Tag: ԱՕ

Թոշակառուի` աշխատանքից ազատում

Վահե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` վերջին փոփոխված աշխատանքային օրենսգրքով գործատուն կարո՞ղ է աշխատանքից ազատել աշխատողին, եթե աշխատողը ստանում է ծերունական կենսաթոշակ:

Արձակման նպաստի և վերջնահաշվարկի վերաբերյալ

Նինա.

Աշխատանքային օրենսգրքի 99 հոդվածի համաձայն համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում: Սակայն ըստ նույն օրենքի վերջնահաշվարկ կատարվում է: Ո՞րն է տարբերությունը, որ համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի տրվում, սակայն վերջնահաշվարկ կատարվում է:

ԱՕ հոդված 115-ի հետ կապված

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդված 1-ին կետի գործատուն իրավունք ունի 113-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը, այս մասին աշխատողին 2 ամիս առաջ ծանուցմամբ, հակառակ դեպքում հաշվարկվում և ենթակա է վճարման նույն հոդված 2-րդ կետով սահմանված տուժանքը: Վերոգրյալ հոդվածի դրույթներից կարելի՞ է ենթադրել, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ կնքված պայամանգիրը ծանուցման հաջորդ օրվանից` վերջինիս վճարելով 115-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տուժանքը:

Աշխատանքից ազատում համաձայն ԱՕ 113 հոդվածի

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Եթե հիմք ընդունելով ՀՀ ԱՕ հոդված 113 1 մասի կետ 5-ը` աշխատողին պետք է ազատել 120 կամ 123 հոդվածով, կատարած աշխատանքին չհամապատասխանելը գործատուն ի՞նչ փաստաթղթով պետք է ներկայացնի:
2.Եթե հիմք ընդունելով ՀՀ ԱՕ հոդված 113 1 մասի կետ 9-ը , աշխատողին պետք է ազատել 123 հոդվածով, ապա քանի՞ օր անհարգելի բացակայության դեպքում կարող է այն կիրառվել:
Նախապես շնորհակալություն:

Աշխատանքից ազատում համաձայն ՀՀ ԱՕ հոդված 113

Anahit.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե աշխատողը մի քանի օր բացակայել է աշխատանքից, նրան կարելի՞ է ազատել աշխատանքից աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 9-րդ կետի համաձայն, թե՞ պետք է ենթարկել կարգապահական տույժի, հետո եթե էլի բացակայի, նոր ազատել: Հոդվածի այս կետը ունի՞ որևէ սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանք տոնական և հանգստյան օրերին

Astghik.

Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, օգնեք ինձ մեկ հարցում խնդրում եմ. եթե աշխատողը համաձայն ՀՀ ԱՕ-ի տոնական կամ հանգստյան օրերին չի աշխատել, արդյո՞ք նա պետք է վարձատրվի չեկած օրերի համար: Խնդրում եմ նշել` որտեղից կարող եմ ինֆորմացիա վերցնել այս հարցի վերաբերյալ:

Պիտակներ՝

Աշխատանք համատեղությամբ

Արմինե.

2011թ-ի աշխատանքային օրենսգրքով ո՞ր կետն է համատեղության կարգով աշխատողի համար նախատեսված:

Հարկադիր պարապուրդ

Հրանուշ.

Կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է պետության կողմից, շենքի վթարային լինելու պատճառով աշխատակիցնբերին չի կարողանում ապահովել աշխատանքով և ուրիշ աշխատանք էլ չի կարող առաջարկել: Որքա՞ն ժամանակ կազմակերպությունը կարող է տվյալ աշխատակիցներին վճարել հարկադիր պարապուրդի համար և ի՞նչ չափով և աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածների համաձայն:

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Արման.

Հարգելի հաշվապահներ, ես նոր եմ սկսել զբաղվել բիզնեսով և անբարեխիղճ աշխատողից ուզում եմ ազատվել: Խնդրում եմ, պատասխանեք, թե որ դեպքում (դեպքերում) աշխատողին աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկ չի վճարվում: Աշխատանքային օրենսգիրքն ուսումնասիրելիս նման բանի չհանդիպեցի: Կանխավ շնորհակալ եմ:

Քանի՞ աշխատանքային օր է կազմում արձակուրդը

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Էլեկտրիկ-փականագործի հերթական արձակուրդի տևողությունը մինչ ԱՕ-ի փոփոխությունը կազմել է 28+7 օրացուցային օր: 7օրը` ըստ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկի, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին կառավարության որոշման: Քանի՞ աշխատանքային օր է կազմում նրա արձակուրդը ԱՕ-ի փոփոխությունից հետո (20+7՞):

Միջին աշխատավարձը հաշվելիս

Իննա.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի, ենթադրենք, նոյեմբերի 20-ին, այդ ոչ լրիվ ամիսը մասնակցու՞մ է վերջնահաշվարկին միջին աշխատավարձը հաշվելիս: ԱՕ հոդված 195 կարծես թե այդ մասին չի նշում: Նախապես շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի կնքում

Անահիտ.

Հարգելի կոլլեգաներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ հայտնում եմ շնորհակալություն: Նոր ԱՕ-ի համաձայն անհրաժե՞շտ է արդյոք կնքել աշխ. պայմանագիր և միաժամանակ նշել ընդունման մասին իրավական ակտում:

Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված

Մեսրոպ.

Բարև Ձեզ: Ես համայնքային ծառայող եմ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված` ՀՀ կառավարության 2005թ. 1384-Ն որոշման մեջ փոփոխություներ կատարվե՞լ են, թե՞ ոչ: Լրացուցիչ արձակուրդը հաշվում է օրացուցայի՞ն օրերով, թե՞ աշխատանքային օրերով: Կանխավ շնորհակալություն:

ԱՕ փոփոխություններ

Janna.

Խնդրում եմ ինձ ուղարկել ԱՕ վերջին փոփոխված տարբերակը: Կանխավ շնորհակալ եմ: Խնդրում եմ ուղարկել janalaverdyan շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին:

Պիտակներ՝

Աշխատանքային օրենսգրքի փոփոխության հետ կապված

Gագիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևալ հարցին: Հարցս վերաբերվում է փոփոխված աշխատանքային օրենսգրքին: Պե՞տք է արդյոք փոփոխել նախկին տարիներին կնքված աշխատանքային պայմանագրերը հարմարացնելու նոր օրենսգրքի պահանջներին: Եթո այո, ապա խնդրում եմ նշել օրենսգրքի համապատասխան հոդվածը, որպեսզի հիմք ծառայի հրաման պատրաստելու համար: Նախապես շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկի կատարում

Լիանա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել ինձ համար շատ կարևոր հարցի: Պետք է կատարեմ վերջնահաշվարկ, ծանոթացել եմ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին: Մեր կազմակերպությունը անվտանգության ծառայություն է տրամադրում, այսինքն 6-օրյա աշխ. շաբաթ: Աշխատողները հիմնականում պահնորդներ են: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկ, եթե աշխատել է 01.12.2009 մինչև 30.04.2011, 40000 դր միջին աշխատավարձով, արձակուրդի չի դիմել: Խնդրում եմ բացատրել մանրամասնորեն: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագիր

mariana.

Հարգելի հաշվապահներ, նոր աշխ. օրենսգրքի համաձայն աշխատանքային պայմանագրի նոր տիպային օրինակ, եթե ունեք, խնդրում եմ, ուղարկեք ինձ: Կանխավ շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Անիտա.

Իմ հարցը կարող է շատերին տարօրինակ թվալ առաջին հայացքից, սակայն ես երեկ կարդացել եմ Աշխատանքի տեսչության կողմից հրապարակված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները իրենց իսկ մեկնաբանմամբ, և մի քանի հարց առաջացավ ինձ մոտ: Ամենակարևորը` եթե պահակը աշխատում է հերթափոխով, և նրա հաստիքային աշխատավարձը 60 000 դրամ է, որքա՞ն կկազմի նրա ընդհանուր աշխատավարձը: Ես մինչև այժմ հաշվարկում էի 60000+6000 (գիշերային աշխատանքի համար):

Անհատական իրավական ակտի ձև

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե հնարավոր է` օգնեք ինձ: Որտեղի՞ց կարող ոմ գտնել անհատական իրավական ակտի ձևը, որը, եթե չեմ սխալվում, պետք է կցվի աշխատողի գործերին: Նաև ասեք խնդրեմ` մինչև 2010թ.-ի ԱՕ-ի նոր փոփոխությունները ընդունված աշխատողների համար է՞լ պետք է կազմվի տվյալ ակտի ձևը: Տվյալ ակտերը չունենալու համար տուգանքներ լինելու են հետագայում:

Պիտակներ՝

Աշխատանք նախատոնական օրերին

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք, թե աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված նախատոնական օրերի 7 ժամյա աշխատանքային օրերը պահպանվա՞ծ են, թե՞ ոչ:
Շնորհակալ եմ: