Tag: արձակուրդ

Արդյո՞ք հնարավոր է չվճարվող արձակուրդի ավարտի օրը աշխատակցին ազատել աշխատանքից

Սոֆյա. Բարև ձեզ: Աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում՝ մայիսի 20-ից, անհրաժեշտ է աշխատանքից ազատել նրան, օրենքով արգելք կա՞ պայմանագիրը լուծելու, և չվճարվող արձակուրդի ավարտի օրը հենց կարո՞ղ եմ ազատել աշխատանքից։

Արդյո՞ք կուտակված արձակուրդի օրերի վրա գումարվում է աշխատած կես ամիսը

Անուշ. Բարև ձեզ: Եթե աշխատակիցն աշխատել է մինչև ամսվա կեսը և այնուհետև գնացել է հղ. և ծննդ. արձակուրդ, վերադառնալուց հետո գնում է ամենամյա արձակուրդ, կուտակված արձակուրդայինի օրերի վրա գումարվու՞մ է կես ամսվա աշխատած ամիսը:

Արձակուրդի հաշվարկի վերաբերյալ

Նունե.   Բարև ձեզ։ Ինձ հետևյալ հարցն է հետաքրքրում։ Ես դասախոս եմ՝ համալսարանում, նաև համալսարանում ունեմ ադմինիստրատիվ աշխատանք։ Երկուսն էլ հիմնական աշխատանք են։ Դասախոսի դեպքում զբաղվածությունս մեկ դրույք է, ադմինիստրատիվ աշխատանքի համար՝ կես դրույք։ Կարո՞ղ եք բացատրել ինձ՝ ի՞նչ սկզբունքով պետք է արձակուրդ տրամադրվի, որպեսզի 2 աշխատանքի համար հասանելիք առանձին արձակուրդները չկորցնեմ։ Շնորհակալություն:

Մայրության նպաստի հաշվարկ ժամավարձով աշխատանքի դեպքում

Ելենա. Բարև ձեզ։ Ես ուսուցիչ եմ և ժամաքանակով եմ վարձատրվում, դրույքաչափ չունեմ: Առաջին կիսամյակում ստացել եմ 16 000, իսկ երկրորդում՝ 33 000 դրամ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս հաշվեմ իմ դեկրետի գումարը, և եթե այն քիչ լինի 156 000-ից, կարո՞ղ եմ օգտվել այդ գումարից։ Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք արձակուրդի հրամանում պարտադիր է նշել ժամանակահատված

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արձակուրդի հրամաններում պարտադի՞ր է նշել այն ժամանակահատվածը, որի համար տրվում է արձակուրդը, օրինակ՝ 01.04.2020թ. մինչև 01.04.2021թ. ժամանակահատվածի համար տրամադրել 20 աշխատանքային օր և այլն։ Եվ եթե հաստատված ձև կա, խնդրում եմ ուղարկել։ Կանխավ շնորհակալ եմ։

Դեկրետից դեկրետ գնալու դեպքում

Sona Asatryan. Բարև Ձեզ: Ես գտնվում եմ ֆիզարձակուրդում և պատրաստվում եմ գնալ 2-րդ ֆիզարձակուրդ: Կարո՞ղ եմ իմանալ, որքա՞ն գումար եմ ստանալու 140 օրվա համար: Մաքուր աշխատավարձիս չափը 130 000 դրամ է:

Աշխատավարձի հաշվարկ

Կարինե. Ցանկանում եմ իմանալ` ինչպե՞ս է կատարվում աշխատավարձի հաշվարկը այն ամիսների համար, երբ աշխատողը ամսվա մի մասը գտնվում է արձակուրդում, իսկ մյուս մասը գտնվում է աշխատանքի: Ինձ հետաքրքրում է ոչ թե արձակուրդային օրերի, այլ հակառակը՝ աշխատած օրերի հաշվարկը, օրինակ՝ այն ամիսների համար երբ տոն օրեր կան, ինչպե՞ս են հաշվում աշխատավարձը:

Արդյո՞ք պահվելու է դրոշմանիշային վճար

Էմիլի. Բարև ձեզ: Մի խնդրանք ունեմ, կօգնե՞ք: Աշխատողը հունիսին գնում է արձակուրդ և ամսի 31-ին կստանա աշխատավարձ մայիսի և արձակուրդային՝ հուլիսի համար, 20 աշխատանքային օրվա համար: Կասե՞ք՝ դրոշմանիշային վճար պահվու՞մ է 5 500 դրամ, բայց հունիսի վերջում 2 աշխատանքային օր է մնում, ինչպե՞ս է պահվելու նրա դրոշմանիշայինը այդ երկու օրվա համար: Հիմնարկի հաշվին 1 500, թե՞ այդ 5 500, որ փոխանցվում է: Այլևս պե՞տք է փոխանցել այդ երկու օրվա համար:

Կարո՞ղ է արդյոք աշխատողը վերադառնալ աշխատանքի դիմումի համաձայն

Լաուրա. Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խամքի համար տրամադրվող արձակուրդի մեջ, բայց երկու տարին լրանալուց հետո ցանկանում է վերադառնալ աշխատանքի, կարելի՞ է աշխատողին հետ վերադարձնել աշխատանքի դիմումի համաձայն:

Ինչպե՞ս է ծախս ճանաչվում արձակուրդայինը

Ռազ․ Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ Աշխատողը գնում է արձակուրդ, որը ընկած է ապրիլի 15-ից մայիսի 10-ը։ Ամեն ամսվա պահումները կատարվում է տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ։ Իսկ արձակուրդայինի գումարը ծախս է ճանաչվում առաջի՞ն ամսում, թե՞ ամեն ամսվան համամասնորեն։

Ե՞րբ պետք է ներկայացնել մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը

Մելինե. Բարև ձեզ: Մայրության նպաստի համար անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ե՞րբ կարող ենք ներկայացնել սոցապ, ի՞նչ ժամկետում: Եվ սոցապից հետո տարվու՞մ է հարկային որ փոխանցեն գումարը:

Ինչպե՞ս հաշվել միջին օրական աշխատավարձը

Նաիրա Մարտիրոսյան. եթե աշխատողը ազատվում է աշխատանքից, ունի նախորդ տարիներից վաստակած արձակուրդային օրեր, բայց չունի նախորդ 12 ամսվա համար վաստակած գումար, ապա ինչպե՞ս հաշվել միջին օրականը:

Մանկավարժն աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում

Մարիա. Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում: