
Հարկային դաշտի ընտրություն
Աննա.
Բարև բոլորին։ Մի այսպիսի հարց. ֆիրման գնում է մայկաներ, բաժակներ, գրիչներ և տպագրում` հեղինակային իրավունքի պահպանմամբ, նկարներ նոր վաճառում։ Միկրոյի դաշտում կարո՞ղ է աշխատել, և արդյո՞ք C18.12.0 կոդը կարող եմ դիտարկել:

ՍՊԸ պարտավորություններ
Աննա.
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է սեպտեմբերին պետ. ռեգիստրում։ Հարկայինով միայն լիազորի գրասենյակ են բացել ու վերջ։ Օգտվող գրանցվելուց և մուտք գործելուց ՍՊԸ-ի կարգավիճակը տալիս է "Նոր գրանցված"։ Արդյո՞ք 2021թ-ի համար պարտավորություններ չունի և հարկայինից ծանուցում չե՞նք ստանա։

Գործունեության դադարեցում
Գոհար.
Բարև Ձեզ: ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցված է մայիս ամսից, մինչև հունիսի 20-ը ներկայացրել եմ մայիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվությունը, այլ հաշվետվություն ունե՞մ ներկայացնելու տարվա համար:

Եթե աշխատողն անչափահաս է
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել` 17 տարեկան անչափահասին կարո՞ղ եմ գրանցել որպես աշխատող և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:

256 ձև հաշվետվություն
ԱՆԻ.
Բարև Ձեզ: ԱՁ զբաղվում է խմորեղենի արտադրությամբ, գործունեությունը սկսել է նոյեմբեր ամսին, շրջանառությունը` 50 000, 256 ձևի լրացման կարգը կհուշե՞ք, խնդրում եմ: Շնորհակալություն:

Միկրոյի հաշվետվություն
Բարև Ձեզ: Որ խնդրեմ կասե՞ք` միկրո կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություն պիտի տա և ի՞նչ տարեկան վճարում պիտի անի: Տարբերակ 1 - ՍՊԸ է և գործունեություն չի իրականացրել, աշխատող չունի գրանցված, մեկ ամիս է գրանցված է։
Տարբերակ 2 - ՍՊԸ է, գործունեություն չի իրականացրել, ունեցել է գրանցված աշխատող` 2 ամիս, հետո ազատել է։ 2 տարբերակն էլ դեռ լուծարված չեն, պարզապես դեռ չեն գործում:

Երեխայի նպաստ
Սյուզի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Այսպիսի մի հարց. դպրոցում աշխատողը ֆիզարձակուրդ է գնացել ու մինչև 2տարին լրանալը ընդունվել է այլ կազմակերպությունում աշխատանքի, սակայն որոշել է չաշխատել: Արդյոք երկրորդ կազմակերպությունից կարո՞ղ են կրկին ներկայացնել որ շարունակի մնալ ֆիզիարձակուրդում ու ստանալ 26 500դր։

Գործունեության դասակարգիչ
Քրիստինե.
Բարև բոլորին։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին։ Հարցս. Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատեր է, կարում է հագուստ, պայուսակ/կտորից/, պատրաստում է տարբեր տեսակի կտորից տիկնիկներ, արտադրած ապրանքի վրա ձեռքով նկարում է և ունի մուլտհերոսների ծառայություն։ Խնդրում եմ ասեք` ո՞ր տնտեսական գործունեության դասակարգիչները ընտրեմ։ Նախապես շնորհակալություն։

Հարկային դաշտի փոփոխություն
Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ ես որպես Ա/Ձ վերադառնալ միկրոյի դաշտ, եթե 2021թ. ԱԱՀ եմ վճարել, տարեկան շրջանառությունս 5մլն. դրամ է:

Վերադարձ դեկրետից
Թագուհի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք` եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդից հետո վերադառնում է աշխատանքի, արդյո՞ք պետք է դիմում գրել, եթե այո, ապա խնդրում եմ ձև տրամադրել։ Նախապես շատ շնորհակալ եմ։

Հրամանների մատյան
Լուս.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ուղարկել հրամանների հաշվառման մատյանի ձև:

Շրջանառության հարկի հաշվարկ
Գայանե․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի հաշվարկը լրացնելիս 5-րդ և 6-րդ բաժինները լրացվում են, արդյո՞ք դա ճիշտ է, եթե ընկերությունը զբաղվում է միայն հանրային սնունդով: Եվ երկրորդ հարցս. եթե շրջհարկը լրացնելիս ավտոմատ լրացվում է ծախսերը, այն չի ներառում աշխատավարձը, ձեռքով լրացնելը համարվու՞մ է արդյոք ճիշտ։ Շնորհակալություն։

Խնամքի և զարգացման կենտրոն
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ 01.01.2022-ից հիմա խնամքի և զարգացման կենտրոնները (փոքր մանկապարտեզ), լիցենզավորման ենթակա գործունեության տեսա՞կ են, թե՞ ոչ։ Եվ կարո՞ղ են այս տարի աշխատել միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում։

Միկրոձեռնարկատեր ԱՁ անելիքներ
Արմեն․
Հարգելի հաշվապահներ, 2021թ․ ավարտվելու հետ կապված ի՞նչ անելիքներ ունի միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն․
1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
2․ Ի՞նչ հարկեր և վճարներ պետք է վճարել
3․ Մինչև ե՞րբ պետք է ներկայացնել 2022թ․-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումը

ՍՊԸ լուծարում
Հայկ.
Հարգելի հայրենակիցներ, ձեզ մի հարց ունեմ. ընկերս իմ անունով ՍՊԸ է գրանցել ժամանակին: Հիմա դա ինձ խանգարում է նպաստ ստանալու համար, իսկ ընկերս չի ցանկանում այդ ՍՊԸ-ն վերցնել, քանի որ չի գործել երբևէ, և բացի դա նա ևս նպաստառու է: Հիմա ես այդ ՍՊԸ-ն ի՞նչ անեմ, ինձ մի քանիսը խորհուրդ տվեցին սնանկ ճանաչել կամ լուծարել, բայց դա ժամանակատար գործընթաց է: Ի՞նչ հեշտ տարբերակներ կան:
Նախապես շնորհակալություն:

Պայմանագրերի գրանցամատյան
Լուս.
Բարև ձեզ: Անհրաժե՞շտ է վարել պայմանագրերի գրանցամատյան:

165 ձև հաշվետվության
Գայանե.
Բարև բոլորին: Ինձ կօգ՞նեք հասկանալ 165 հաշվետվության տալու պահանջը։
Շնորհակալություն:

Վիճակագրական հաշվետվություն
ԼԻԼԻԹ.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը 4-րդ եռամսյակում մատուցել է ծառայություններ և պետք է վիճ. հաշվետվությունում ցույց տամ եկամուտը: Առաջին անգամ է ֆայլը` ի՞նչ տվյալներով հավաքեմ և ու՞ր ուղարկեմ, գրանցումով ՍՊԸ-Ն ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՄԱՍ, Աղ.Սերոբի 11/3 1: Մեկ հարց էլ. աշխատողների թվաքանակը ո՞ր տողում գրեմ:

ԴԱՀԿ առկայություն նպաստի ստացման ժամանակ
Անուշ.
Բարև Ձեզ: Եթե ես ունեմ հարկադիր` դա խանգարելու՞ է դեկրետի գումարը ստանալուն:

Հարկերի և վճարների նոր դրույքաչափեր
Սոնա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որտեղի՞ց կարող եմ տեսնել 2022 թ-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի դրույքաչափերը, եթե աշխատավարձը բարձր է 500 000 դրամից և 1 մլն դրամից։
Վերջին մեկնաբանություններ