Tag: գրանցամատյան
Աշխատանքային պայմանագրի հավելում
Արծրուն.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին.
արդյոք աշխատանքային պայմանագրի հավելումը ԱՊ-ի գրանցամատյանում գրանցվում է , թե ոչ :
Փորձաշրջանի վերաբերյալ
Հասմիկ.
Բարև Ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս.
օրենքով քանի ամիս ընկերությունն իրավունք ունի որպես փորձաշրջան նշանակել և արդյոք փորձաշրջանը չի գրանցվում աշխատանքային գրքում ու չի վարձատրվում:
Եվ եթե հնարավոր է խնդրում եմ նշել թե որտեղից կարող եմ ավելի տեղեկանալ ծանոթանալ այդ մասին:
Շնորհակալ եմ:
Աշխատանքային պայմանագիր
Նանե.
Բարև Ձեզ հարգելիներ, խնդրում եմ ասեք արդյոք այսպես ճիշտ կլինի և որտեղից ավելի մանրամասն կարող եմ տեղեկանալ հետևալի մասին`աշխատողի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց տասն օր առաջ իր իսկ կողմից ներկայացված դիմումի հիման վրա հրաման եմ տվել նոր աշխատանքային պայմանագիր կնքելու մասին,որը կկապեմ նախորդի ժամկետը լրանալու հենց հաջորդ օրը: Նոր աշխատանքային պայմանագիրը կունենա իր հերթական համարը աշխատանքային պայմանագրերի հերթականության մեջ և գրանցամատյանում կգրանցվի որպես նոր աշխատանքային պայմանագիր ?
Կանխավ շնորհակալություն
Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ
N.N.
Բարև բոլորին: Հարց …արդյոք աշխատանքային պայմանագրում պարտադիր է նշել գրանցամատյոանում գրանցման համարը և ամսաթիվը:
Գրանցամատյանի վերաբերյալ
Սյուզի.
Խնդրում եմ մանրամասն բացատրել գրանցամատյանի լրացման ձևը:
Աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան
Վահագ.
ԱՁ-ն աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը պետք է արդյոք գրանցի հարկային տեսչությունում: ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ:
Ինձ պատասխանել են որ պետք չէ, բայց կցանկանայի իմանալ ձեր կարծիքը:
Աշխատանքային պայմանագրերի ու գրանցամատյանի վերաբերյալ
Նաիրա.
Բարև Ձեզ,խնդրում պատասխանեք իմ հարցին:
Դա ճիշտ է, որ աշխատանքային պայմանագրերն ու գրանցամատյանը 2010 թվականի հունվարից դուրս են գալիս գործածությունից և դրանց փոխարեն գործածության մեջ են դրվելու հրամաններն ու հրամանագրքերը:
Կանխավ շնորհակալ եմ
Քաղաքացիաիրավական պայմանագրեր
Նարինե.
Բարձ Ձեզ
Արդյոք քաղաքացիաիրավական պայմանագրերը գրանցվում են աշխատանքային պայմանագրերի գրանցամամատյանում:
Նախապես շնորհակալություն: Եվ մեծ շնորհակալություն սայթի ադմինիստրացիային նման հնարավորություն ընձեռելու համար:
Տնօրենը չի գրանցվել գրանցամատյանում
Meri.
Եթե ձեռնարկության տնօրենին, որն ընդունվել է աշխատանքի 2005թ-ից չեն փոխանցել հրամանագրքից գրնցամատյան, բայց այդ ընթացքում նրա համար հաշվարկվել է աշխատավարձ և նրա ստորագրությունը կա բոլոր փաստաթղթերի տակ, իսկ նրա գրանցամատյանում չգրանցվելու փաստը հայտնի է դարձել միայն 2009թ-ին, ինչպես ուղղել այդ սխալը կարելի է արդյոք գրանցամատյանում խախտել ժամանակագրական կարգը


