Tag: ԱԱՀ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ով աշխատող ԱՁ հարկեր

Բարև Ձեզ: Նոր եմ գրանցվել որպես Ա/Ձ: Ընտրություն չունեմ, վճարելու եմ ԱԱՀ, ինձ ասացին: Կհուշե՞ք, էլ ի՞նչ ունեմ վճարելու՝ եկամտային հարկ, սոց. վճար և զինծառայողների հիմնադրամին:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել արտադրանքի ինքնարժեքը

Լիլյա. Ստորև բերված տվյալների հիման վրա որոշել և ձևակերպել իրացված արտադրանքի ինքնարժեքը, արտադրանքի վաճառքից ճանաչված հասույթ, հասույթի ճշտգրտում կապված իրացված արտադրանքի վերադարձման հետ, իրացված և վերադարձված արտադրանքին վերաբերող ԱԱՀ գումարները, արտադրանքի վաճառքի ֆինանսական արդյունքը: Կազմակերպությունը հաշվետու եռամսյակում առաքել է գնորդին 350 միավոր արտադրանք: Արտադրանքի միավորի ինքնարժեքը կազմել է 2 000դրամ, իսկ բացթողնման գինը առանց ԱԱՀ 3 000դրամ: Տարբեր հիմնավորված պատճառներով գնորդը հետ է վերադարձրել 50միավոր արտադրանքը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ոչ նյութական ակտիվի ամորտիզացիա

Կարինե. Օգնեք հաշվարկել ոչ նյութական ակտիվի ամորտիզացիան օգտակար ծառայության բոլոր տարիների համար, ձևակերպել ակտիվի դուրսգրման, մուտքագրման, ամորտիզացիայի գործառնությունները: Ձեռք է բերվել արտոնագիր, որի արժեքը 760 000 է, ներառյալ` ԱԱՀ, գումարը վճարվել է հաշվարկային հաշվից, օգտակար ծառայությունը՝ 10տարի, ամորտիզացիան հաշվարկվել է գծային եղանակով, օգտակար ծառայության ժամկետի ավարտին արտոնագիրը դուրս է գրվել կազմակերպության հաշվեկշռից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ շեմի գերազանցում

Անահիտ․ Հոկտեմբերի 30-ին ես գերազանցել եմ 115 000 000 շեմը, գերազանցող գումարը 2 միլիոնից ավել է։ Ես ո՞ր ամսից եմ դառնւմ ԱԱՀ վճարող և ի՞նչ եմ անելու հետո, քանի որ չեմ աշխատելու այդ ԱՁ-ով։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունները ճանաչվել են փոխկապակցված

Արման․ Բարև Ձեզ։ Ընկերությունները ՊԵԿ նախագահի հրամանով ճանաչվել են փոխկապակցված։ Երբվանի՞ց պետք է դառնան ԱԱՀ վճարող և արդյո՞ք կարող են հաշվանցվել ստացված հաշիվները։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

IT ոլորտում աշխատող կազմակերպություն

Նանո. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել. IT ոլորտում աշխատող կազմակերպությունն ունի 5 աշխատող, գործունեությունն ուղղված է հիմնականում ծառայությունների արտահանմանը, տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 մլն, արդյո՞ք համարվում է շրջհարկ վճարող, և զուգահեռ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։ Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գովազդային ծախսեր

Նանո. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը գովազդային ծախսեր է կատարել, կասե՞ք` ինչ հարկ է գոյանալու այս պարագայում, և արդյո՞ք հնարավոր է հաշվանցել ԱԱՀ-ն ամբողջությամբ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում ՌԴ-ից որպես ֆիզ. անձ

Ռոբերտ. Հարգելի հաշվապահներ, ՌԴ-ից որպես ֆիզ. անձ որևէ ապրանք ներմուծելու դեպքում արդյոք այդ ապրանքի համար պետք է վճարել մաքսատուրք և ԱԱՀ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ դեբետային մնացորդ

Վահան. Հարգելի հաշվապահներ, ընկերությունը կուտակել է ԱԱՀ դեբետային մնացորդ ԱԱՀ զրոյական գործարքների հաշվին: Ինչպե՞ս է այդ գումարները ետ ստանալու կարգը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վերադարձ

Անի. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն հունիսին ներմուծել է ապրանք Պարսկաստանից և արտահանել այն նույն օրը ՌԴ։ ԱԱՀ-ի հետվերադարձի դիմում է ներկայացվել և վերադարձվել է մի մասը միայն։ Այլ գործարք չի կատարվել։ Հուլիսի 1-ից փոփոխություններ տեղի ունեցան օրենսգրքում։ Որքանով որ հասկացել եմ օրենսգիրքը` պետք է երրորդ եռամսյակի ուսումնասիրությամբ վերադարձվի նաև մնացած մասը։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ձեր փորձով:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխկապակցված անձ

Աննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է ՀՕ 30 հոդվածին, փոխկապակցված անձ: Եթե ֆիզ. անձը մի առևտրային կազմակերպության հիմնադիրներից մեկն է 70% բաժնեմասով, մեկ այլ կազմակերպությունում կարո՞ղ է հանդես գալ 15%-ով, և արդյո՞ք չի ընկնի ԱԱՀ-ի դաշտ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի օտարում

Արման. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով: Նախորդ տարում աշխատել է ԱԱՀ-ով և ձեռք է բերել հիմնական միջոցներ: Արդյո՞ք կարող եմ վաճառել հիմնական միջոցը շրջհարկով և ինչքա՞ն կհարկվեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ-ի դեբետային մնացորդ

Աննա. 1. Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով և զբաղվում է հիմնականում աշխատանքների կատարմամբ, ունենք ձեռքբերումներ, որոնք օգտագործվել են տվյալ աշխատանքներում՝ ինչպե՞ս փաստթղթավորենք, որ գնումները կատարվել են տվյալ աշխատանքի իրականացման համար: Արդյո՞ք պահեստի շարժ կա և, եթե այո, ապա ինչպե՞ս ցույց տանք, որ տվյալ ապրանքը օգտագործվել է այդ աշխատանքում։ Ունենք ԱԱՀ-ի դեբետային մնացորդ, կխնդրեմ ասել՝ ինչպե՞ս կարող եմ այդ գումարը հետ վերադարձնել կամ վճարել հարկեր, եթե հնարավոր է, կամ տարեվերջում ի՞նչ կարող ենք անել այդ գումարը։ 2. Եթե դադարեցնում է գործունեությունը ԱԱՀ-ի դեբետը ի՞նչ է լինում, ինչպե՞ս կարող ենք հետ վերադարձնել։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք որքան հնարավոր է մանրամասն: Կխնդրեմ ասել նաև որքա՞ն գումար կարող է ՍՊԸ-ն տրամադրել ներկայացուցչական ծախսերի համար, կա՞ արդյոք սահմանափակում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չի ներկայացվել միկրոձեռնարկատիրության դիմում

Անի․ Բարև Ձեզ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, նույն տարում, երբ բացվել է ԱՁ, նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Չիմանալով հանդերձ, որ ԱԱՀ դաշտում ենք, հաշիվներ ենք դուրս գրել ու հիմա, մոտ 16 միլիոն գումարի հաշիվ կա դուրս գրված: Հնարավո՞ր է այդ հաշիվները ծախս ցույց տալ, կամ բողոքարկենք, որ տեղյակ չենք եղել օրենքի նման կետին։ Անելանելի վիճակում ենք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Նոր բացված ԱՁ-ի համար դեռ որևէ հայտարարություն չեմ տվել, թե որ հարկային դաշտում պետք է գործի, ու դեռ հարկային կայքում էլ գրանցված չի եղել, և անմիջապես փակել եմ ԱՁ-ն, ԱԱՀ-ի հաշվետվություն ներկայացնել արդյո՞ք պետք էր, ու եթե չեմ տվել դա խնդիր կառաջացնի՞:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ-ից ազատվելու համար տեղեկանքի ձև

Վալյա Ղանդիլյան. Ինձ անհրաժեշտ է տեղեկանքի ձև ԱԱՀ-ից ազատված լինելու համար, որը պետք ներկայացվի էկոնոմիկայի նախարարություն հաստատման: