Tag: անվանում

Ապրանքի անվանման գրանցում

Նունե․

Բարև Ձեզ, կասե՞ք՝ ապրանքի անվանման համար պե՞տք է դիմել մտավոր սեփականության գրասենյակ: Օրինակ, եթե ԿԴՎ ԳՐՈՒՊ-ն արտադրում է Յաշկինո ապրանքատեսակ։

Կարդալ ավելին Ապրանքի անվանման գրանցում

Ապրանքի անվանումը ՀԴՄ կտրոնի վրա

Լուսինե․

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարողները պետք է ՀԴՄ կտրոնի վրա տպեն ապրանքի/ծառայության անվանումն ըստ դասակարգչի։

Կարդալ ավելին Ապրանքի անվանումը ՀԴՄ կտրոնի վրա

Ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ կոդ ՀԴՄ կտրոնի վրա

Ռուբեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը իրականացնում է գործունեութուն՝ շրջիկ վաճառք: Վաճառում է պատրաստի սառը կամ տաք սուրճ, թեյ, ֆրեշ: ՀԴՄ կտրոնը ապրանքացանկով է:

Հարց 1․ ԱՏԳԱԱ կոդը պետք է նշել հանրային սննդի ծառայությու՞ն, թե՞ կոնկրետ պատրաստի թեյի, սուրճի, ֆրեշի ԱՏԳԱԱ

Հարց 2․ Պատրաստի սուրճը 3 չափի է՝ 50մլ, 70մլ, և 85 մլ չափերով: Խախտում կլինի՞, եթե չափը չգրվի ՀԴՄ կտրոնի վրա

Կարդալ ավելին Ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ կոդ ՀԴՄ կտրոնի վրա

ՀԴՄ անվանացանկ

Հասմիկ․

Բարի օր, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ 58 350 մլն դրամը անցել է 2022թ․ սեպտեմբերին: Ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ ՀԴՄ կտրոնը պետք է տրամադրի անվանացանկով:

Հիմա հարցի երկրորդ մասը: 2023թ հուլիսի 1-ից 58 350 մլն դրամը փոխվել է 24 000 մլն դրամի: Նոր բացված Ա/Ձ 2023թ 24 000 մլն անցնելու դեպքում տարվա տվյալ պահի՞ն անցնի անվանացանկի, թե՞ 2023թ կարող է աշխատել առանց անվանացանկի և 2024թ անցնի անվանացանկով ՀԴՄ կտրոն տրամադրելուն: Շատ շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք և հնարավորության դեպքում հղում տաք:

Կարդալ ավելին ՀԴՄ անվանացանկ

Արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա պետք է գրվի ապրանքի անունը

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ կասեք՝ նոր օրենք ընդունվե՞լ է, որ Ա/Ձ և ՍՊԸ ՀԴՄ բոլոր տպվող կտրոնների վրա պետք է գրի վաճառվող ապրանքի անունը։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա պետք է գրվի ապրանքի անունը

Վարսավիրական գործունեությամբ զբաղվող Ա/Ձ-ի անվանման հետ կապված

Մանե.

Բարև Ձեզ: Նոր բացված Ա/Ձ-ն զբաղվելու է վարսավիրական գործունեությամբ, գործելու է միկրոձեռնարկատիրության դաշտում։ Խնդրում եմ կասեք` սալոնի անվանման հետ կապված ի՞նչ քայլեր պետք է անել, նաև, եթե ցանկանում է ընթացքում իրականացնել վարսավիրական ուսուցում, հարկային դրույթները կնշե՞ք, եթե դրանք կան։ Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Վարսավիրական գործունեությամբ զբաղվող Ա/Ձ-ի անվանման հետ կապված

Ապրանքի փաթեթավորման վրա ԱՁ անունը նշելու վերաբերյալ

Վաչե.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, ասեք՝ ԱՁ-ն, ինչպես օրինակ ՍՊԸ-ն, կարո՞ղ է ունենալ ֆիրմային անվանում, թե՞ ԱՁ-ի դեպքում որպես ձեռնարկատիրություն ընդունվում է միայն ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը: Ես տեղյակ եմ, որ ԱՁ-ի դեպքում կարելի է ունենալ ֆիրմային նշան՝ լոգո, բայց բացի լոգոն կարելի՞ է ապրանքի փաթեթավորման վրա տեղակայել ԱՁ-ի անուն-ազգանունի փոխարեն կազմակերպության ֆիրմային անվանում:

Կարդալ ավելին Ապրանքի փաթեթավորման վրա ԱՁ անունը նշելու վերաբերյալ