Tag: գնման ակտ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկ

Անի. Խնդրում եմ պարզաբանեք, թե ԱՁ-ի եռամսյակային հաշվետվություններում (22) տողում նշված գումարները (առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում) ինչպես են երևալու տարեկան եկամուտների մասին հաշվարկի մեջ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կազմակերպությունը արտադրանք է գնում ֆիզ. անձից

Էդգար Աբրահամյան. Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. եթե ես ֆիզիկական անձ եմ և տանը կարում եմ դրոշներ, արդյո՞ք ես կարող եմ այն վաճառել խանութին, և դա խանութի հաշվապահությունը ինչպե՞ս կարող է գնել, որպեսզի թղթաբանական խնդիրներ չունենա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձեռքբերում շուկայից

Lilit. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի օգնել ինձ` պատասխանելով հետևյալ հարցիս: Ընկերությունը շուկայից ձեռք է բերել ապրանքներ առհաշիվ անձի միջոցով, հետևաբար պետք է վճարի եկամտահարկ 11%, հաշվապահական ձևակերպումը կլինի դտ.216 կտ 228-180.000 դտ.216 կտ 5242-19.800 Համաձայն օրենքի առհաշիվ անձին օրեկան միանվագ 300.000 դրամից ավել գումար չենք կարող տրամադրել: Ինձ հետաքրքրում է, թե ինչու այս դեպքում դրամարկղի ելքի ժամանակ առհաշիվ անձին 280.200 դրամից ավել (300.000-19.800) ավել գումար չենք կարող տրամադրել: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին է պետք փոխանցել եկամտահարկը

Inga. Շուկայից ձեռքբերումներից եկամտահարկը վճարվում է. 1.Այլ աղբյուրներից ստացված եկամուտներից 2.Քաղաքացիական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներ համար սահմանված հաշիվներին
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գնման ակտի լրացման հետ կապված

Նազելի. Բարև, հարգելի հաշվապահներ: 2-րդ եռամսյակում ես ֆիզ. անձից` հիմնադրից, գնել եմ 120000 դրամ արժողությամբ ապրանք և հաշվարկել եմ 10 % եկամտահարկ, պահել եմ և նրան վճարել 108000 դրամ, քանի որ ունեմ նրա անձնագրային տվյալները: 12000 դրամը ներկայացրել եմ Եկամտահարկի հաշվետվությունում: Որպես հիմք ծառայում է Փաստաթղթեր բաժնի Գնման ակտը: Սակայն լրացման ձևում թերանում եմ: Կարծում եմ, ճիշտ է գնման գին սյունակում գրել գինն առանց հարկի, վաճառքի գին սյունակում` արդեն հաշվարկված-պահված հարկով, իսկ գնորդ նշեմ առհաշիվ գումար ստացողի անունը կամ տնօրենի:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ

Susan. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ: Այժմ իր տարածքի երկրորդ հարկը ցանկանում է վերանորոգել, որի համար վարկ է վերցրել: Ինձ հետաքրքիր է` այս դեպքում ինչ հաշվարկներ ու ինչ փաստաթղթեր են հարկավոր: Ընթացիկ շինանյութերի համար վերցվում են կտրոններ: Իսկ դրանք ինչպե՞ս են ելքագրվելու և ի՞նչ կանոններով: Ըստ կազմված նախահաշվի պե՞տք է գնման ակտեր գրվի և ընթացիկ նյութերը ելք արվի: Իսկ դրանց համար ի՞նչ ձևակերպումներ է պետք անել: Եվ վերջապես վերջում այդ բոլորի հանրագումարը պե՞տք է գումարվի շենքի կադաստրային արժեքին: Եվ կատարողական ակտեր պե՞տք են, թե՞ ոչ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից

Անժելա. ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում առանց հիմնավորող փաստաթղթի

Է. Կազմակերպությունը առանց հիմնավորող փաստաթղթի շուկայից ձեռք է բերել ապրանք 100 000 դրամի և գնված ապրանքի արժեքի նկատմամբ հաշվարկել է 11% եկամտահարկ: Տվյալ դեպքում ելք դրակարկղից պիտի տրվի 100 000 դրամ, թե՞ 89 000 դրամ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում շուկայից

Թերեզա. Բարև բոլորին: Իմ հարցը հետևյալն է. ես իրավունք ունե՞մ գնել շուկայից վերավաճառքի համար ապրանք և ստացված չեկով կազմել հաշիվ ապրանքագիր հետագայում ծախս հաշվելու համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գնման ակտի ձև

Մանուշ. Ես ՍՊԸ-ի սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ ինձ օգնեք: Իմ հարցը հետևյալն է` 1.Շուկա և ՍՊԸ հարաբերությունը ի՞նչ օրենքներով է կարգավորվում: 2.Շուկայից գնումներ կատարելու դեպքում անհրաժեշտ ձևակերպումներ և համապատասխան փաստաթղթերի ձևեր (շուկայից գնման ակտի ձև և այլն) շտապ ուղարկեք այս էլ.հասցեով` Jujevan.gughapetaran շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր ֆիզ. անձից

Սառա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ֆիզիկական անձից պայմանագրով ձեռք է բերել նյութեր, կազմվել է համապատասխան ակտ, սակայն գումարը դեռ չի վճարել, ո՞ր ժամկետում պետք է վճարվի եկամտահարկը (10%): Եթե հնարավոր է, պատասխանը հիմնավորել օրենսդրական հղումով: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գնման ակտով ձեռք է բերել հումք

Արմեն. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատակցի միջոցով գնման ակտով ձեռք է բերել հումք: Ի՞նչ ժամկետներում պետք է կատարի եկամտահակի վճարումը և որտե՞ղ պետք է ցույց տա դա: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնման ակտի վերաբերյալ

ԱՆՆԱ. Կխնդրեի օգնել և մասնակցել քննարկմանը: Եթե ՍՊԸ-ն գնման ակտով ձեռք է բերել հումք` տալով դտ. 211 կտ. 521 100 000 դրամ, դրանից հետո եկամտահարկը տալիս ենք դտ. 211 կտ.524 11 000 դրամ` արդյունքում վճարելով 111 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000), թե՞ դտ. 521 կտ. 542 11 000` վճարելով 89 000 դրամ (գնման ակտում գրվի՞ 100 000, թե՞ 111 000): Բայց ԵԿՀ-ի 21-րդ հոդվածը ասում է` ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է ենթադրում եմ 100 000-ից պիտի գանձվի վճարելով 89000 (գնման ակտում ի՞նչ թիվ պիտի գրվի), բայց այդ դեպքում դուրս է գալիս` 211-ը մեր մոտ նստում է եկամտահարկի՞ մեջ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/ձ-ն խանութում վաճառում է բանջարեղեն

Յաննա. Հարգելիներս, հարցս հետևյալն է: Ա/ձ-ը խանութում վաճառում է միայն պտուղ բանջարեղեն: Չգիտեմ, դրա հ/ֆ ները ինչպես պետք է արվի, եթե ապրանքների մեծ մասը գնում է գյուղացուց: Բացի դրանից ի՞նչ հարկեր պետք է մուծի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միակողմանի գնման ակտերով կատարված գնումներ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել, եթե Ա/Ձ-ն հասույթի գիրք չի լրացնում, գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում, նյութերի ի՞նչ հաշվառում պետք է վարի: Ինչպե՞ս կարող են վերահսկել միակողմանի գնման ակտերով կատարված գնումների չափը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն գնման ակտով ձեռքբերում է կատարել

SONA. ՍՊԸ գնման ակտով ձեռք է բերում կոմպյուտերներ 3 հատ:Ուզում եմ պարզել եկամտահարկի հաշվետվությունում 22 տողում պետք է երևա, ճի՞շտ եմ: Պահված հարկի գումարը ըստ ամիսների (8) այդտեղ նշեմ եկամտահարկի գումարն, իսկ (7) ի՞նչ պետք է նշվի: Կոմպյուտերների դիմաց վճարված գումա՞րն պետք է նշվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապրանքի ձեռքբերում գնման ակտով

ԱՆՆԱ. Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ : Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում : Շուկայից միակողմանի գնման ակտով ձեռք եմ բերել նյութ , ինչպես պետք է տալ հաշվապահական ձևակերպումները : Նախապես շնորհակալ եմ :