Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության վերսկսում

Դիանա. Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ասել. եթե ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը 2013թ-ին և հիմա ուզում է սկսի գործել, ի՞նչ է պետք դրա համար: Էլեկտրոնային այմանագիր պե՞տք է հանի: Այն ժամանակ թղթսյին է եղել, և գործունեությունը փոխելու ենք էլեկտրոնային, թե թղթային հարկայինում (ուզում է փոխել գործունեոթյան տեսակը), գործունեության սկսում թղթայի՞ն է տալու, թե՞ էլեկտրոնային: Շնորհակալ եմ կանխավ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքների կրճատում

Գոհար. Առաջադրանք. Երկրում ստեղծված պատերազմական և համաճարակային իրավիճակից ելնելով՝ ձեր կազմակերպությունը պետք է կատարի ծախսերի կրճատում: Որոշում է կայացվել կրճատել որոշ հաստիքներ: Ներկայացրեք՝ 1. ձեր կազմակերպության անվանումը և գործունեության բնույթը, 2. աշխատակիցների թիվը, 3. քանի՞ աշխատակցի եք պլանավորում ազատել աշխատանքից, 4. ի՞նչ սկզբունքով եք կատարել կրճատվող աշխատակիցների ընտրությունը, 5. ո՞ր հոդվածով եք ձևակերպելու ազատումը, 6. կազմեք աշխատանքից ազատման ծանուցում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միջազգային էլեկտրոնային մանրածախ առևտուր

Սուսաննա. Բարև Ձեզ: Միջազգային էլեկտրոնային մանրածախ առևտուր` թվային շուկայավարում, իրականացնելու համար ընտրել եմ որպես հարկատեսակը ԱԱՀ: Վաճառքը կատարվելու է տարբեր երկրներում: ԱՄՆ-ում նույնպես ես հարկատու եմ, քանի որ պահանջվեց բացել EIN և վճարելու եմ վաճառված ապրանքից հարկ: Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա ես պետք է ՀՀ-ում հաշվետվութունը լրացնեմ վաճառքի ժամանակ և ի՞նչ տեսակ հաշվետվություններ պետք է ես ներկայացնեմ: Կանխավ շներհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ գործունեության հետ կապված

Վարդան. Բարև ձեզ: Հկ-ն բացվել է 2017-ին, գործունեություն չի ծավալել, հաշվետվություն չի ներկայացրել, ղեկավարը՝ նախագահը երկրում չէ: Գրանցման ժամանակ պարտադիր փոխնախագահ է պահանջվել պետ.ռեգիստրում: Ի՞նչ ընթացակարգով և ճանապարհով փոխնախագահ հանդիսացող անձը դուրս գա Հկ-ից` այլևս փախկապակցված անձ չհանդիսանա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պահումներ արձակման նպաստից

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, արձակման նպաստից եկամտային, սոց. և զինվորի գումար պահվու՞մ է: Երբ հիմնարկը լուծարվում է ըստ օրենքի, պետք է ստանա արձակման նպաստ, արդյո՞ք պահվում են այս պահումները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Ռոման. Բարև ձեզ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 15.01.2022թ.ին, ամսական աշխատավարձը պայմանագրով կազմելու է 100 000 դրամ: Հարց 1. հունվար ամսվա աշխատավարձը ինչպե՞ս պետք է հաշվարկվի: Հարց 2. եթե աշխատողը ամսվա մեջ 4 օր բացակայել է աշխատանքից` անհարգելի պատճառով, արդյոք գործատուն իրավունք ունի՞ կրճատել և այդ 5 օրվա չափով պակաս վճարել աշխատողին աշխատավարձ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ դեբետագրում

Իգոր. Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն /պահեստամասերի խանութ/ 2020թ. հունիսից աշխատում է շրջհարկով, ապրանքներ ձեռք է բերում հարկային հաշիվներով, 2021 հունվարից իր կամքով անցել է հարկման ընդհանուր համակարգ։ Հնարավո՞ր է արդյոք նախկինում ստացված հաշիվներում առանձնացված ԱԱՀ դեբետագրել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կալկուլյացիա

Աննա. Բարև Ձեզ։ 1. Կալկուլյացիա կատարելիս նյութերի արժեքը հաշվարկվում է ԱԱՀ-ո՞վ, թե՞ առանց ԱԱՀ։ 2. Արտադրամասը իրեն կից խանութին ապրանք մատակարարելու համար ի՞նչ գործողություններ պետք է կատարի և ի՞նչ հարկ վճարի։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տնօրենի նոր պարտականություններ

Հայկ․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ, եթե տնօրենի վրա միաժամանակ դրվում է մեկ այլ պաշտոն, ապա այս դեպքում գրանցման հայտում ինչպե՞ս կարելի է խմբագրել. ավելացնել նոր պաշտոն ու աշխատանքային ժամերը բաշխել երկու պաշտոնների միջև, այդպես ճիշտ կլինի՞: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Սամվել Մարիկյան․ Բարև Ձեզ: Խնդրում եմ պարզաբանեք անորոշ ժամանակով շրջանառության հարկի դաշտում աշխատող ԱՁ-ի դադարեցման մեխանիզմը: Որքա՞ն ժամանակով կարելի է այն դադարեցնել, և այդ ժամանակաշրջանում մուծվելու՞ են արդյոք հարկեր: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

165 հաշվետվության լրացում

Նելլի․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս 165 հաշվետվությանն է վերաբերվում: Հաշվետվության 2.3 կետը-եկամտի գումար, լրացվում է հարկը ներառյալ չէ՞, շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի վճարում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին

Աննա․ Բարև Ձեզ, կուզեի իմանալ՝ քաղիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք տրվում է ֆիզ. արձակուրդ և վճարվու՞մ է այնպես, ինչպես աշխատանքային պայմանագրով աշխատողների ֆիզ. արձակուրդը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Վարձակալության պայմանագիր

Լիանա. Բարև Ձեզ։ Ես հանդիսանում եմ ԱՁ, սակայն մոտ մեկ ամիս է, ինչ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել եմ՝ ֆիզ. արձակուրդ գնալու կապակցությամբ։ Ունեմ տարածք, որն այժմ ցանականում եմ տալ վարձակալությամբ։ Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ եմ վարձակալության պայմանագիրը կնքել ֆիզ. անձով՝ առանց ԱՁ գործունեությունը վերսկսելու, և եթե այո, ապա այդ դեպքում ինձ կհատկացվի՞ արդյոք նախածննդյան մայրության նպաստը։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Հայկ. Ուզում եմ գրանցել Ա/Ձ ու IT ոլորտում աշխատել։ Արտերկրից ենթադրենք ստացա ամսական աշխատավարձ 1000 դոլար։ Կխնդրեմ մանրամասն ներկայացնել՝ ի՞նչ հարկեր կան, և ինչպե՞ս է վճարման կարգը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է գործատուն մերժել արձակուրդի դիմում

Հայկուհի. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հարցս հետևյալն է. եթե աշխատակիցը գրել է աշխատանքից հեռացման դիմում մեկ ամիս առաջ, կարո՞ղ է այդ մեկ ամսվա ընթացքում օգտվել նաև իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի մնացորդից (օր.՝ երկու շաբաթ), կարո՞ղ է գործատուն մերժել արձակուրդի դիմումը և չտրամադրել արձակուրդը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Արմինե. Բարև ձեզ։ Ինձ մի հարց է անհանգստացնում։ Ես աշխատում եմ 2 դպրոցում։ Մի դպրոցը իմ հիմնական դպրոցն է, մյուսը՝ ֆիզարձակուրդ գնացած աշխատակցի եմ փոխարինում։ Այժմ ես էլ եմ Ֆիզարձակուրդ գնում։ Ուզում եմ հասկանալ` ես 2 դպրոցից էլ կարո՞ղ եմ ստանալ նախածննդյան և հետծննդյան գումար։ Մի դպրոցից ստանում եմ 63 000դրամ, մյուսից՝ 74 000դրամ (մաքուր)։ Նախապես շնորհակալություն: