ստացել եմ նվազագույն աշխատավարձ մինչև 2019թ․։ Դրանից հետո վարձատրվել եմ 0,75 դրույքաչափով առ այսօր։ Նախավերջին արձակուրդս եղել է 2021-ի օգոստոսի 23-ին։ Անհրաժեշտությունից ելնելով 2022-ի ամենամյա արձակուրդս վերցրել եմ ապրիլի 1-ից և ստացել արձակուրդային։ Մայիսի 2-ով ուզում եմ աշխատանքից ազատման դիմում գրել։ Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը։

Շահութահարկի հաշվետվություն
Նունե․
Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն դադարեցրել ենք, կարո՞ղ ենք 2022թ.-ի համար հիմա շահութահարկի հաշվետվություն ներկայացնել և վճարել, թե՞ պետք է սպասենք 2023-ին։

Ներմուծման հետ կապված
Գրիգոր․
Բարև Ձեզ։ մի քանի հարց ունեմ. 1) երկքաղաքացիություն ունեցող անձը (ՌԴ և ՀՀ), որը ՌԴ-ում ունի ԱՁ, կարո՞ղ ՀՀ-ում է բացել ԱՁ: 2) ԵՏՄ-ից ներմուծման դեպքում մաքսային վիճակագրական հաշվեվությունը ներկայացնելու համար որտեղի՞ց ստանանք ծածկանուն և գաղտնաբառ և էլեկտրոնային եղանակով հնարավո՞ր է դա: 3) Ներմուծման դեպքում բացի հայտարարագիր, հայտարարություն և մաքսային վիճ. հաշվետվություն, շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք: Խնդրում եմ վիճ. վարչության հաշվետվության մասին մանրամասն գրել (խոսքս լրացման կարգի մասին չէ, այլ թե ինչպե՞ս գրանցվել, ուղարկել): 4) Կարո՞ղ ենք արդյոք արտադրանքը վաճառել միայն հաշիվ դուրս գրելով, այդ թվում ֆիզիկական անձանց և մինչև 300 000 դրամի իրացման դեպքում վճարումը ընդունել դրամարկղով (դրամարկղի մուտքի օրդերով)։ Շնորհակալություն:

Վերջնահաշվարկի կատարման կարգ
Նունե․
Բարև Ձեզ։ Վերջնահաշվարկի կատարման կարգը ի՞նչ հրամանով կամ որոշումով է կարգավորում։ Գիտենք, որ չօգտագործված արձակուրդ*միջին աշխատավարձ է, բայց որտե՞ղ է այդ մասին ասվում։

Դեկրետից դեկրետ
Դիաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշպապահներ։ Հարցս հետևյալն է՝ անձը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում՝ 09.03.2020_27.12.2022թ., այդ ընթացքում՝ 11.04.22_02.02.2025թ. ձևակերպում ենք երկրորդ երեխայի խնամք՝ տալով հրաման՝ դիմումի համաձայն։ Հարկայինում ինչպե՞ս դա գրանցել, որպեսզի աշխատողը չտուժի։

Պահանջվում է լուծարել հաստոցը հաշվեկշռային արժեքով
Գագիկ․
Կազմակերպությունը ձեռք է բերել հաստոց 250.000 դրամի չափով (առանց ԱԱՀ): Ձեռք բերված հաստոցը տեղակայելու համար պահեստից բաց են թողվել 20.000դրամի չափով նյութեր: Հաստոցը հանձնվել է շահագործման: Շահագործումից 6 ամիս անց հաստոցը շարքից դուրս է եկել և լուծարվել է: Հաստոցի տարեկան մաշվածությունը 80.000 դրամ է: Պահանջվում է լուծարել հաստոցը հաշվեկշռային արժեքով և տալ բոլոր ձևակերպումները:
Վերջին մեկնաբանություններ