
Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ
Անի.
Հարգելի հաշվապահներ, վերջնահաշվարկը հաշվետվության մեջ պետք է արտացոլել միանգամից, թե՞ կրկին ըստ ամիսների:

Բանկային հաշիվների հաստատում
Հայկ.
Բարև Ձեզ: Կասե՞ք` եթե ՍՊԸ-ն որևէ բանկում հաշիվներ է բացում կամ փակում, ապա հարկայինը պե՞տք է հաստատի: Եվ ի՞նչ կարգով է դա արվում:

Հաշվեհամարից գումարի տրամադրում տնօրենին
Կարեն.
Հարգելի հաշվապահներ,եթե շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն կամ ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է տալիս տնօրենին` դրանից հարկ առաջանու՞մ է, և ի՞նչ քայլեր պետք է արվի:

Աշխատակիցը չի ներկայացել աշխատանքի
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, եթե հիմնական գրանցված աշխատակիցը չի ներկայացել ամբողջ դեկտեմբեր ամսին, ի՞նչ հիմքով ազատել, և դեկտեմբերին աշխատավարձը 0 ներկայացնե՞լ: Շնորհակալություն:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Անի.
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս դիմում է գրել դեկտեմբերի 27-ին, որ աշխատանքից ազատվում է հունվարի 3-ից, հրամանն էլ է 27-ով տրվել: Այժմ վերջնահաշվարկի համար դեկտեմբեր ամիսը հաշվարկի մեջ ներառե՞մ: Եվ վերջնահաշվարկը ե՞րբ է վճարվում աշխատողին:

ԱԱՀ հաշվանցում
Անի.
Հարգելի հաշվապահներ, կատարվել է հիմնական միջոցի ներմուծում, սարքավորումը ազատված է եղել ԱԱՀ-ից, բայց սարքավորման փաթեթավորման արկղի համար վճարվել է ԱԱՀ, այդ սարքավորման համար ստացել ենք պահեստավորման ծախսերի ԱԱՀ-ով հաշիվ: Չե՞նք կարող ստացված հաշվի ԱԱՀ-ն հաշվանցել:

Վերջնահաշվարկ լուծարման դեպքում
Մարիա.
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ` կազմակերպության լուծարման դեպքում աշխատողի վերջնահաշվարկը ինչպե՞ս է հաշվարկվում:

Վերջնահաշվարկ
Անի.
Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն ընդունվել է աշխատանքի հուլիսի 1-ին, որպես հիմնական աշխատող: Ցանկանում է ազատվել 30.12.2021թ.: Հարցս հետևյալն է. աշխատակցին պետք է այդ աշխատած ամիսների համար արձակուրդայի՞ն հաշվել, նոր ազատե՞լ: Կասեք` ինչպե՞ս վարվել:
Շնորհակալ եմ:

Հաշվի չեղարկում
Հասմիկ.
Ողջույն։ Հաշիվ վավերագրում լրացուցիչ պայմաններ բաժնում սխալմամբ նախորդ հաշիվ վավերագրի մատուցման տվյալններն են մնացել։ Կարիք կա՞ չեղյալ հայտարարվի տվյալ հաշիվն ու նորը դուրս գրվի։

Ծախսի հիմնավորում բեռնափոխադրման դեպքում
Անի․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ոչ մի կերպ չեմ կարողանում ծախս ձեռք բերել, բեռնափոխադրմամբ եմ զբաղվում, եթե ձեռք չբերեմ՝ մեծ հարկեր եմ մուծելու, հնարավո՞ր է՝ ֆիզ անձով հաշիվներ դուրս գրվի, ու դա համարվի ինձ համար ծախս, խնդրում եմ հուշեք մի բան, ի՞նչ կարելի է անել, կանխավ շնորհակալ եմ:

Հանրային սնունդ կազմակերպողը՝ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Լիա․
Բարև բոլորին։ Միկրոյի տակ հանրային սնունդ կազմակերպողը կարող է չէ՞ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել: Միջոցառում է կազմակերպել։

Աշխատանքային պայմանագիր
Աշխատանքային պայմանագիրը կնքվել է 2 ամիս փորձաշրջանով, միաժամանակ վերջնաժամկետը նշվել է 30.12.21թ.։ Որքանո՞վ է այն համապատասխանում կամ հակասուն ՀՀ ԱՕ։ Խնդրում եմ` հոդվածների նշումով:

Հաշվետվություններ չեն ուղարկվել
Անի.
Հարգելի հաշվապահներ, աշխատողի համար գրանցման հայտ է տրվել, բայց ոչ մի հաշվետվություն չեն ուղարկել մի քանի ամիս, ի՞նչ կարելի է անել:

Արդյո՞ք աշխատավարձի անկանխիկ փոխանցումը պարտադիր է
Մարիաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, կօգնե՞ք` անկանխիկ վճարումների հետ կապված հարց ունեմ: Եթե Ա/Ձ և ՍՊԸ ունեն իրենց հաշվեհամարները, ես պետք է բանկային ծրագիրը բանկից վերցնե՞մ աշխատավարձը գրանցված աշխատողների հաշվեհամարներին փոխանցելու համար, թե՞ տնօրենը կարող է միանգամից բանկում փոխանցում կատարի: Եվ արդյո՞ք անկանխիկ փոխանցումը պարտադիր է, օրենքը ուժի մեջ է: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագիր
Հայկուհի.
Հարգելի՛ գործընկերներ, հարցս հետևյալն է՝ ժամանակավոր աշխատանքային պայմանագրի (2 ամսով) ժամկետը լրանալուց հետո պետք է աշխատողին նշանականենք նոր պաշտոնում՝ աշխ․ պայմանագիրը դարձնելով անորոշ ժամկետով։ Խնդրում եմ օգնեք՝ ԱՕ ո՞ր հոդվածը պետք է հիմք ընդունել:

Ներմուծում ԱՄՆ-ից
Լուսինե.
Հարգելի մասնագետներ, ունեմ Ձեր օգնության կարիքը:
Ես հանդիսանում եմ ՀՀ քաղաքացի: Ներկայումս գտնվում եմ ԱՄՆ-ում և ցանկանում եմ ԱՄՆ-ից օդային ճանապարհով՝ ինքնաթիռով (իմ ուղեբեռում), ՀՀ բերել համակարգչի համար նախատեսված գրաֆիկական քարտ (видеокарта), քանի որ նշված մոդելները ՀՀ-ում կա'մ առկա չեն, կա'մ առկա են աստղաբաշխական գներով: ԱՄՆ-ից գնելու եմ մոտավոր 2000 դոլարով:
Խնդրում եմ օգնել հասկանալ.
1. Որքա՞ն վճարներ/հարկեր/տուրքեր են առաջանալու:
2. Քանի՞ հատ կարող եմ բերել ինձ հետ:
3. Կա արդյո՞ք որևէ հատուկ ընթացակարգ ներմուծման համար, թե ոչ (օրինակ հայտարարագրում):
4. Ի՞նչ իրավական ակտով/ակտերով է կարգավորվում նման գործընթացը:
Նախապես շնորհակալ եմ:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Վիգեն.
Բարև Ձեզ: Կարո՞ղ է արտերկրի քաղաքացիների հետ օնլայն նեղ մասնագիտական դասընթացներ իրականացնող անձը հաշվառվել որպես միկրոձեռնարկատեր: Կներեք` հավելում հարցին. եթե այո, ապա գործունեության իրականացման վայրը ի՞նչ պետք է նշվի:

Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամավճար
Անի.
Հարգելի հաշվապահներ, տեղյակ եք` ասոցիացիայի այս տարվա անդամավճարը հաջորդ տարի վճարելու դեպքում ի՞նչ խնդիր կառաջանա:

#գործկա Արփի Սոլար ՍՊԸ-ում


«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` քարթրիջների լիցքավորման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

Վերջին մեկնաբանություններ