Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Աննա. Բարև բոլորին։ Մի այսպիսի հարց. ֆիրման գնում է մայկաներ, բաժակներ, գրիչներ և տպագրում` հեղինակային իրավունքի պահպանմամբ, նկարներ նոր վաճառում։ Միկրոյի դաշտում կարո՞ղ է աշխատել, և արդյո՞ք C18.12.0 կոդը կարող եմ դիտարկել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ պարտավորություններ

Աննա. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն գրանցվել է սեպտեմբերին պետ. ռեգիստրում։ Հարկայինով միայն լիազորի գրասենյակ են բացել ու վերջ։ Օգտվող գրանցվելուց և մուտք գործելուց ՍՊԸ-ի կարգավիճակը տալիս է "Նոր գրանցված"։ Արդյո՞ք 2021թ-ի համար պարտավորություններ չունի և հարկայինից ծանուցում չե՞նք ստանա։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Գոհար. Բարև Ձեզ: ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցված է մայիս ամսից, մինչև հունիսի 20-ը ներկայացրել եմ մայիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվությունը, այլ հաշվետվություն ունե՞մ ներկայացնելու տարվա համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

256 ձև հաշվետվություն

ԱՆԻ. Բարև Ձեզ: ԱՁ զբաղվում է խմորեղենի արտադրությամբ, գործունեությունը սկսել է նոյեմբեր ամսին, շրջանառությունը` 50 000, 256 ձևի լրացման կարգը կհուշե՞ք, խնդրում եմ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոյի հաշվետվություն

Բարև Ձեզ: Որ խնդրեմ կասե՞ք` միկրո կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություն պիտի տա և ի՞նչ տարեկան վճարում պիտի անի: Տարբերակ 1 - ՍՊԸ է և գործունեություն չի իրականացրել, աշխատող չունի գրանցված, մեկ ամիս է գրանցված է։ Տարբերակ 2 - ՍՊԸ է, գործունեություն չի իրականացրել, ունեցել է գրանցված աշխատող` 2 ամիս, հետո ազատել է։ 2 տարբերակն էլ դեռ լուծարված չեն, պարզապես դեռ չեն գործում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի նպաստ

Սյուզի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Այսպիսի մի հարց. դպրոցում աշխատողը ֆիզարձակուրդ է գնացել ու մինչև 2տարին լրանալը ընդունվել է այլ կազմակերպությունում աշխատանքի, սակայն որոշել է չաշխատել: Արդյոք երկրորդ կազմակերպությունից կարո՞ղ են կրկին ներկայացնել որ շարունակի մնալ ֆիզիարձակուրդում ու ստանալ 26 500դր։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգիչ

Քրիստինե. Բարև բոլորին։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին։ Հարցս. Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատեր է, կարում է հագուստ, պայուսակ/կտորից/, պատրաստում է տարբեր տեսակի կտորից տիկնիկներ, արտադրած ապրանքի վրա ձեռքով նկարում է և ունի մուլտհերոսների ծառայություն։ Խնդրում եմ ասեք` ո՞ր տնտեսական գործունեության դասակարգիչները ընտրեմ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերադարձ դեկրետից

Թագուհի. Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք` եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդից հետո վերադառնում է աշխատանքի, արդյո՞ք պետք է դիմում գրել, եթե այո, ապա խնդրում եմ ձև տրամադրել։ Նախապես շատ շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկ

Գայանե․ Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի հաշվարկը լրացնելիս 5-րդ և 6-րդ բաժինները լրացվում են, արդյո՞ք դա ճիշտ է, եթե ընկերությունը զբաղվում է միայն հանրային սնունդով: Եվ երկրորդ հարցս. եթե շրջհարկը լրացնելիս ավտոմատ լրացվում է ծախսերը, այն չի ներառում աշխատավարձը, ձեռքով լրացնելը համարվու՞մ է արդյոք ճիշտ։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խնամքի և զարգացման կենտրոն

Աննա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ 01.01.2022-ից հիմա խնամքի և զարգացման կենտրոնները (փոքր մանկապարտեզ), լիցենզավորման ենթակա գործունեության տեսա՞կ են, թե՞ ոչ։ Եվ կարո՞ղ են այս տարի աշխատել միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում։
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Միկրոձեռնարկատեր ԱՁ անելիքներ

Արմեն․ Հարգելի հաշվապահներ, 2021թ․ ավարտվելու հետ կապված ի՞նչ անելիքներ ունի միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ն․ 1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել 2․ Ի՞նչ հարկեր և վճարներ պետք է վճարել 3․ Մինչև ե՞րբ պետք է ներկայացնել 2022թ․-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումը
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ լուծարում

Հայկ. Հարգելի հայրենակիցներ, ձեզ մի հարց ունեմ. ընկերս իմ անունով ՍՊԸ է գրանցել ժամանակին: Հիմա դա ինձ խանգարում է նպաստ ստանալու համար, իսկ ընկերս չի ցանկանում այդ ՍՊԸ-ն վերցնել, քանի որ չի գործել երբևէ, և բացի դա նա ևս նպաստառու է: Հիմա ես այդ ՍՊԸ-ն ի՞նչ անեմ, ինձ մի քանիսը խորհուրդ տվեցին սնանկ ճանաչել կամ լուծարել, բայց դա ժամանակատար գործընթաց է: Ի՞նչ հեշտ տարբերակներ կան: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվություն

ԼԻԼԻԹ. Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը 4-րդ եռամսյակում մատուցել է ծառայություններ և պետք է վիճ. հաշվետվությունում ցույց տամ եկամուտը: Առաջին անգամ է ֆայլը` ի՞նչ տվյալներով հավաքեմ և ու՞ր ուղարկեմ, գրանցումով ՍՊԸ-Ն ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԹԱՂԱՄԱՍ, Աղ.Սերոբի 11/3 1: Մեկ հարց էլ. աշխատողների թվաքանակը ո՞ր տողում գրեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարկերի և վճարների նոր դրույքաչափեր

Սոնա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որտեղի՞ց կարող եմ տեսնել 2022 թ-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի դրույքաչափերը, եթե աշխատավարձը բարձր է 500 000 դրամից և 1 մլն դրամից։