Tag: բեռնափոխադրում

Ո՞րն է բեռնափոխադրումներով զբաղվելու ճիշտ ընթացակարգը

Բարև Ձեզ: Հայաստան Ամերիկա բեռնափոխադրումների բիզնեսով զբաղվելու ճիշտ ընթացակարգում ինձ ո՞վ կարող է օգնել:

Ո՞ր կետով պետք է լրացվի իրացման գուրծունեության տեսակը

Կարինե.

Բարև Ձեզ: 256 ձևի լրացման ժամանակ, եթե միկրոձեռնարկատերը բեռնափոխադրող է, ապա ո՞ր կետով պետք է լրացվի իրացման գուրծունեության տեսակը:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գործունեության հետ կապված

Արա.

Կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սյուբեկտ։ Կազակերպություններին մատուցել է բեռնափոխադրման ծառայություն, սակայն նաև մեկ կազմակերպության վաճառել է մետաղական դռներ։ Հիմա հաշվետվություն ուղղարկելու ժամանակ դա պե՞տք է ցույց տրվի, դա կհանդիսանա պատճառ, որ կազմակերպությունը այս տարի չկարողանա գործել միկրոյի դաշտում:

ՌԴ-ից ներմուծում կատարելու վերաբերյալ

Աննա.

Բարև Ձեզ: Ես, որպես ֆիզիկական անձ, Ռուսաստանից ներմուծել եմ ապրանք (նույնատեսակ հագուստ), բեռնափոխադրող ընկերության միջոցով։ Ապրանքի քաշը 10կգ, գինը 250 000 դրամ։ Ես ի՞նչ հարկեր կամ ԱԱՀ պետք է վճարեմ, ինչպե՞ս են հաշվում և որքա՞ն կկազմի այդ գումարը։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս է բաշխվում ԵՏՄ-ից ներմուծված ապրանքների բեռնափոխադրման ծախսը

Սրբուհի.

Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծված ապրանքների համար բեռնափոխադրման ծախսը ինչպե՞ս եք բաշխում, երբ մի մեքենայով մի քանի կազմակերպությունների ապրանք է բերվում: Ես կիրառում եմ հետևյալ մեթոդը՝ բեռնափոխադրման հաշվով գրված գումարը բաժանում եմ 3 կազմ. Rub-ով արժեքների հանրագումարի վրա, ստացված գործակիցը բազմապատկում եմ ամեն մի կազմակերպության RUB ապրանքի արժեքին:

Արդյոք անհրաժե՞շտ է թույլտվություն բեռնափոխադրումներ իրականցնելու համար

Անի.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն պետք է կատարի բեռնափոխադրումներ Հայաստանից այլ երկրներ և այլ երկրներից Հայաստան։ Արդյո՞ք անհրաժեշտ է ինչ-որ թույլտվություն գործունեության իրականացման համար:

ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի վերաբերյալ

Կար.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ տալ ինֆորմացիա ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի մասին։ Եթե բեռը գալիս է անհատ բեռնափոխադրողի հետ, տվյալ բեռը հասնելու է ինձ, և հետո ես պե՞տք է ԱԱՀ մուծեմ:

Արդյո՞ք բեռնափոխադրումներով զբաղվող Ա/Ձ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Nona.

Բարև Ձեզ, բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն, ոնց հասկացա օրենքից, չի կարող միկրոյի դաշտում գործել, իսկ այս դեպքում հարմա՞ր է արդյոք շրջ հարկի դաշտը։ ԱՁ-ն ապրանքի առք ու վաճառք չի իրականացնելու, միայն փոխադրելու է ՀՀ-ից ՌԴ, և հետ գալիս նորից ապրանք է հետ բերու ՀՀ: Այսինքն՝ նա հարկվելու է 5 տոկոսո՞վ։ Կնքվելու է արդյո՞ք գործակալական պայմանագիր, և արտահանման ու ներմուծման ժամանակ տվյալ ԱՁ-ն չի՞ չէ կազմելու փաստաթղթերը: Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր այս դեպքում:

Ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ

Nver.

Հարգելի գործընկերներ, ուզում եմ լսել Ձեր կարծիքը այս իրավիճակի վերաբերյալ: Բեռներ փոխադրող ԱՁ-ն հարկվում է ԱԱՀ-ով, ժամանակին հայտ չներկայացնելու պատճառով: Լրացրել է հարկային հայտարարագիրը, ուղարկել ՊԵԿ, ներմուծման 20 %-ը վճարել բյուջե: ԱԱՀ-ի ամսական հաշվետվությունում առաջանում է ներմուծման հաշվանցման ենթակա ԱԱՀ, բայց քանի որ տվյալ անձը առք ու վաճառքով չի զբաղվում, այլ ծառայություն է մատուցում ֆիզիկական անձերին, հետևաբար ԱԱՀ-ի հաշվետվության վաճառքի մասով լրացնելու որևէ բան չի ունենում: Հիմա ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ և ինչպե՞ս շտկել տվյալ իրավիճակը:

Ե՞րբ է դուրս գրվում հաշիվը

Խնդրում եմ ասեք` արդյո՞ք կա օրենքի հղում, որտեղ նշվում է, թե՞ բեռնափոխադրման վճարի հաշիվը ծառայությունը մատուցելուց հետո են գրում, թե՞ փոխանցման օրը։

Ինչպե՞ս հաշվարկել վիճակագրական արժեքը

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ ինչպե՞ս հաշվարկել ԵՏՄ-ից մի բեռնափոխադրման 8 տարբեր ԱՏԳ ունեցող ապրանքների վիճակագրական արժեքը վիճ. հաշվետվության մեջ լրացնելու համար, և ի՞նչ գործակցով բաշխել բեռնափոխադրման ծախսը 8 ԱՏԳ-ի համար:

Ներմուծած ապրանքի բեռնափոխադրման ծախսը կարելի՞ է նվազեցնել շրջանառության հարկից

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և 3-րդ երկրից ներմուծում և վաճառում է ապրանք: Ներմուծած ապրանքի բեռնափոխադրման մասով ունենք ստացած հարկային հաշիվ: Արդյո՞ք բեռնափոխադրման ծախսը կարելի է նվազեցնել շրջանառության հարկի գումարը հաշվարկելիս:

Ներմուծված ապրանքի ինքնարժեքի հաշվարկ

Արտավազդ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հաշվել ինքնարժեքը․
ԵԱՏՄ-ից ներմուծել եմ ապրանք, ինոյսով վճարել եմ 10 000 ռուբլի 6.65 կուրսով 66 500֏ + 4 000 բանկային միջնորդավճար։ Սահմանը հատելիս կուրսը բարձրացել է՝ դառնալով 6.85։ վճարել եմ 68 500-ի 20% ը։ Բեռնափոխադրումը կազմել է 10 000֏։

Բեռնափոխադրման պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականությունները

Բարև ձեզ, ես ավարտական աշխատանք եմ գրում «Բեռնափոխադրման պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականությունները» թեմայով, կարո՞ղ եք ինձ մեկ հարցով օգնել. ի՞նչ իրավական բացեր կան այս ոլորտում:

Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով

Սյուզաննա.

Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել բեռնափոխադրումներով ՀՀ-ից դեպի ՌԴ, պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո հաջորդ քայլերը կասե՞ք, և ի՞նչ հաշվետվություններ է հանձնում տարվա ընթացքում:

Վարորդների աշխատաժամանակի հաշվարկի համար

Գայանե.

Բարև ձեզ.
Խնդրում եմ, օգնեք ինձ գտնել իրավական հիմքեր միջպետական փոխադրումներ կատարող վարորդների աշխատաժամանակի հաշվարկի համար: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է վճարի ոչ ռեզիդենտի շահութահարկ

Արայիկ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող: Ներմուծել է ապրանք, որի բեռնափոխադրումը իրականացվել է վրացական կազմակերպության կողմից մինչև Երևան: Արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարած գումարի մասով հանդիսանալ հարկային գործակալ և վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ:

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ

Նարինե․

Բարև ձեզ: Բեռնափոխադրման ընկերություն ունենք, սակայն սեփական մեքենաներ չունենք, այսինքն՝ միջնորդ ենք հանդիսանում։ Սկսել ենք աշխատել շրջանառության հարկով, հետո ասացին, որ չի լինի այդպես, քանի որ չենք կարող վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։ Ասացեք, խնդրում եմ, ինչպե՞ս կարող ենք բողոքարկել և վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։