Tag: ԱՕ

Ո՞ր հոդվածով է կատարվում աշխատողների աշխատանքից ազատումը

Սոֆի. Բարև Ձեզ: Ինձ կասեք, եթե ՊՈԱԿ-ը վերանվանվել է, և փոխել գործունեության տեսակը, որի դեպքում անհրաժեշտություն է առաջացել հաստիքների կրճատման, ապա ԱՕ-ի, ո՞ր հոդվածով է կատարվում աշխատողների աշխատանքից ազատումը:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնող աշխատողը ցանկանում է աշխատել ևս մեկ ամիս

Հասմիկ․ Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ ՀՀ ԱՕ համապատասխան հոդվածը, որի հիման վրա գործատուն կարողանա վարձատրել, եթե ես հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդի տեղեկանք ունեմ, սակայն ցանկություն ունեմ աշխատել ևս մեկ ամիս:

Վերջնահաշվարկի կատարում

Անի. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատանքային օրենսգրքին և արձակուրդայինի/վերջնահաշվարկի հաշվարկմանը։ Եթե ես գործի եմ ընդունել աշխատողին 19 օգոստոսի 2019թ․ և ազատում եմ աշխատանքից 22 փետրվարի 2020թ., քանի՞ ամսվա համար պետք է հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխատողը չի գնացել արձակուրդ։ Արդյո՞ք օգոստոսի և փետրվարի աշխատած օրերը կարելի է հաշվել որպես 1 ամիս, թե՞ ո՛չ օգոստոսը և ո՛չ էլ փետրվարը հաշիվ չեն, քանի որ կիսատ են։ Եվ արձակուրդային գումարը հաշվելուց արձակուրդի ո՞ր օրերն եմ հիմք ընդունում (աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային): ԱՕ-ում դրա վերաբերյալ ոչինչ չկա։ Կանխավ շնորհակալ եմ։

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք պետք է վճարել անկանխիկ եղանակով

Ալինա. Խնդրում եմ, եթե կարող եք, պարզաբանեք՝ հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»: Օրինակի համար՝ 10-ի մեջ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառվու՞մ են, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

Աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ

Լիլիթ․ Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք հարցիս․ 6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ընդունելի՞ է արդյոք հետևյալ գրաֆիկը՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00, 2 ժամ ընդմիջում (համաձայն ԱՕ 152-րդ հոդվածի): Ընդմիջման մի մասը սահմանել 13:00-14:00, իսկ մյուս մասը օգտագործել ըստ պահանջի (համաձայն ԱՕ 152-րդ հոդվածի 5-րդ մասի):

Արտաժամյա աշխատանքի վերաբերյալ

Ռոբերտ. Աշխատանքային օրենսգրքում արտաժամյա աշխատանքը տարվա ընթացքում չպետք է 180 ժամից ավել լինի, իսկ խախտման համար պատասխանատվության ի՞նչ եղանակներ կան, տուգանքի չափը ի՞նչքան է այդ դեպքում: Եվ մյուս հարցը՝ շաբաթվա ընթացքում 40 ժամից ավել չի կարող աշխատողը աշխատել, ստացվում է՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ամեն օր 8 ժամ աշխատելով՝ խախտվու՞մ է օրենքի այդ կետը: Նշեմ, որ արտաժամյա աշխատանք այդ գործի համար նախատեսված չէ:

Մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը

Անժելա. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը: Որքա՞ն օր է հասնում, և Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածներին է պետք հղում կատարել: Շնորհակալություն:

Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետ

Աստղիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ մանրամասնել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հետևյալ հարցը, թե որ հիվանդությունների դեպքում է պահպանվում աշխատողի աշխատատեղը ու պաշտոնը և ինչքան ժամանակով (նշեմ, որ աշխատողը արդեն 140 օր չի ներկայանում աշխատանքի՝ անաշխատունակության պատճառով): Կանխավ շնորհակալություն:

Կարո՞ղ է գործատուն հղիին ուղարկել չվճարվող արձակուրդ

Հասմիկ. Բարև ձեզ: Արդյոք գործատուն իրավունք ունի՞ հղիին ուղարկելու չվճարվող արձակուրդ: Աշխ. օրենսգրքի ո՞ր հոդվածին կարող է հղում անել հղին: Եթե ոչ, ի՞նչ տույժեր և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսվում նման դեպքերում:

Քանի՞ օր առաջ պետք է ներկայացնել ազատման դիմումը

Կարինե. Հարգելի գործընկեր, ուզում էի հարցնել` եթե աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, ապա դիմումն ընդունելուց հետո 14, թե՞ 30 օր պետք է աշխատի, մինչև նոր աշխատակից գտնելը։ ԱՕ-ի մեջ նայեցի` մինչև մեկ ամիս էր գրված, բայց կցանկանայի ևս մեկ անգամ հստակեցնել։ Շնորհակալություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդված

Վահե. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում աշխատանքային օրենսդրության նորմերը խախտելու համար: Ինձ հետաքրքիր է` ո՞ր պետական մարմինն է այդ վարույթն իրականացնում աշխատանքի տեսչությունը լուծարելուց հետո:

Աշխատակցին չի վճարվել վերջնահաշվարկ

Անահիտ Ս. Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է. Նախկին աշխատակցին, ով ՏԻՄ - ում աշխատել է 1999-2017թթ ընկած ժամանակահատվածում, ունեցել է չվճարված արձակուրդ 1999-2006թթ-ի համար: 2017թ-ին համայնքների խոշորացման հետևանքով ազատվել է աշխատանքից, և նրան հաշվարկվել և վճարվել է վերջնահաշվարկ 2003-2006թթ-ի համար, իսկ մինչև 2003թ-ը չի վճարվել, քանի որ չկա այդ ժամանակահատվածի համար կնքված պայմանագիր: Հիմա այս աշխատակիցը դիմել է դատարան և պահանջում է 1999-2003թթ ընկած ժամանակահատվածի համար չվճարված գումարը: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1. վերջնահաշվարկ հաշվարկելիս ո՞ր ժամանակահատվածի աշխատավարձն են ընդունում միջին ամսական աշխատավարձ՝ 1999-2003թթ-ին ստացած աշխատավարձը, թե ըստ աշխ. օրեսգրքի 195 հոդվածի նման պահանջ առաջանալուց ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: 2.Ճի՞շտ է արդյոք, որ վճարվել է 2003-2006թթ-ի համար` 60 օր տևողությամբ, քանի որ աշխատանքային օրենսգիրքը գրվել է 2005թ-ին և հետադարձ ուժ ունի ընդունումից երկու տարի առաջ ծագած հարաբերությունների վրա, այսինքն սկսած 2003թ-ից հետո պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:

ՀՀ ԱՕ-ի վերջնական փոփոխված տարբերակ

Clara. Հարգելի աշխատակիցներ, ո՞ր կայքից կարող եմ գտնել ՀՀ ԱՕ-ի վերջնական փոփոխված տարբերակը: Եվ ուզում եմ իմանալ` արդյո՞ք այդ կայքում մշտապես լրացվում են տեղի ունեցող փոփոխությունները:

Ինչպե՞ս կատարել աշխատողի վերջնահաշվարկը

Սասուն. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք. ինչպե՞ս պետք է կատարեմ աշխատողի վերջնահաշվարկը, եթե 20 տարի արձակուրդ չի գնացել և ազատվել է աշխատանքից դիմումի հիման վրա, նա աշխատել է համայնքի ղեկավար: Ինձ իրավաբանը ասեց` պետք է հաշվարկը անեմ 2005 թվականից սկսած, քանի որ նոր աշխատանքային օրենսդրությունը ուժի մեջ է մտել 2005 թվականի հոկտեմբերի 22-ին:

Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի վերաբերյալ

Պողոսյան Թամարա. Խնդրում եմ պատասխանեք` Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի հիման վրա կարելի՞ է աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի պատրվագով:

Միջին աշխատավարձի հաշվարկ

Ամալյա. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի չպետք է ներառել այն ամիսները, որտեղ աշխատողը գտնվել է արձակուրդում, անաշխատունակության կամ պարապուրդի մեջ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ եթե աշխատողը արձակուրդում է եղել, ենթադրենք, մայիսի վերջին և հունիսի սկզբին, այսինքն՝ 2 ամիսներին էլ նա ունի աշխատավարձ, միջին աշխատավարձի ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այդ 2 ամիսների ստացած միայն աշխատավարձը:

Աշխատողը երկար տարիներ չի օգտվել հերթական արձակուրդի իրավունքից

Գևորգ. Հարգելի գործընկեր, հարցը կայանում է նրանում, որ աշխատողը ընդունվել է աշխատանքի 2008 թվականին և առ 2015թ. ներառյալ չի օգտվել ամենամյա արձակուրդից: 2016թ. օգտվել է ամենամյա արձակուրդից: Արդյո՞ք ընկերությունը պարտավոր է 2008-2015թթ.-ի չօգտագործված բոլոր արձակուրդների համար վճարել աշխատողին և համաձայն Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի: