Tag: ազատում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ հիմքով է հնարավոր աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած պահակին

Աննա․ Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ինչ հիմքով է հնարավոր աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած պահակին, ով մարտի 20-ից հետո չի ներկայանում աշխատանքի՝ պատճառաբանելով ներկայիս դրությունը, բնականաբար ստանում է գումար պարապուրդի համար։ Ցանկանում եմ իր փոխարեն մեկ այլ աշխատողի ընդունել գործի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել աշխատողին

Աննա․ Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․ 1. Ֆորս-մաժորի դեպքում (նկատի ունեմ այս օրերի իրավիճակը COVID-19-ի հետ կապված) գործատուն իրավունք ունի՞ կրճատել հղի աշխատողին, ով մոտ 1 շաբաթվա ընթացքում պետք է ձևակերպվի դեկրետ 2. Ֆիզ. ձևակերպելուց հետո գործատուն ասում է, որ տվյալ հաստիքը կրճատվում է: Որո՞նք են հղիի իրավունքները, և ինչպե՞ս է կարգը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են պահվում վերջնահաշվարկ կատարելիս

Աննա. Բարև ձեզ: Ունեմ 6 տարվա չօգտագործված վճարովի արձակուրդ: Աշխատանքից ազատվելու դեպքում ի՞նչ պահումներ են կատարվում: Խնդրում եմ, հարցիս պատասխանելու հետ մեկտեղ նաև հղում տվեք օրենքի կետին, որով այն կարգավորվում է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը չի կարողանում ներկայանալ աշխատանքի կորոնավիրուսի պատճառով

Քրիստինե․ Հարգելի հաշվապահներ, գործարքով աշխատող աշխատակիցը մեկնել է ԱՄՆ, հաշվարկել եմ վճարովի արձակուրդ, այն լրանալուց հետո ձևակերպել եմ իր հաշվին 2 ամիս, սակայն կորոնավիրուսի պատճառով չի կարողանում ներկայանալ աշխատանքի, ինչպես վարվեմ, եթե ազատման դիմում էլ չի ցանկանում գրել, որքան կարող եմ պահել և ինչ կարելի է անել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակցին ազատել աշխատանքից

Լուսինե․ Բարև ձեզ, 2 հարց ունեմ։ 1.Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակցին ազատել աշխատանքից (եթե աշխատակիցը փոխարինող էր ֆիզ.արձակուրդի մեջ գտնվող աշխատակցին և նա հիմա ուզում է վերադառնալ աշխատանքի): 2.Եթե աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադարձել է 2019թ.-ի հոկտեմբերի 1-ից և աշխատանքից ազատվում է 2020 թվականի ապրիլի 21-ին, վերջնահաշվարկ կատարելիս արձակուրդի հասանելիք ամիսները հաշվում ենք լրիվ 7 ամիսների համա՞ր։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկի քաղվածք

Քրիստինե. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. աշխատողս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, տվել եմ վերջնահաշվարկ, սակայն հիմա նա ինձանից ուզում է վերջնահաշվարկի քաղվածք։ Կուզեի հասկանալ՝ արդյո՞ք գոյություն ունի նման քաղվածք և ի՞նչ հիմքով է տրվում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վարչական տուգանքի չափը

Նաիրա. Բարև ձեզ: Մեր աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2019թ., այդ ժամանակ հայտը ուղարկվել է: 2020թ. մարտի 1-ից ուղարկել եմ հայտ լրիվ դրույքից 0,5 դրույք աշխատելու համար, բայց մարտի 25-ից ազատել ենք աշխատանքից, ուղարկել եմ հայտը, որի առաջին հատվածում նշել եմ ազատման ամսաթիվը, բայց II հատվածով չեմ նշել ազատումը, և հիմա դուրս է գալիս, որ ընդունվել է աշխատանքի մարտի 1-ից: Եթե հիմա հայտը հին ամսաթվով ուղարկեմ՝ II հատվածով ազատելով մարտի 25-ից, որքա՞ն կկազմի վարչականը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե վերջնահաշվարկը սխալ է կատարվել

Գեղամ․ Ողջույն։ Եթե ես 7 ամիս եմ աշխատել և ունեմ 20 օր վճարվող արձակուրդային օրեր, որքա՞ն պետք է վճարվի պայմանագրի լուծարումից հետո։ Եվ եթե սխալ է փոխանցվում, որտե՞ղ դիմել իրավունքների ոտնահարման համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ ստանալու համար

Անուշ. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ հղիության ժամանակահատվածում (10 շաբաթական) մեկ գործատուի մոտից ազատվելուց հետո արդյո՞ք օրենքով սահմանված է որոշակի ժամանակահատված, երբ պետք է այլ աշխատավայրում գրանցվել հետագայում մայրության նպաստից չզրկվելու համար։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը լրացնելու վերաբերյալ

Լիանա Գալոյան. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես ազատման հայտ ուղարկեմ, տվյալ աշխատողի համար գրանցման հայտ եմ ուղարկել, որտեղ նշել եմ 1 տարի, բայց տարին չլրացած ազատվում է։ Արդյո՞ք սխալ է բոլորին ի սկզբանե 1 տարով գրանցել։ Հետագայում աշխատող ընդունելիս ո՞ր ժամանակահատվածն է ճիշտ լրացնել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Սեդա. Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք կատարել աշխատողի վերջնահաշվարկը: Աշխատողը աշխատանքի է ընդունվել 02.07.2018թ. և դուրս է գալիս աշխատանքից 05.03.2020թ., արձակուրդ չի գնացել և աշխատել է ոչ լրիվ աշխատաժամանակով, շաբաթական 20 ժամ: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը, կօգնե՞ք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու համար

Քնարիկ. Ի՞նչ գործողություններ պետք է կատարի ՍՊԸ-ն գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու համար։ Դադարեցման դիմումի ձևը taxservice-ի հաշվետվություններ բաժնում չեմ գտնում, ո՞ր բաժնում է։ Կարո՞ղ եմ աշխատակիցներին ազատել և առանց աշխատակից հաշվետվություններ հանձնել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ կարող է փոխարինել մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետին

Հերմինե Բաղդասարյան. Բարև ձեզ, հարգելի ՄՌԿ մասնագետներ։ Հարցն այսպիսին է. ՄՌԿ բաժնի պետը ազատվել է աշխատանքից, իսկ բաժնում մյուս աշխատողը արձակուրդ է, ո՞վ կարող է փոխարինել ՄՌԿ բաժնի պետին մինչև նոր պետ նշանակելը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից

Լիանա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից, և նրան պատշաճ ծանուցվել է ազատման մասին երկու ամիս առաջ, ծանուցագիրը ստացել և ստորագրել է ինքը անձամբ, կատարվել է վերջնահաշվարկ աշխատակցի հետ: Երկուսուկես ամիս անց նա պնդում է, որ հղի է և ապօրինի է ազատվել աշխատանքից, բայց նա հղիությունը փաստող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել այդ երկու ամսվա ընթացքում և փորձում է դատական կարգով այդ հարցը լուծել: Արդյո՞ք հնարավոր է վերականգնել, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ծանուցման ժամկետները աշխատանքից ազատվելու դեպքում

Աստղիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Գլխավոր հաշվապահն ուզում է ազատվել աշխատանքից: Քանի՞ օր առաջ պետք է դիմում ներկայացնի տնօրենին ըստ օրենքի: Ասեմ, որ 30 օր չի ուզում սպասել, քանի որ մեկնելու է արտերկիր: Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս է հարցը կարգավորվում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի քանի՞ օր ունի աշխատակիցը

Արսեն. Ողջույն: Ընդհանրապես շաբաթական 5-օրյա աշխատանքի դեպքում տրամադրվում է 20 աշխատանքային օր արձակուրդ: Ես աշխատել եմ 1,5 տարի և հիմա որոշել եմ ազատվել աշխատանքից: Արձակուրդից օգտվել եմ վերջերս և գնացել եմ 25 աշխատանքային օր արձակուրդ: Այս պահին ես դեռ քանի՞ օր ունեմ արձակուրդային, այսինքն՝ վերջնահաշվարկին քանի՞ օր կհաշվարկվի: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահն անցել է թոշակի

Լիլյա․ Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Հաշվապահն անցել է թոշակի: Աշխատել է 2003 թվականից մինչև 2019թ.: Ունի 15 տարուց ավել աշխատանքային ստաժ, մեկ տարվա չօգտված արձակուրդ, 67 տարեկան է: Միջին ամսական աշխատավարձը 95 000 դրամ է: Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Սոնա. Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել: Եթե աշխատել եմ 2 ամիս՝ ամսական 15 օր և 12-ժամյա գրաֆիկով (նաև ցերեկային և գիշերային հերթափոխերով), ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդայինը

Կարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 2005թ.-ից և մինչ օրս չի գնացել արձակուրդ, իսկ 2019թ. ապրիլից էլ գտնվում է բյուլետենի մեջ (հիվանդության պատճառով): Ինչպե՞ս պետք է ձևակերպել արձակուրդայինը և ազատել աշխատանքից: