Tag: գյուղատնտեսական
Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն
Հասմիկ.
Բարև ձեզ: Եթե իրավաբանական անձը գնում է գյուղացուց անասուն նվիրաբերելու նպատակով, պե՞տք է արդյոք վճարի եկամտային հարկ:
Գյուղատնտեսական մթերքի առևտուր

Գևորգ.
Քաղաքացին (Ա/Ձ չէ) ցանկանում է որևէ խանութում վարձակալությամբ տարածք վերցնել և զբաղվել գյուղատնտեսական մթերքի առևտրով: Իրավունք ունի՞, թե՞ ոչ, և արդյո՞ք հարկեր պետք է վճարի և եթե այո, ապա ի՞նչ հարկ:
ԱՁ օրգանական ելակ է աճեցնում ու իրացնում
Մարիամ.
Բարև ձեզ, եթե ես օրգանական ելակ եմ աճեցնում ու իրացնում ու գրանցվում եմ որպես ԱՁ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Անձը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ
Նարինե.
Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ գյուղմթերքի արտադրությամբ, հարկերից ազատված եմ, ապրանքը վաճառելուց օգտագործում եմ ՀԴՄ: Որքա՞ն պիտի լինի իմ տարեկան շրջանառության շեմը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:
ԱՁ զբաղվում է մսի վաճառքով
Մխիթար.
Բարև ջեզ, ես Ա/Ձ եմ ներկայացնում, որը աշխատում է շրջանառության հարկով, գործունեության տեսակը մսի վաճառք է: Ես կխնդրեի ինձ ասեք` ո՞ր տոկոսադրույքով կհարկվեմ, եթե անասունները ես եմ բուծում:
Կազմակերպությունը ձեռքբերումներ է կատարել գյուղացիներից
KHLUSINE.
Բարև ձեզ:
Կասե՞ք խնդրեմ.
1. Որտեղի՞ց կարող եմ բեռնել գյուղացու հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձև
2. Կարո՞ղ եմ արդյոք գյուղացուց ձեռք բերված մթերքի դիմաց վճարվող գումարը ձևակերպել նախ որպես առհաշիվ գումար, հետո նոր առհաշվից գյուղացուն վճարում առանց սահմանափակումների
Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպությունը մթերք է գնում գյուղացուց
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: ՍՊԸ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում, անմիջապես գյուղացուց (տեղեկանքի հիման վրա) գնում է մթերքներ և դրա դիմաց վճարում է 4 000 000 դրամ միանգամից: “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի համաձայն ես իրավունք ունեմ այդ վճարումը կատարել, թե՞ պետք է բաժանել ու մաս մաս վճարել 300 000 դրամներով: Խնդրում եմ նշեք` ի՞նչ ձևակերպում տալ նման գործարքի: Շնորհակալություն:
Մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար

Գրիգոր Մինասյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար: Նախապես շնորհակալություն:
Օգտակար ծառայության ժամկետներ
Տիգրան.
Խնդրում եմ ասել` գյուղատնտեսական տեխնիկայի և մյուս հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները մաշվածության հաշվարկի համար որտեղի՞ց կարող եմ գտնել:
Ինչպե՞ս է հաշվարկվելու հարկային պարտավորությունը
Դավիթ.
Խնդրում եմ կրկին օգնել (շտապ է, քանի որ գործունեությունը հուլիսի մեկից սկսել եմ):
Ինձ անհրաժեշտ է.
1. ԱԱՀ-ից ազատված գյուղտեխնիկայի և անասնաբուժական դեղորայքի ցանկը (խնդրում եմ համապատասխան հղումով)
2. Եթե ես ունեմ կոմիսիոնի պայմանագիր և վաճառում եմ գյուղտեխնիկա, որի դիմաց ես ստանում եմ միջնորդավճար, ես ինչպե՞ս պետք է հարկվեմ` իմ միջորդավճարի՞ց, թե՞ վաճառված ապրանքի գնից:
Օրինակ.
վաճառել եմ խոտնհնձիչ մեքենա մեկ հատ՝ մեկ միլիոն ՀՀ դրամով, որից համաձայն կոմիսիոն պայմանագրի ես ստանում եմ 5% միջնորդավճար 50.000 ՀՀ դրամ: Բայց ես ՀԴՄ տպում եմ 1.000.000 ՀՀ դրամի համար: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի 16.67 %-ը իմ միջնորդավճարի՞ց է գանձվում, թե՞ 1.000.000 ՀՀ դրամից: Եթե իմ միջնորդավճարից է գանձվելու, ապա հարկայինը կտեսնի, որ ես 1.000.000 ՀՀ դրամի ՀԴՄ եմ տպել, բայց հարկ եմ վճարել 50.000 ՀՀ դրամից (միջնորդավճարից), ինչպե՞ս ես պետք է պարզաբանեմ հարկայինին: Եվ դրամարկղային գրքում ես գրում եմ իմ միջնորդավճարը, թե՞ վաճառված ապրանքի գինը:
Հարգանքով,
Դավիթ
Գյուղատնտեսական մթերքների արտահանում
Աննա.
Բարև ձեզ: Շտապ է, եթե կարող եք` օգնեք:
1.ՍՊԸ կողմից գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի Ռուսաստան լիցենզավորումը պարտադի՞ր է:
2.Շահութահարկը քանի՞ տոկոսով է հարկվում
3.Վիճակագրությաւն հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ
4. e-Invoicing ծրագրով էլեկտրոնային փաստաթղթեր բաժնում առաքման փաստաթուղթ գրանցում են գյուղտնտեսական արտահանման ժամանակ
Շնորհակալություն:
Պտղատու այգիների հաշվապահություն
Silva.
Հարգելի հաշվապահներ, ովքեր ունեն պտղատու այգիների հաշվապահությունը վարելու մեջ փորձ, խնդրում եմ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:
Բանջարեղենի և մրգերի արտահանում
Z.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակով է աշխատում կազմակերպությունը, որը զբաղվում է բանջարեղենի և մրգերի արտահանումով: Եթե կարելի է` հղում կատարեք օրենքից: Շնորհակալություն:
Նորաբաց մթերային խանութ
Arman Tangyan.
Բարև ձեզ: Ես ուզում եմ մթերային խանութ բացել: Կօգնե՞ք:
1. Ի՞նչ հերթականությամբ է պետք շարժվել
2. Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից միչև առևտրի իրականացումը: Որտեղի՞ց է պետք սկսել և գործողությունների հերթականությունը: Որտեղի՞ց կարելի է օգտվել: Շնորհակալություն:
Ինչպե՞ս պետք է հաշվառել պտղատու այգու տունկը, բերքը
silva.
Խնդրում եմ գրեք, թե ինչպես պետք է հաշվառել հաշվապահորեն պտղատու այգու տունկը, այնուհետև բերքը:
Մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

Artur.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանութ` շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա: Նախապես շնորհակալություն:
Գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման պայմանագիր

Սոնա.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը ծավալում է գործունեություն հանրային սննդի ոլորտում և բանջարեղեն ձեռք է բերում գյուղացուց, ով ներկայացրել է փաստաթուղթ, որ ինքը զբաղվում է գյուղատնտեսական արտադրությամբ: Այժմ ուզում եմ կազմել պայմանագիր այդ ֆիզիկական անձի հետ: Հնարավո՞ր է ինչ որ մեկը ունենա նման պայմանագրի օրինակ` ճիշտ կազմված:
Կանխավ շնորհակալություն:
Փոփոխություններ գյուղատնտեսական արտադրանքի առևտրի գործունեության հետ կապված
Արմեն.
Բարև ձեզ: Ես զբաղվում եմ գյուղատնտեսական ապրանքների վաճառքով: Լսել եմ, այս ոլորտում փոփոխություններ են տեղի ունեցել: Խնդրում եմ ծանոթացնել այդ փոփոխություններին: Նախապես շնորհակալություն:
Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ և բանջարեղենի առք ու վաճառք
Գոռ.
Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ և բանջարեղենի առք ու վաճառք: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել, և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:
Անձը զբաղվում է բանջարեղենի վաճառքով
Անուշ.
Բարև ձեզ: Ես մայթեզրին, չգործող խանութի առջևում զբաղվում եմ բանջարեղենի վաճառքով: Արդյո՞ք պետք է մտնեմ հարկային դաշտ և ինչպիսի՞ հարկ պիտի վճարեմ:
Կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ
Հարություն.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, որի համար վճարում է արտոնագրային վճար օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունը պարբերաբար գնումներ է կատարում շուկայից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք “Եկամտային հարկի մասին” օրենքով նախատեսված հարկային գործակալի կողմից պահվող 11 տոկոս եկամտային հարկը հաշվարկվում է շուկայից գյուղատնտեսական մթերք ձեռքբերելու համար: Հարցը առաջանում է, քանի որ “Եկամտային հարկի մասին” օրենքի համաձայն գյուղատնտեսական արտադրանքը ազատված է եկամտային հարկից: Սակայն մյուս կողմից պարզ չէ, թե կազմակերպությունը գյուղմթերքը ձեռք է բերել շուկայից անմիջապես գյուղմթերք արտադրողից, թե՞ առևտրականից: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ տվյալ ոլորտում աշխատող մասնագետների կարծիքներին:
Հարկատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ
H.
Հարգելի հաշվապահներ, եթե հարկատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ և նրա համախառն եկամտի մեջ 15%-ը այլ գործունեությունից ստացված եկամուտ է, այդ դեպքում շահութահարկ վճարո՞ղ է համարվում այդ 15%-ի չափով:
ՀԿ հաշվառման առանձնահատկություններ
Գոհար.
Հարգելի կոլեգաներ, եթե հասարակական կազմակերպությունը ստանում է դրամաշնորհ, ինչպե՞ս կարելի է հաշվառումը վարել, ինչպիսի՞ առանձնահատկություններ կան, կամ ինձ կարո՞ղ եք գրականություն ցույց տալ, որպեսզի կարողանամ օգտվել:
Եվ հաջորդ հարցը: Եթե ՀԿ-ին գումար են տվել, ենթադրենք էլի դրամաշնորհի նման, միջոցառում կազմակերպելու համար, ասենք “տոլմայի օր”, ինչպե՞ս կարող եմ ծախսեր ցույց տալ, չէ՞ որ ոչ մի գյուղացի գյուղատնտեսական մթերք գնելու համար ՀԴՄ չի տալիս, կամ խուսափում է իր անձնագրային տվյալներն ինձ ասելու, կամ ասենք մասնակիցներին հատկացնում ենք երթուղային տաքսիներ միջոցառման վայր հասնելու համար: Խնդրում եմ օգնել:
Գյուղատնտեսական արտադրանքի ոլորտ
Hermine.
Փնտրում եմ հաշվապահի, ով ունի փորձ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և իրացման ոլորտում:
Արդյո՞ք պետք է վճարել եկամտահարկ
Մարո.
ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է գյուղտեխնիկա և գյուղատնտեսական մթերքներ: Արդյո՞ք պետք է վճարենք եկամտահարկ:
Արդյո՞ք պետք է 11 % եկամտահարկ պահել
Հայկ.
Հարգելի կոլեգաներ, ռեստորանի համար շուկայից գնել եմ գյուղմթերք և կազմել եմ գնման ակտ, արդյո՞ք 11 տոկոս եկամտահարկ պետք է պահեմ, թե՞ ոչ:
Հողի հարկի վերաբերյալ
Ռուզաննա.
Ֆիզիկական անձ եմ, ունեմ գյուղատնտեսական նշանակության հող, որի համար նախկին սեփականատերը և այժմ էլ ես չենք վճարել հողի հարկ: Խնդրում եմ օգնել` հողի հարկի պարտքի անհուսալի ճանաչման վերաբերյալ վաղեմության ժամկետ գոյություն ունի՞, թե՞ ոչ: Քանի՞ տարվա հարկ պետք է վճարեմ: Խնդրում եմ նշել ընդունված օրենքը: Կանխավ շնորհակալ եմ:
Ա/Ձ -ն աշխատելու է պտուղ-բանջարեղենի վաճառքով
Karine.
Ա/Ձ -ն զբաղվելու է պտուղ-բանջարեղենի վաճառքով, խնդրում եմ օգնել: Ի՞նչ հարկ պետք է վճարի: Մթերքը ձեռք է բերվելու շուկայից: Գյուղատնտեսական մթերքը հարկվու՞մ է 10 % եկամտահարկով: Շնորհակալություն:
Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով
Gorge.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի ասպիսի հարցի: Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով: Առավոտյան ՍՊԸ գործակալը պահեստից ստանում է ապրանքը և առաքում (տանում) խանութներին բաժանելու: Ստացված ապրանքը նշվում է (գրանցվում է) առաքման գրքում, սակայն լինում է այնպես, որ ամբողջ տարված ապրանքը չի իրացվում (վաճառվում), և առաքիչը տարած ապրանքի մի մասը հետ է վերադարձնում պահեստ: Քանի որ պահեստ հետ վերադարձված ապրանքը այլևս վաճառքի պիտանի չէ (թարմ չէ), դա մեզ համար վնաս է ստացվում, որը մենք մեր շահույթների հաշվին տեղավորում ենք, սակայն այն պետք է ինչ որ ձևով պակասեցվի առաքման գրքում նախապես նշված թվից, թե չէ կստացվի, որ համ այդ քանակով տուժում ենք, համ էլ պետք է դրա համար դեռ հարկեր մուծենք: Խնդրում եմ օգնել, հուշել, թե ինչ եղանակով կարելի է դա օրենքի սահմաններում ձևակերպել: Շնորհակալություն:
Գյուղմթերքների մեծածախ առևտուր
Gorge.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել:
Նպատակ ունենք գյուղմթերքների մեծածախ առևտուր սկսել` սկզբնական շրջանում մեծածախ շուկայից, իսկ հետո նաև անմիջապես գյուղացիական տնտեսություններից գնել մթերքը և իրացման նպատակով առաքել խանութներ: Ցանկանում ենք մի քանի հարցեր պարզել` կապված հարկման մեխանիզմների և չափերի հետ: Ձեռք բերման փաստաթուղթ չունենք, քանի որ ապրանքը ձեռք ենք բերում մեծածախ (Մալաթիայի) շուկայից: Ինչպիսի՞ փաստաթղթաբանություն պետք է վարվի այս դեպքում: Արդյո՞ք այդ պարագայում պետք է ՀԴՄ կիրառվի և եթե այո, ապա ի՞նչ եղանակով և ինչպե՞ս: Եթե պետք է ՀԴՄ կիրառվի, արդյո՞ք պետք է նաև առաքման գիրք վարվի և ի՞նչ եղանակով պետք է այն լրացվի: Ինչպե՞ս է հարկվելու տվյալ գործունեությունը: Ընդհանրապես ՀԴՄ վրա տպված գումարի ո՞ր մասն է (քանի տոկոսը) վճարվում որպես հարկ: Կանխավ շնորհակալություն:


