Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Մարիամ.

Հարցս հետևյալն է շահութահարկի, ինչպես նաև շահուրթահարկի պարզեցված հաշվարկի ձևում աղյուսակ կա ուր նշվում է ամսական նվազագույն շահութահարկի գումարը:
Օրենք այդ գումարը հաշվարկում է 1% – ամորտիզավիա շահութահարկ վճարողների և 1% պարզեցված ռեժիմով շահուրթահարկ վճարողների համար, որը հաշվարկվում է տվյալ ամսվա համար նախորդ ամսվա համախառն եկամուտից:
Այս պարագայում, արդյոք պետք է հասկանալ, որ շահութահարկի հաշվարկի ձևում էլ է լրացումները կատարվում նույն կերպ ասենք հունվար ամսվա գումարը հաշված ելնելով անցած տարվա դեկտեմբերյալ համախառն շահույթից:
Ու բացի այդ եթե այդ գումարների համնրագումարը ըստ լրացման կարգի հանդիսանում է շահութահարկի նվազագույն գումարը, ապա պարզեցվածի դեպքում ճիշտ չէ հաշվումներ կատարել համախառն շրջանառությունից 2%ի չափով, չէ որ օրենքով վճարված/հաշվարկված շահութահարկը պետք է պակաս չլինի համախառն շրջանառության 2%-ից:

Արդյո՞ք հասնում է տուգանք

Տաթև.

Արդյոք հասնում է տուգանք, առաքման գրքում, հ/ֆ հաջորդ որը լրացնելու դեպքում:

Աուդիտի կնիք

Տիգրան.

Ընկերությանը անհրաժեշտ է բալանսի աուդիտի կնիք: Չի աշխատում, ունի ընդամենը 570000 ծախսեր 0 եկամուտով: Խնդրում ենք մեզ ասել ինչ գումարով կդրվի կնիք: Խնդրում ենք ուղարկել հեռախոսահամար և հասցե:

Հիմնական միջոցների մաշվածություն

Սվետա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ: Պետք է հաշվել հիմնական միջոցների մաշվածություն, ինչպե՞ս պետք է անեմ:

Տարածքի վարձակալության պայմանագիր

Աննա.

Բարև Ձեզ,կարող եք օգնել ինձ մի հարցով,եթե ֆիզ աձի և կազմակերպության միջև կնքվում է տարածքի վարձակալության պայմանագիր, տվյալ դեպքում ֆիզ անձըհանդիսանում է վարձատուն,պետք ` նոտարական հաստատման տալայդ պայմանագիրը,թե ոչ և տվյալ դեպքում գումարից միայն պահվում է 10% եկամտահարկ ?????

Հասարակական կազմակերպություն

Arman.

Հարգելի գիտակներ, ես սկսնակ եմ Ձեր գործում ու ունեմ որոշ հարցեր ՀԿ-ների հետ կապված:Մասնավորապես ՀԿ-ների մասին օրենքում նշված է.
Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում Կարդալ ավելին “Հասարակական կազմակերպություն”

ՀԴՄ կտրոններ

Համեստ.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է արդյոք ապրիլ ամսին որ ամսվա ՀԴՄ – ի կտրոններն ենք ներկայացնելու և որտեղ

ԱԱՀ-ի հաշվանցման վերաբերյալ

Աննա.

Եթե կազմակերպությունը ապրանք է մատակարարում մարդասիրական օգնության ծրագրեր իրականացնողներին և այդ ծրագիր իրականացնողի կողմից կա տեղեկանք, որ նրանք ազատված են ԱԱՀ-ից, տվյալ ապրանքի համար մաքսատանը վճարված ԱԱՀ-ն հաշվանցվում է?
Նախօրոք շնորհակալություն:

Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկի հաշվարկ

Տիգրան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ եթե կարող եք Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկի հաշվարկի ՆՈՐ բլանկը ուղարկեք tiko11-84 շնիկ mail.ru հասցեով, կամ ասեք որտեղից գտնեմ:Նախապես շնորհակալություն:

Մեմորիալ օրդերների վերաբերյալ

Էլզա.

Բարև Ձեզ, դպրոցի հաշվապահ եմ, խնդրում եմ ասեք քանի մեմորիալ օրդեր պետք է հավաքեմ… եթե կարելի է մանրամասն`օրինակներով.
Կանխավ ` շնորհակալություն

Տարածքի վարձակալություն

***NARA.

Երբ տարածքի վարձակալությունը կատարվում է ՍՊԸ-ի և ֆիզիկական անձի միջև, ինչպես է որոշվում տարածքի վարձակալական վճարը` պետական կադաստրի չափորոշիչներից ելնելով:
Օրինակ 2 ՍՊԸ-ի միջև, ըստ շահութահարկի մասին օրենքի 43-րդ հոդվածի, այն կարգավորվում է հետևյալ կերպ` «Հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:»:

Օգտակար ծառայության նվազագույն ժամկետներ

Կարինե.

Բարև ձեզ, ղնդրում եմ օգնեք ինձ ու պատասխանեք իմ հարցին. Կառուցվածքների ու տրանսպորտային միջոցների, արտադրատնտեսական գույքի օգտակար ծառայության նվազագույն ժամկետները: Շնորհակալություն:

Անհատ ձեռներեցության վերաբերյալ

EDGAR.

բարև ձեզ խնդրու եմ օգնեք…որ կայքից կարող եմ կարդալ անհատ ձերներեցուտյանը վերաբերվող օրենքները….

Պիտակներ՝

ԱՏԿԱԴ գործարքներ

Աննա.

Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ օգնեք ինձ,ինչպես պետք է ձևակերպեմ ԱՏԿԱԴ գործարքներ,ինչ պայմանագրով,ինչ պահումներով ,խնդրում եմ օգնեք ինձ???????????????

Հաշվապահական խնդրագիրք

Մխիթար.

Կուզենայի հաշվապահական խնդրագիրք իր պատասխաններով:

Դիտել հաշվապահական խնդիրներ…

Ստացված կանխավճար

Ելենա.

Հարգելի հաշվապահներ ունեմ մի խնդիր: Նախորդ տարում 2 կազմակերպությունից ստացել ենք կանխավճար ապրանքի գնման համար, որից այդ 2 կազմակերպությունն էլ չենք կարողանում գտնել, չգիտենք փլուզվել են, թե գործում են: Ինչպե՞ս վարվել այդ գումարների հետ:

Բանկային հաշվեհամարի վերաբերյալ

Նառա.

Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել 2009թ. շահութահարկը վերջնական հաշվառումներից հետո ԱԱՀ վճարող չհարմարվող ՍՊԸ-ի համար, Շահութահարկ 1 տոկոս դրույքաչափի կիրառումից- 900005005104, թե ուրիշ հաշվեհամար կա: Եվ որ հաշվեհամարին փոխանցել 1/16 այս տարվա կանխավճարը: Նախապես շնորհակալություն:

Աշխատավարձի հաշվարկ

Andranik.

Ինձ որպես սկսնակ հաշվապահ պետք է շտապ սովորել աշխատավարձի և մնացած ծախսերի հաշվարկի ձևեր` կապված աշխատողների հետ: Խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել: Նախապես շնորհակալություն:

Ֆիզ.անձանց գործունեության վերաբերյալ

Ashkhen.

Որ օրենքով է կարգավորվում ֆիզ.անձերի գործունեությունը, որոնք Ա/Ձ վկայական չունեն, սակայն ստացել են ՀՎՀՀ եւ ինքնուրույն վճարում են իրենց հարկերը եւ տարեկան հայտարարագիր են ներկայացնում:
Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար:

Տարածքի վարձակալություն

Նառա.

Բարև ձեզ:

Հարգելի հաշվապահներ,
Տարածքի վարձակալության պայմանագիրը հաստատված է նոտարի կողմից, վարձակալական ամսական վճարը արդեն իսկ կարելի՞ է ծախս համարել` առանց պետ. ռեգիստրի կողմից տրամադրված վարձակալության վկայականի: