Անեկդոտներ հաշվապահների մասին

smile

Ժողովին առաջարկվեց օրվա օրակարգը.
1.Հաշվապահ Պետրոսյանը քննադատում է տնօրենին
2.Աշխատակիցները հրաժեշտ են տալիս հաշվապահ Պետրոսյանին
Կարդալ ավելին “Անեկդոտներ հաշվապահների մասին”

Ուսումնական հաստատությունում աշխատողի աշխատավարձը

Արմենուհի.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ օգնեք ինձ`եթե ուսումնական հաստատությունում
աշխատողի(պայմանագիրը 4 ամիս ժամանակով,աշխատավարձը հաշվարկվում է ըստ պարապած ժամերի քանակի)աշխատավարձը նվազագույն աշխատավարձից պակաս գումար է կազմում ինչպես պետք է կազմակերպել վարձատրությունը:

Ա/Ձ-ն կատարել է սոցիալական ապահովության վճար

Albert.

Ա/Ձ-ն կանխիկ գումարով, բանկի միջոցով կատարել է սոցիալական ապահովության վճար: Իրավունք ունի Ա/Ձ-ն, այդ վճարը հաստատող անդորրագրի մեջ նշված և բանկին վճարված միջնորդավճարը, ընդգրկել ծախսերի մեջ:

Գումարի ծախսագրում

Albert.

Եթե ՀԴՄ-ում առկա գումարի չափը գերազանցում է 300.000 դրամը, ապա, այդ դեպքում, ինչպես կարելի է ծախսագրել գումարը:

Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց

Հովհաննես.

Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց,ինչ փաստաթղթեր է լրացվում կան պարտադիր ձևեր ,լրացման հրահանգներ, մասնավորապես ձեռք է բերվել համակարգիչ և ավտոմեքենա:
Խնդրում եմ եթե հնարավոր լինի ձևերը ուղարկեք էլ փոստիս ցանկալի կլիներ պայմանական լրացված օրինակ:
Կանխավ շնորհակալ եմ

ՀԴՄ կտրոնների վերաբերյալ

Անուշիկ.

Բարեվ ձեզ, խնդրում պատասխանեք հետեվյալ հարցին,ՀԴՄ-ի չեկերը համարվում են ծախսերը հիմնավորող փաստաթուղթ, եվ կա արդյոք սահմանափակում: Նախապես շնորհակալ եմ:

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Աննա.

Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ ինձ օգնեք մի հարցով,դրամարկղի գիրքը հարկային կողմից հաստատման ուղարկելուց առաջ պետք է արդյոք գրքի վերջում գրել էջերի քանակը,գործատուի ստորագրությունն ու կնիքը դնել

Կանխավ շնորհակալ եմ

Արագամաշ առարկաներ և հիմնական միջոցներ

Արմենուհի.

Ողջույն հաշվապահներին:Ես խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին`որոնք են կոչվում արագամաշ առարկաներ և որոնք հիմնական միջոցներ և ինչպես են հաշվում նշվածների համար տարեկան մաշվածությունը:Նախապես շնորհակալություն:

Հեռախոսահամարների փաթեթ կազմակերպության անունով

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպության անունով գոյություն ունի հեռախոսահամարների փաթեթ, և վճարումը Արմենտելին կատարվում է կազմակերպության անունից, բայց գումարը հավաքվում է կազմակերպության աշխատողներից, ապա այդ գումարը հաշվապահության մեջ ինչպե՞ս պետք է երևա` պե՞տք է ձևակերպվի որպես կազմակերպության պարտք, և պարտքը մարվի, թե՞ այդ գումարը պետք է մուտք արվի կազմակերպության դրամարկղ աշխատողների կողմից, հետո նոր փոխանցվի Արմենտելին:

Տարեկան եկամտահարկի պարզեցված հաշվարկ

Albert.

Ֆիզ.անձանց եկամուտների տարեկան հայտարագրի, տարեկան եկամտահարկի պարզեցված հաշվարկի 59-րդ տողում գրված է, որ պետք է նշվի` նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը: Նույն հաշվարկի 59-րդ տողը պարզաբանող կետում գրված է, որ տվյալ տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար:ԱՁ-ն տարվա ընթացքում, որպես նոր գրանցված ԱՁ, եկամտահարկի եռամսյակային կանխավճարներ չի կատարել, այլ կատարել է միայն նվազագույն եկամտահարկի եռամսյակային կանխավճարներ, որը կազմում է շրջանառության 1%-ը, որին համապատասղանող գումարը`ասենք, 10 միավոր է, իսկ հաշվարկվող նվազագույն տարեկան եկամտահարկի գումարը (շրջանառության 2%-ը) կազմում է 20 միավոր:
Հարց`59-րդ տողում, որ գումարն է նշվելու:

Լիցենզիայի վերաբերյալ

Մերի.

Հարգելի կոլեգիաներ խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. ներկերի արտադրությունը արդյոք լիցենզավորված գործունեություն է և եթե այո, ապա ով է տրամադրում այդ լիցենզիան և որտեղից կարող եմ կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալ եմ:

ԱԱՀ-ի մասին օրենքի 19-րդ հոդված

Albert.

Բարև բոլորին: ԱԱՀ-ի մասին Օրենքի 19-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ չվճարողները հարկային հաշիվ դուրս չեն գրում, այլ լրացնում են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր: Եթե հնարավորա տեղեկացրեք, որ ընդհանուր կարգի մասինա խոսքը:
Եթե ԱՁ-ն հանդիսանում է ԱԱՀ չվճարող և X կազմակերպության պահանջով, որին այդ ԱՁ-ն մատուցւմ է ծառայություններ, դուրս է գրել հաշիվ, որտեղ ԱԱՀ-ի գումարը նշված է 0%, արդյոք , նման դեպքը համարվում է խախտում:

Եթե մարդ աշխատում է 2 կազմակերպությունում միաժամանակ

Ելենա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Եթե մարդը աշխատում է 2 կազմակերպությունում միաժամանակ՝ հիմնական և համատեղությամբ, նախածննդյան և հետծննդյան արձակուրդը ստանում է միայն հիմնակա՞ն աշխատավայրից, թե՞ 2 տեղից էլ: Իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը` 18 000 դրամը (այս գումարը փոփոխվե՞լ է 2010թ.-ի համար), կստանա կրկնակի՞, երբ 2 տեղից էլ միաժամանակ դուրս գա:

Սպասում եմ ձեր հուշումներին…

Ինտերնետ կայքերի սպասարկման ծառայություն մատուցելու վերաբերյալ

Ruben.

Ինձ հետաքրքրումա մի հարց. Եթե իմ կազմակերպությունը, որը գտնվումա և գրանցվածա Հայաստանում ծառայությունա մատւցում Գերմանիա , ինչ առավելագույն հաշիվ ապրանքագիր կարող եմ ուղղարկել արտասահման ??? Ծառայության տեսակը` ինտերնետ կայքերի սպասարկում և հոդվածների պատրաստում:
Եվ այս ոլորտը ենթակա է լիցենզավորման թե ոչ ???
Ինչ հարկատեսակով պետքա աշխատեմ ??? ՓՄՁ ? ԱԱՀ ունեմ վճարելու եթե գեազանցում եմ 300000 դրամ հաշիվ ապրանքագիրը ???

Քաղաքացիաիրավական պայմանագրերի վերաբերյալ

Աննա.

Հարգելի հաշվապահներ,կարղ եք օգնել ինձ քաղաքացիական պայմանագրերի հարցով:Եթե ունեք պայմնագրի նմուշ,խնդրում եմ ուղարկեք և խնդրում եմ կասեք նման պայմանագրերի վարման ձևը,կարգը,պահումները

Կանխավ շնորհակալ եմ

Գրանցամատյանի վերաբերյալ

Սյուզի.

Խնդրում եմ մանրամասն բացատրել գրանցամատյանի լրացման ձևը:

Անհատույց վարձակալություն

Արմենուհի.

Հարգելի գործընկերներ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Կազմակերպության տնօրենը իրեն պատկանող կազմակերպությանը կարող է տրամադրել շենքային պայմաններ անհատույց(առանց վարձակալական վճարի)և եթե այո, ապա պետք է՞ կնքվի համապատասխան բովանադակությամբ պայմանագիր տնօրենի և կազմակերպության միջև:

Առաջարկություն

***NARA.

Ոչ թե հարց, այլ առաջարկություն ))
Ես անհամաբեր սպասում եմ, երբ լույս կտեսնի որևէ ամսագիր, թերթ կամ ԶԼՄ-ի միջոց, որտեղ կարող ենք ծանոթանալ հարկային համակարգի նորություններին, փոփոխություններին:
Վերջ ի վերջո պահանջարկ կա, սակայն առաջարկը կամ թերի է կամ չկա:
Իմ կարծիքվ, վատ բիզնես գաղափար չէ )))

Եթե կազմակերպությունը նորաբաց է

Աննա.

Խնդրում եմ կպատասխանեք,եթե կազմակերպությունը նորաբաց է`ծառայություն և արտադրություն միաժամանակ,որ հարկատեսակով է գերադասելի աշխատել ,ԱԱՀ-ով ,թե միայն շահութահարկով առանց ԱԱՀ առանձնացնելու :
Շնորհակալ եմ

Տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ

Աննա.

Ինչպե՞ս լրացնել պարզեցված հաշվարկ ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվետվության հաշվարկի ձևը: