Tag: աշխատավարձ

Բացակայություն աշխատանքի վայրից

Անուշ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Ես սովորում եմ պետական ԲՈՒՀ-ում և միաժամանակ աշխատում եմ պետական հիմնարկում: Արդյո՞ք իրավունք ունեմ աշխատանքից բացակայելու դասերին մասնակցելու համար, և աշխատավարձից պահումներ նախատեսվու՞մ են, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տեղեկացրեք, արդյոք այժմ հղիության և ծննդաբերության նպաստը հարկվելու է, և եթե այո, ապա ինչպե՞ս: Իմ միջին աշխատավարձը 150000 դրամից բարձր է, այժմ ես ինչքա՞ն նպաստ կստանամ:

Եթե աշխատողը արձակուրդ է գնում

Նարինե.

Եթե աշխատողը ֆիզ արձակուրդ է գնում, և աշխատավարձը ցածր է ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից, ապա նպաստը հաշվարկվում է միջին ամսական եկամտից, թե՞ նվազագույն աշխատավարձից: Աշխատողը համատեղող է:

Աշխատավարձի հաշվարկ

Liana.

Հունվարի 1-ից ինչպե՞ս պետք է կատարվի աշխատավարձի հաշվարկը: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Անի.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը հոկտեմբեր ամսին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Հոկտեմբեր ամսին նախորդած 3 ամիսներից մեկ արձակուրդի ամիս է, այդ դեպքում պետք է 2 ամսվա աշխատավարձին գումարել արձակուրդի 1/12, այնուհետև բաժանել 3-ի և բաժանել 30,4-ի: Խնդրում եմ պատասխանեք, այդ տարբերակը ճի՞շտ է:

Աշխատանք վնասակար պայմաններում

Մարիամ.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք.
1. Ինձ հետաքրքրում է, այժմ է՞լ են պլաստիկ քարտերով վճարումների դեպքում տրվում ՀԴՄ-ի կտրոններ, թե այդ կարգը չի գործում:

2. Եթե աշխատողը աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում, ապա հավելյալ արձակուրդի և աշխատավարձի ի՞նչ նորմեր կան:

Աշխատավարձի հաշվարկ

Marine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ թվարկել բոլոր այն իրավական ակտերի անուններն ու համարները, որոնք վերաբերվում են աշխատավարձին, հատկապես ինձ ինֆորմացիա է հարկավոր մասնավոր ուսումնական կենտրոնում դասավանդող մասնագետների աշխատավարձի հաշվարկման վերաբերյալ:

Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի

Սիլվա.

Հարգելի հաշվապահներ, պատասխանեք, խնդրեմ, այս հարցիս: Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի: Բնականաբար նա պետք է աշխատի օրվա երկրորդ կեսից՝ 19-22-ը` 3 ժամ, քանի որ առավոտյան հաճախում է դասի, իսկ շաբաթ և կիրակի՝ 8 ժամյա աշխատանքային ռեժիմով: Կպահպանվի նաև 2-օրյա հանգիստ: Արդյո՞ք նա պետք է տեղեկանք բերի ԲՈՒՀ-ից և ի՞նչ ձևակերպումով: Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետˋ համատեղությա՞մբ, պե՞տք է արդյոք պայմանագրի մեջ նշել ժամերը: Տվյալ դեպքի համար ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը՝ ժամավարձային, գործավարձային, թե՞ դրույքաչափով: Մի խոսքովˋ այն ամենը, ինչ վերաբերում է այս խնդրին: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:

Հարկերի հաշվարկ

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի մի մասը ընկնում է օրինակ հոկտեմբերին, իսկ մյուս մասը նոյեմբերին, մենք պետք է յուրաքանչյուր մասը հարկենք համապատասխան ամսվա մեջ….. հարցս հետևյալն է, երբ աշխատողը վերադառնա արձակուրդից, օրինակ ամսի 10-ին և 15-ին պե՞տք է ստանա աշխատավարձի կանխավճար, ապա պետք է նոյեմբեր ամսվա 5 օրերի հասանելիք աշխատավարձին ավելացնել նոյեմբերի մեջ ընկած արձակուրդայինի գումարը ու նոր հարկել, թե կարելի է դրանք առանձին-առանձին հարկել, որտեղո՞վ է դա կանոնակարգվում, ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ:

Երբ վճարվում է վերջնահաշվարկ

Արտյոմ.

Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրում եմ, երբ որ աշխատողին ազատելիս վճարվում է վերջնահաշվարկ, որը ներառում է չօգտագործած արձակուրդայինը և տվյալ ամսվա չվճարված աշխատավարձի գումարները, հարկումը կատարելիս դրանք պե՞տք է առանձին հարկել, թե պետք է գումարել իրար, ստանալ 1 համախառն եկամուտ ու նոր հարկել:

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն

Նանա.

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն,
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Կարդալ ավելին “Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն”

Ծննդյան ու հետծննդյան նպաստ

Ինա.

Իմ ամսական աշխատավարձը 40 000 դրամ է: Խնդրում եմ ասեք, թե որքան կկազմի ծննդյան ու հետծննդյան նպաստը միասին:
Նախապես շնորհակալ եմ:

Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով

Tatev.

Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով, նա չի համարվում ԱԱՀ վճարող, ունի 1 աշխատող, որի աշխատավարձը 60000 ՀՀ դրամ է:
Ուզում եմ իմանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարի և որքան, ինչ ժամկետով:

Հաշվետվությունների անհամապատասխանություն

Arpin.

Հարգելի հաշվապահներ, սեպտեմբեր ամսին 2 հոգու ազատել եմ, վճարել եմ վերջնահաշվարկ և աշխատավարձ: Ընդհանուր գումարը արտացոլել եմ սոց-ի և եկամտահարկի եռամսյակային հաշվետվ-ն մեջ, ինչպես սովորական աշխատավարձը կարտացոլեի, սակայն քանի որ վերջնահաշվարկից սոց չի հաշվարկվում, աշխ-վարձի և սոց. վճարի հետ անհամապատասխանություն է առաջանում:
Ինչպե՞ս վարվեի, պետք է առանձին տողով ցույց տայի վերջնհաշվարկի գումարը: Ո՞ր տողով: Եվ հարկավո՞ր է ճշգրտում տալ, թե ոչ: Շնորհակալություն:

Անձնական նվազեցման վերաբերյալ

Կարինե.

Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ասել, թե երբ էր ընդունվել օրենքը աշխատավարձից եկամտահարկի 30000 դրամ նվազեցման չափի հետ կապված:

Հարկեր աշխատավարձից

Մարինա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ մանրամասն ներկայացնել աշխատավարձի հարկման կարգը (եկամտահարկ և սոց.վճար) այն դեպքում, երբ ես ստանում եմ աշխատավարձ 15 օրը մեկ անգամ և յուրաքանչյուր ամսվա 10-ին պարգևավճար` աշխատավարձի կեսի չափով: Նշեմ, որ աշխատավարձիս չափը մինչև հարկումը կազմում է 122000 ՀՀ դրամ:

Միջին օրական աշխատավարձ

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի գորընկերներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով: Նոր աշխատանքային օրենսգրքում գրված է.
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:Այստեղ ոչինչ գրված չէ 30.4 գործակցի մասին, այնինչ այս սայթում հղվող շատ հարց և պատասխաններում հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում էր 30.4 գործակցով:
Հարցս հետևյալն է, խնդրում եմ գրեք այն իրավական ակտը, որը պահանջում է հաշվել 30.4 գործակցով:
Կանխավ շատ շնորհակալ եմ:

Արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու դեպքում

Nata.

Արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու դեպքում փոխարինողին տալիս ենք միայն հրամա՞ն պարտականությունները կատարելու մասին, թե՞ համաձայնագիր էլ է անհրաժեշտ, և աշխատավարձը նույնպե՞ս պետք է նշվի հրամանի մեջ:

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Աղունիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, արդյոք նվազագույն ամսական աշխատավարձի չափը փոխվել է: Եթե այո, ապա երբվանի՞ց և որքա՞ն է կազմում: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատավարձի հաշվարկ

Գագիկ.

Բարև Ձեզ: Ես ՀԿ-ի աշխատակից եմ և ձեզ եմ դիմում հետևյալ խնդրանքով: Աշխատում եմ այդ նույն ՀԿ-ի 2 ծրագրերով, երկրորդ ծրագրով հրամանագրվել եմ սեպտեմբերի մեկից, բայց ստացել եմ միայն առաջին ծրագրի աշխատավարձը: ՀԿ-ի հաշվապահի պատճառաբանությամբ դրա պատճառն այն է,որ ես սեպտեմբերի 6-17-ը եղել եմ արձակուրդում, մինչդեռ մինչ արձակուրդն ու արձակուրդիցս հետո էլ ես աշխատել եմ, գրել եմ կատարած աշխատանքի հաշվետվություն: Որքանո՞վ է օրենսդրորեն ճիշտ պատճառաբանված նման քայլը, կխնդրեի մասնագիտական վերլուծության ենթարկեք և ձեր նկատառումները նշեք և, եթե կարելի է, գրեք, թե ինչպես իրավատերը դառնամ սեփական աշխատավարձիս:Կանխավ շնորհակալ եմ: