Tag: գնման ակտ

ՀՄ ձեռք է բերվել գնման ակտով

Քրիստինա․

Բարև Ձեզ։ Եթե հիմնական միջոցը ձեռք է բերված գնման ակտով ,ապա դրա մաշվածքի ծախսը շահութահարկի հաշվարկման ժամանակ չի՞ նվազեցվի։

Շուկայից ձեռքբերում շրջ. հարկ վճարողի կողմից

Հայկուհի․

Բարև Ձեզ, խնդրում եմ օրենքի հղում տալ՝ որտե՞ղ կարդամ, որ շրջանառության հարկ վճարողները շուկայից ձեռքբերման ժամանակ եկամտային հարկով չեն հարկվում։

Ձեռքբերում ֆիզ. անձից

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ դաշտում աշխատող ընկերությունը արտադրության համար հումքը գնում է ֆիզ․ անձից, լինում է առք ու վաճառքի պայմանագիր, երկկողմանի գնաման ակտ։ Եկամտային հաշվետվության մեջ 2-րդ տողում պե՞տք է ցույց տալ, և 10՞ % է հարկվում այդ դեպքում։

Ձեռքբերում շուկայից

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շուկայից ձեռքբերում կանխիկով՝ յուրաքանչյուր գործարքը 300 000 և ամսական 3 մլն չգերազանցող, ՍՊԸ-ների համար թույլատրելի են, չէ՞, և որից վճարվում է եկամտային հարկ 20%:

Ապրանքի վաճառք գնման ակտով

Էդիտ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնել այսպիսի մի հարցում: Ֆիզ անձը, ով ներմուծել է էլեկտրոնային սիգարետներ ԵՏՄ-ից, կարո՞ղ է ՍՊԸ-ի վրա այդ քանակը վաճառել գնման ակտով: Եվ արդյո՞ք ՍՊԸ -ն այդ ակտը կարող է ծախսագրել որպես ապրանքների ինքնարժեք: Կանխավ շնորհակալություն։

Ապրանքի ակցիզ

Էդ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ձեռք եմ բերել ակցիզով դրոշմավորվող ապրանք, սակայն առանց ակցիզի: Կարո՞ղ եմ արդյոք ՊԵԿ դիմում ներկայացնեմ և ստանամ ակցիզ, եթե տվյալ ապրանքի ձեռքբերման համար չունեմ փաստաթղթեր:

Եվ եվս մեկ հարց – եթե ակցիզավորման ենթակա ապրանքները գնում եմ գնման ակտով, շուկայից, և այն նույնպես ակցիզավորված չէ, արդյո՞ք ես գնման ակտը կարող եմ համարել հիմնավորող փաստաթղթուղթ և ՊԵԿ-ին ակցիզի ստացման համար հայտ ներկայացնեմ:

Կանխավ շնորհակալություն։

Ձեռքբերում գնման ակտով

Gegham Bagrazyan.

Կարո՞ղ եք ասել՝ գնման ակտերով ձեռք բերումները, երբ նրանք եկամտային հարկով հարկվել են, կարելի՞ է շահութահարկից նվազեցնել ինչպես մայր գումարը, այնպես էլ եկամտային հարկը։

Կանխիկի սահմանափակումներ

Gegham Bagrazyan.

Առհաշիվ տրված գումարով հաշվետու անձը կազմակերպության համար ՀԴՄ-ով ամսվա ընթացքում ձեռք է բերել նյութեր և կանխիկ վճարել ամեն ՀԴՄ-ի համար տարբեր օրերին 15-ից 50 հազար դրամ՝ ընդամենը 500 հազար դրամ, որը դրամարկղից կանխիկ վճարվել է 2 տարբեր օրերին՝ 230 և 270 հազար դրամ։ Կանխիկի սահմանափակումներ հաշվի առած՝ կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը առհաշիվ անձին և մատակարարին, եթե չի գերազանցվել 300 հազար դրամը 2022թ-ի հուլիսից: Նույնը վերաբերվում է շուկայից գնումներին, որոնք նույնպես կատարվել են կանխիկ և չեն գերազանցել 300 հազար դրամը։

Հարցեր շահութահարկից

Suren Tumanyan.

Բարև Ձեզ, ունեմ հարց շահութահարկից․

1-եթե շուկայից ձեռքբերում ունեմ , որտեղ վաճառողի տվյալ չկա, կարո՞ղ եմ դա ծախսագրել թե ոչ

2-քաղիրավական աշխատողի աշխատավարձը ծա՞խս է, թե ոչ

3-եթե ժամկետանց ապրանք ունեմ, որը դուրս ա գրվել, դա ծա՞խս է, թե ոչ

4-եթե անհատույց հողամաս ունեմ, դրա մասով ի՞նչը կարամ ծախսագրեմ, ի՞նչ նրբություն կա, օրինակ՝ դրա մասով մաշվածքը ծա՞խս է, թե ոչ։

Խնդրում եմ հոդվածներով ասեք, որ նաև կարդամ։

Եկամտային հարկի պարտավորություն

Արմի․

Բարև բոլորին։ Եթե կարող եք՝ հարցին պատասխանեք օրենքի հղումով։ Շրջանառության հարկի դաշտում աշխատող ընկերությունը գնման ակտով ֆիզ. անձից ապրանք ձեռք բերելու դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում իր համար (հասկանալի է՝ չի կարող պակասեցնել 4%-ով, քանի որ չհիմնավորված է, իսկ եկամտային հարկով ունի՞ պարտավորություն։

Տեղեկանք գյուղացուց

Գոհար․

Բարև Ձեզ, հագելի հաշվապահներ։ Ինձ ով՞ կարող է ուղղարկել գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի համար տրվող տեղեկանքի օրինակ կամ ասեիք, թե ի՞նչ պետք է գրված լինի։ Նաև կասեք՝ մի անգամ եթե տան այդ տեղեկանքը, այլևս պետք չի լինի չէ՞, միայն գնման ակտերով կարող եմ նվազեցում կատարել։

Միակողմանի գնման ակտով ձեռքբերում

Սուրեն․

Բարև Ձեզ։ Ունեմ նման հարց։ Եթե ֆիրման միակողմանի գնման ակտով կատարել է ձեռքբերում շուկայից, բնական է 20% եկամտային հարկ պիտի վճարի։ Կասե՞ք ինձ՝ կա՞ դեպք, որի դեպքում հնարավոր լինի չվճարել այդ եկամտային հարկը։ Խնդրում եմ օրենքի հղումը ևս տալ։ Շնորհակալ եմ։

Շուկայից ձեռքբերում

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեմ օգնել այս հարցում. ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով, դրամարկղի այս օրենքը վերաբերվու՞մ է շուկայից արված առևտրին, և արդյո՞ք գնման ակտում նշվելու դեպքում սպասվում է տուգանք։ Շնորհակալություն

Կանխիկի սահմանափակումներ

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը 2021-ին աշխատել է ԱԱՀ-ով և իր գործունեության համար երկկողմանի գնման ակտով ձեռք է բերել նյութեր, ապրանքներ։ Օրինակ՝ մեկ գործարքի գինը ներառյալ 10% եկամտայինը գնման ակտով կազմել է 300 000: Վճարումը կատարվել է դրամարկղից, վճարելով 270 000 դրամ։ Հարցս վերաբերվում է 3 000 000 սահմանափակմանը։ Այս դեպքում գումարը հաշվարկվում է առա՞նց եկամտային հարկի ելքագրված գումարներով, թե՞ եկամտային հարկը ներառյալ ելքագրումների արժեքը չպետք է գերազանցի 3 000 000-ը։

Ծառայության մատուցման վայր

Արթուր.

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում ֆիլմի ցուցադրման իրավունք ոչ ռեզիդենտ կազմակերպությունից։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ արդյոք ինքնահաշիվ գրելու խնդիր կա, թե՞ ոչ։
Եվս մեկ հարց. Արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել:

Հարկային գործակալ

Լանա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համաձայն ՀՕ 263 հոդվածի 2 մասի շրջհարկով աշխատող կազմակերպությունը ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից, սակայն նույն հոդվածի 1-ին մասով՝ ոչ: Ես արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ եթե ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանները գնման ակտում առկա են, ապա կազմակերպությունը պետք է հանդես գա որպես հարկային գործակալ և 10% եկամտային հարկ պահի ու փոխանցի բյուջե, իսկ եթե միակողմանի գնման ակտ է՝ առանց ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանների, ապա որպես հարկային գործակալ հանդես չի գալիս: Այստեղ դուք չե՞ք տեսնում որևէ հակասություն:

Ա/Ձ զբաղվում է մետաղի ջարդոնի առևտրով

Ռուզաննա.

Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխաում է շրջհարկով և զբաղվում է սև մետաղի ջարդոնի մեծածախ առևտրով: Ապրանքի ձեռքբերումը կատարվում է տարբեր ֆիզ. անձանցից: Այժմ ԱՁ-ն պիտի անցնի ԱԱՀ դաշտ: 1. Այս դեպքում ձեռքբերված ապրանքները որպես ծախս հիմնավորելու համար արդյո՞ք պետք է կազմի երկկողմանի գնման ակտ և վճարի 10% եկ. հարկ: 2. Արդյո՞ք երկկողմանի գնման ակտով հիմնավորված, ձեռքբերված ապրանքների արժեքը կարող է նվազեցնել որպես ծախս շահութահարկի հաշվարկում:

Ծառայություն գնման ակտով

Ռուբ.

Բարև ձեզ։ Ընկերությունը ֆիզիկական անձանցից ծառայությունների գնման ակտով ծառայություն է ձեռք բերել, որում նշվել են օրենքով սահմանվող բոլոր պարտադիր պայմանները դա ծախս ճանաչելու համար։ Հարկերը պահվել են 10 տոկոս և վճարվել պետությանը։ Նշեմ, որ ընկերությունն աշխատում է ԱԱՀ դաշտում։ Օրենքի խախտում կա այս դեպքում, թե՞ ոչ։

Նվազեցում շահութահարկից

Արա.

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից կատարել է գնումներ, որոնք օգտագործել է իր հիմնական գործունեության համար, որպես նյութեր, և կազմել է երկկողմանի գնման ակտեր, բյուջե վճարել հարկերը, ապա կարո՞ղ ենք դրանք նվազեցնել շահութահարկից, թե՞ ոչ։

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ ունենալ

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, գրանցվել եմ որպես ԱՁ, որն աշխատելու է շրջհարկով, զբաղվելու է արծաթյա զարդերի գնումով՝ գնման ակտով, և վաճառելու է հարկային հաշիվներով, կանխիկ կամ փոխանցումով: Ասացեք խնդրեմ. ՀԴՄ պարտադի՞ր է, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր պետք է մուծեմ: Վաճառքը լինելու է միայն տրված հաշիվներով: Շնորհակալություն: