Գործարքից առաջացած ԱԱՀ

Սերգեյ․ Բարև ձեզ։ Գյուղ մթերքներ արտադրող կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում, բայց ազատված է իր սեփական արտադրանքի համար ԱԱՀ վճարելուց, ցանկանում է գնել սերմացու և վաճառել բարեգործական կազմակերպությանը: Նշված գործարքից ԱԱՀ առաջանու՞մ է։ Եթե ոչ, ապա հարկային օրենսգքրի ո՞ր հոդվածով է ազատվում։

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ ունենալ

Թամարա. Հարգելի հաշվապահներ, գրանցվել եմ որպես ԱՁ, որն աշխատելու է շրջհարկով, զբաղվելու է արծաթյա զարդերի գնումով՝ գնման ակտով, և վաճառելու է հարկային հաշիվներով, կանխիկ կամ փոխանցումով: Ասացեք խնդրեմ. ՀԴՄ պարտադի՞ր է, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր պետք է մուծեմ: Վաճառքը լինելու է միայն տրված հաշիվներով: Շնորհակալություն:

Գործուղում Իտալիա

Նելլ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակիցը գնացել է գործուղման՝ Իտալիա, հյուրանոցը վճարել է կազմակերպության բանկային քարտով, առկա է ՀԴՄ։ 1. ՀԴՄ կա, հյուրանոցի անունով, բայց աշխատակցի անունը չկա նշված, կարո՞ղ եմ ծախս ճանաչել։ 2. Հարց․ հյուրանոցի գումարը գերազանցում է օրենքով սահմանված չափը, արդյո՞ք գերազանցող գումարը համարվում է եկամուտ և պետք է հարկվի։ Շնորհակալություն։

Հաշվետվություններ դադարեցումից հետո

Սյուզաննա․ Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրեմ՝ 2021թ․ Ա/Ձ աշխատել եմ շրջհարկով, 22թ․ հունվարի 15 դադարեցրել եմ, ՀԴՄ չեմ տպել, գործունեություն չեմ իրականացրել: Ես ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ։ Շնորհակալություն։

Խորհրդատվական ծառայություն

Մարգարիտա․ Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն պատրաստվում է խորհրդատվական ծառայություն մատուցել օտարերկրյա կազմակերպությանը և ֆիզ. անձանց: Խնդրում եմ պատասխանեք` էլեկտրոնային փաստաթուղթ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, և հարկեր կգոյանան, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Ընդմիջման վերաբերյալ

Սուսաննա․ Ողջույն, հարգելի գործընկերներ։ Հարցս կապված է ԱՕ 152 հոդվածի 1,2 կետերի հետ։ Եթե մանկապարտեզը գործում է 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով, ապա 1 դրույքով աշխատակիցը 8։30-ից մինչև 16։30 աշխատելու դեպքում ու՞նի 1 ժամ ընդմիջման իրավունք, թե՞ պետք է աշխատի նախատեսված 8 ժամը, որ ունենա 1 ժամ ընդմիջում։ Շնորհակալություն։

2 տարբեր գործունեություն մեկ Ա/Ձ-ով

Անի․ Բարև Ձեզ։ Ա/Ձ ունեմ, որը զբաղվում է այլ գործունեությամբ, որը աշխատում է շրջանառության հարկով, հիմա ուզում եմ նույն ԱՁ-ով զբոսաշրջային ծառայություններ մատուցել։ Ցանկանում էի ճշտել՝ զբոսաշրջային ծառայությունները ո՞ր հարկատեսակով են հարկվում, ՀԴՄ հարկավո՞ր է, թե՞ ոչ, եթե ծառայությունները մատուցվելու են անկանխիկ եղանակով:

Կուտակված շահույթի բաշխում

Հայկ․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ մի քանի տարվա կուտակված շահույթը հայտարարագրել է 2020թ․ հունիսին, որը կազմել է մոտ 25մլն դրամ, և վճարվել է մինչև 2021թ. հուլիսը՝ երկու մասով, կանխիկ եղանակով: Վճարված ամիսների համար պահել և վճարել եմ 5% հարկը: Կա՞ որևէ խախտում, արդյո՞ք 300 000 դրամը գերազանցելու հետ կապված սա խախտում է համարվում: Աշխատում ենք շրջհարկի դաշտում: Շնորհակալություն։